Հայտնի երգիչ Գուրգեն Դաբաղյանը, որն օրերս է ամուսնացել, նոր կադրեր է հրապարակել հարսանյաց արարողությունից ու շնորհակալություն հայտնել լավ խոսքերի համար։
Հիշեցնենք՝ զույգը հավատարմության երդում է տվել Երեւանի Սուրբ Սարգիս եկեղեցում, ապա տոնը շարունակել երեւանյան ռեստորաններից մեկում։ Հարսանյաց արարողությանը հրավիրված են եղել նաեւ հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ։ Երգչի ընտրյալը հարսի պարը կատարել է նրա երգի ներքո։

Facebook-յան էջում երգիչը նոր լուսանկարներ է տեղադրել ու գրել. «Իմ սիրելի ժողովուրդ, անչափ շնորհակալ եմ բոլորիցդ այսքան ջերմ խոսքերի համար: Ես եւ Իննան հատ-հատ կարդացել ենք բոլոր մեկնաբանությունները եւ ժպտացել դրանցից յուրաքանչյուրը կարդալիս: Շնորհակալ եմ, որ կողքիս եք եղել եւ կաք, իմ հարազատներ, ընկերներ, կոլեգաներ, եւ ուղղակի հայ ժողովուրդ: Ձեր շնորհիվ մեր հարսանյաց օրը դարձավ իսկական տոն:


Հիշեցնենք՝ կյանքում կարեւոր իրադարձության մասին հայտնել էր Facebook-յան գրառմամբ։ «Հիմա ժամանակն է ձեզ ներկայացնել այն մեծ փոփոխությունը, որը տեղի է ունեցել իմ կյանքում: Ես գտել եմ նրան, սիրում եմ անսահման, եւ իմ կյանքի մնացած տարիները մենք կապրենք միասին»,- գրել էր նա։ «Սիրում եմ քեզ, իմ Իննա»,- նշել էր երգիչը՝ օգտագործելով նաեւ «հարսանիք» հեշթեգը։

Լուսանկարները՝ @yessayanphoto, Գուրգեն Դաբաղյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:18, 28 սեպտեմբերի
Մադոննան կրկին ուշադրության կենտրոնում է. 68-ամյա աստղը հաղթական վերադարձել է MTV VMA, իսկ Թեյլոր Սվիֆթը շահել է գլխավոր մրցանակը09:00, 28 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ07:47, 28 սեպտեմբերի
Թաթա Սիմոնյան. Սեպտեմբերի 27-ին իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ՝ արդարացում չունեցող կոպիտ սխալ20:30, 27 սեպտեմբերի
«Մանկական Եվրատեսիլի» մեր մասնակիցը բացահայտված է, Գոհար Ավետիսյանը՝ ֆիլմում, Garou-ն՝ Երևանում, հայտնի դերասանները 20 տարի անց պսակադրվեցին․ Instagram-ը՝ այս շաբաթ18:18, 27 սեպտեմբերի
Սեքսը՝ որպես երիտասարդության էլիքսիր. Ինչպես միլիարդատեր Գալուստ Գյուլբենկյանը փորձեց երկարացնել իր կյանքը16:32, 27 սեպտեմբերի

14:45, 27 սեպտեմբերի
Մաշկի վերակենդանացում. SOS ուղեցույց ամառային արևայրուքից և այրվածքներից հետո12:31, 27 սեպտեմբերի
Հայկական ոճ. շքեղ կանացիություն և աշնանային զգեստապահարանի վառ էներգիա10:30, 27 սեպտեմբերի

09:00, 27 սեպտեմբերի
Հորոսկոպ. Վեներան երկար ժամանակ Կարիճում է․ ինչ սպասել բոլոր նշաններին18:29, 26 սեպտեմբերի
«Մենք ուրախ կլինենք այստեղ նախագծեր իրականացնել». Ֆիլիպո Իննոչենտին՝ Zaha Hadid Architects-ի՝ Հայաստանում աշխատելու հնարավորության մասին17:19, 26 սեպտեմբերի
Ադամանդե «մենամարտ» Միլանում. Ջորջինա Ռոդրիգեսն ու Արինա Սաբալենկան համեմատեցին իրենց հսկա նշանադրության մատանիները