Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի Youtube-յան ալիքի հերթական հյուրն է դարձել հայտնի դերասան Հրանտ Թոխատյանը։ Զրույցը շատ հետաքրքիր եւ հագեցած է ստացվել։ Խոսել են Հայաստանի հումորի, ԱՄՆ-ում հայկական լոբբիի, կինոյի, մասնավորապես, «Մեր բակը» ֆիլմի մասին, որը հայկական հումորի խորհրդանիշն է դարձել։ Այդուհանդերձ Հրանտ Թոխատյանը նշել է․ «Հայաստանի այժմյան հումորն ինձ համար հետաքրքիր չեն», - խոստովանել է Թոխատյանը։ Բացի այդ, նա առանց ափսոսանքի արձանագրել է, որ ՈւՀԱ-յում այլեւս հայեր չկան։
Հյուրը պատմել է նաեւ, թե ինչպես է պապն իրեն հանձնել Կարսում գտնվող պապական տան բանալին։ «Երբ ստացվեց Արեւմտյան Հայաստան գնալ, ես գտա փողոցը, եկեղեցին, որը վեր է ածվել պահեստի, - կիսվել է Թոխատյանը։ - Գտել եմ այդ վայրը։ Ինձ համար շատ դժվար է նկարագրել․ աչքերիս առջեւ տուն է, որի մասին ինձ այդքան պատմել են։ Ես զգում եմ այն։ Մոտեցա, բանալիներն ինձ մոտ էին։ Այնտեղ ինչ-որ մեկն ապրում էր․․․ Ես թակեցի դուռը, այն բացեցին։ Ապրում էր քուրդ ընտանիք։ Նրանք ինձ ներս թողեցին։ Բակում սեղան կար․ հյուրասիրեցին։ Սակայն տնով շրջել ինձ թույլ չտվեցին, տուն չթողեցին։ Տարօրինակ զգացողություն էր․ երբեք այդ տանը չեմ ապրել։ Սական այնպիսի ջերմություն կար։ Արցունքներ․․․Ինձ այդքան հեշտ չէ հուզելը։ Սակայն ես ինձ տանը զգացի․․․»։
Հարկ է նշել, որ Թոխատյանը հիանալի զրուցակից եւ պատմիչ է․ խելացի, նրբազգաց, ադեկվատ․․․ Շոուի հաղորդավարի հետ նա խորոված պատրաստեց, կիսվեց ապխտելու իր բաղադրատոմսով, պատմեց Ալ Պաչինոյի հետ իր հանդիպման, ինչպես նաեւ խոսեց Հայաստանի քաղաքական իրավիճակի մասին, մարդկանց պառակտման, Սորոսի հիմնադրամի եւ շատ այլ թեմաների շուրջ․․․Մի խոսքով, դիտեք ինքներդ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:05, 7 մայիսի
Էվելինա Շահիրյանը սպասում է առաջնեկին (վիդեո)13:24, 7 մայիսի
Միլիարդատեր Ջեֆ Բեզոսի հարսնացուն իր դեբյուտը նշեց Met Gala-ում՝ կատարելով Աննա Վինտուրի պայմանը12:59, 7 մայիսի
Քարդի Բ-ին ինը օգնական է անհրաժետ եղել զգեստով տեղաշարժվելու համար12:24, 7 մայիսի
Զենդայայի՝ Met Gala-ի կերպարը հակասություններ է առաջացրել համացանցում11:51, 7 մայիսի
Դեմի Մուրը նորաձեւությանը համարձակ հայտարարություն է արել Հարիս Ռիդի դետալային զգեստով11:20, 7 մայիսի
Met Gala 2024. Քայլիի, Քենդելի եւ Քրիս Ջենների նրբագեղ կերպարները10:59, 7 մայիսի
Met Gala 2024. Ջենիֆեր Լոպեսը «ցնցել է» Schiaparelli-ից իր շքեղ զգեստով10:19, 7 մայիսի
Քիմ Քարդաշյանը հերթական անգամ «ֆուրոր» է առաջացրել Met Gala-ում09:00, 7 մայիսի
ՄԱՅԻՍԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է