Հոլիվուդյան դերասան Լեոնարդո դի Կապրիոն Instagram-ում հրապարակում է արել, որում ուշադրություն է հրավիրել Ռուսաստանի հյուսիսում, Գրենլանդիայում եւ Ալյասկայում հրդեհների վրա։
Посмотреть эту публикацию в Instagram
Դերասանը վերահրապարակել է բրիտանական The Guardian-ի նյութը։ Հրդեհների մասին տեսանյութ պարունակող հրապարակումն ավելի քան 806 հազար դիտում ունի։ Դրանում խոսվում է այն մասին, որ աշխարհում, մասնավորապես Գրենլանդիայում, Սիբիրում եւ Ալյասկայում այժմ հրդեհներ են։
«Խոշոր հրդեհները Գրենլանդիայում, Սիբիրում եւ Ալյասկայում արտադրում են ծխի ամպեր, որոնք նկատելի են տիեզերքից։ Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը հայտարարել է, որ այդ հրդեհների պատճառով CO2-ի արտանետումները հավասար են Շվեդիայում ամբողջ տարվա ընթացքում վերահսկելի արտանետումներին»,- ասված է դի Կապրիոյի հրապարակման մեջ։
Այսօր Սիբիրում եւ Հեռավոր Արեւելքում այրվում է ավելի քան 3 մլն հեկտար անտառ։ Ռուս շատ աստղեր կոչ են անում պետիցիա ստորագրել Գրինփիսին հրդեհների մարման վերաբերյալ։
Դերասանն անտարբեր չէ Ռուսաստանի ճակատագրի նկատմամբ, քանի որ ռուսական արմատներ ունի։ Լեոնարդո դի Կապրիոյի տատիկը՝ Ելենա Ստեփանովնա Սմիրնովան է։ Նա ծնվել է մինչհեղափոխական Ռուասաստանում, որտեղ ապրել է կյանքի առաջին տարիները։
Առկա չեն հստակ տվյալներ՝ ծնունդով որտեղից է Սմիրնովների ընտանիքը։ Կան տվյալներ, որ Լեոնարդո դի Կապրիոյի ռուս տատիկը Պերմից էր։ Այլ աղբյուրներում նշվում են Օդեսա քաղաքը կամ Հերսոնի մարզը։ Սակայն Լեոն չի հստակեցրել նրա ծննդյան վայրը, սովորաբար նա պարզապես ասում է՝ Ռուսաստանից։
Հեղափոխությունից հետո Ելենայի ծնողներն արտագաղթել են Գերմանիա, որտեղ եւ նա մեծացել է։ Այստեղ նրա անունը փոխել են գերմանական ձեւով, եւ նա սկսել է իրեն Հելեն անվանել։ Հելենը հետագայում ամուսնացել է Լեոնարդո դի Կապրիոյի պապիկի հետ եւ վերցրել ամուսնու ազգանունը՝ Ինդենբիրկեն։ Նրանց ընտանիքում դուստր է լույս աշխարհ եկել, որին տվել են Իմերլին անունը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը