Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

Հայերը նախընտրում են ադամանդներ (ֆոտո)

14:42, 31 հոկտեմբերի

Ոսկյա զարդերի այս տարվա աշնանային տեսականին ապշեցնում է հարստությամբ, բազմազանությամբ եւ զանգվածայնությամբ։ Այս աշուն հարգի են դեղին եւ սպիտակ ոսկուց զարդերը, գունավոր եւ թանկարժեք քարերն ու ադամանդները։ Այնպես որ, ձեռք բերելով խոշոր թեւնոցներ ու մատանիներ, դեղին ու սպիտակ ոսկիներով համակցված վզնոցներ, ինչպես նաեւ էմալապատ զարդեր, հաստատ կշահեք։ Այդ մասին NEWS.am STYLE - ի թղթակցին պատմում են Ոսկյա զարդերի երեւանյան միջազգային ցուցահանդեսի մասնակից-ոսկերիչները։

«Ամեն տարի մենք ձգտում ենք նոր բան մտածել, որպեսզի զարդերը չկրկնվեն։ Ամռանը մարդիկ նախընտրում են մեծ գունավոր քարերով զուգակցված դեղին ոսկին, աշնանն ավելի մոտ՝ սպիտակ ոսկին՝ ադամանդով», - ասում է «M&G SHAPYUGHA» Ltd – ի դիզայներ Գեւորգ Գրիգորյանը։

 

Franco Fontana Italian jewellery ընկերության ներկայացուցիչը համարում է, որ այս, ինչպես եւ մնացած աշուններին, ընդհանրապես հատուկ են մեծ քարերով զարդերը։ «Մենք բերել ենք մեծ գունավոր քարերով զուգակցված ոսկյա զարդերի աշնանային հավաքածու։ Մեր յուրաքանչյուր զարդն անհատական է, բայց՝ ցանկացած գնորդի համար։ Շրջանակված մեծ քարերն աշխահում շատ հարգի են։ Իսկ տարվա ցանկացած եղանակին շատ հարմար են էմալապատ զարդերը։ Ձեզ մոտ, Հայաստանում, հիմնականում նախընտրում են ադամանդը, սիրում են զանգվածային մեծ մատանիներ ու թեւնոցներ», - պատմեց նա։

 

GREGO jewellery company ընկերության նախագահ Գագիկ Գրիգորյանը վստահ է, որ ոսկերչության ոլորտում մոդայի մասին խոսելն այնքան էլ պարկեշտ չէ։ «Միանշանակ ասել, թե ինչն այս աշուն մոդայիկ կլինի, չի կարելի, քանի որ մեր հավաքածուն շատ բազմազան է, եւ յուրաքանչյուր գնորդ էլ իր ճաշակն ունի։ Հնարավոր չէ, որ բոլորը նույն բանն ընտրեն։ Գնորդները ձգտում են տարբերվել։ Մենք հիմնական շեշտը դնում ենք ոչ թե մատանինների քարի մեծության վրա, այլ՝ որ գաղափարը լինի նոր ու յուրահատուկ։ Սա է մեր միտումը», - ասում է Գրիգորյանը։

 

ZORAB LEBANON ընկերությունն այս անգամ շեշտը դրել է մեծ գունավոր քարերի, զանգվածային մատանիների եւ վզնոցների վրա։ Իսկ Gemcorp International Ltd- ի տնօեն Անդրանիկ Թիթիզյանը վստահ է, որ աշնանը պետք է գերակշռեն դեղին ոսկով եւ գունավոր քարերով զարդերը։ «Մեզ մոտ, օրինակ, պահանջարկ ունեն տոպազով եւ ցիտրինով մատանիները։ Սակայն մոդայիկ են ոչ միայն մեծ քարերը, այլ նաեւ մեծ քանակությամբ մանրերը, որ փայլփլում են», - ասում է նա։

 

Իսկ ահա «Էսթեթ» ոսկերչական տունը ներկայացրել էր բարձրահարգ դեղին ու սպիտակ կամ համադրված ոսկյա խոշոր զարդեր։

«Օրինակ, կուլոնը կարող է լինել սպիտակ ոսկուց, իսկ շրթան՝ դեղին։ Սա շատ արդիական է Եվրոպայում, Մոսկվայում եւ արդեն նաեւ՝ Հայաստանում։ Իրականում այն շատ գեղեցիկ է։ Աշնանային զարդերը 10-15 գրամից պակաս չենք անում։ Մեզ մոտ 15-ից ավելի տեսակի հավաքածու կա, որից յուրաքանչյուրն իր անվանումն ունի. «Սաֆարի», «Սահարա», «Մոդեռն» եւ այլն։ Ուզում եմ նշել, որ խոշոր զարդերը տարիքային սահմանափակում չունեն։ Կարծիք կա, որ մեծ մատանիները հարմար չեն կրելու համար, սակայն սա միայն մոլորություն է։ Դրանք իրականում շատ գեղեցիկ են ու հարմար։ Սակայն պետք է հաշվի առնել, որ գունավոր զարդերն ավելի հարմար են գարնանը, իսկ աշնանը գերակշռում են դասական մոդելները, զարդարված կամ միայն ադամանդով, կամ ադամանադի ու սապֆիրի համադրությամբ։ Կարելի է համադրել նաեւ ադամանդն ու զմրուխտը։ Ինչ վերաբերում է էմալապատ զարդերին, ապա դրանք միշտ էլ արդիական են, - կիսվեց «Bergio»-ի բրենդ-տնօրեն Անժելիկա Սարգսյանը։

 

Հիշեցնենք, որ Ոսկյա զարդերի երեւանյան միջազգային ցուցահանդեսը տեղի է ունենում Հայաստանում հոկտեմբերի 29-31-ը։

 

 

 

 


Տեքստը՝ Լաուրա Բալայանի
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am STYLE


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել