Այս տարվա հունիսին ձեռնարկատեր, Reddit-ի եւ Initialized Capitol-ի հիմնաdիր Ալեքսիս Օհանյանն ամերիկյան լրատվամիջոցներում բարձրացրեց «հայրերի ֆիզարձակուրդի» թեման։ Նա գործուղման է պատրաստվում Վաշինգտոն, ուր ծրագրում է հանդիպել սենատորների եւ հասարակական գործիչների հետ, որոնց հետ քննարկի «հայրական ֆիզարձակուրդի» հարցը, որն, ի դեպ, Օհանյանի ընկերությունում ակտիվորեն կիրառվում է։
Այսօր՝ ճանապարհորդության նախօրեին, New York Times-ը, ավելի ճիշտ դրա Parenting հավելվածը, հրապարակել է Ալեքսիս Օհանյանի հոդվածն այդ թեմայով։
Նա պատմել է, թե իր կնոջ՝ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի համար որքան ծանր է եղել վերականագնվել դստեր՝ Օլիմպիայի լույս աշխարհ գալուց հետո եւ այն մասին, թե քանի զույգ իրականում օգնության կարիք ունի այդ բարդ պահերին։ Եվ եթե հայրը ստիպված է աշխատանքի գնալ՝ գումար աշխատելու, ստացվում է՝ երեխայի մայրը չունի ոչ ոք, որի վրա կարելի է հույս դնել։ Այն մասին, որ աշխատանքային դադարը չի սպառնում պրոֆեսիոնալ եւ կարիերայի դեգրադացիայով։
«Իմ ու Սերենայի բախտը բերել է այն հարցում, որ տանն օգնում էին, եւ քո հաճույքի համար աշխատելու հնարավորություն կար։ Ես շնորհակալ եմ, որ այդ բարդ օրերին ես ստիպված չէի ընտրություն կատարել ընտանիքի ու աշխատանքի միջեւ… Բայց բոլոր մարդիկ արժանի են ամուր ընտանիք եւ լավ աշխատավարձ ունենալ։ Եվ երեխայի ծնունդից հետո հայրերը չպետք է կանգնեն ընտրության խնդրի առաջ։ Մեզ ֆեդերալ օրենք է հարկավոր, որն արժանապատիվ փոխհատուցում կապահովի բոլոր ընտանիքներին, որոնցում երեխա է ծնվել կամ որդեգրվել»,- գրում է Ալեքսիս Օհանյանը։
Նա նաեւ նշել է. «Ես իմ կամ որեւէ մեկը հորը չեմ մեղադրում, որ նա ժամանակին բավավարար ժամանակ չի հատկացրել նորածին երեխաներին։ Առհասարակ մեր մշակույթը (ըստ երեւույթին, նկատի ունի հայկականը) դժվարությամբ է ընդունում այս մոտեցումը»…
Ալեքսիս Օհանյանը եզրափակելով նշել է. «Մինչ հարցը կլուծվի օրենսդրական մակարդակում, հայրեր, ինձ թույլ տվեք ապահովել ձեր «պաշտպանությունը»։ Ես օգտագործել եմ ինձ հասնող 16 շաբաթվա «հայրական ֆիզարձակուրդը» եւ դեռ պատրաստ եմ կարիերա կառուցել։ Այդ մասին պատմեք ձեր ղեկավարներին եւ ասեք, որ ես եմ ձեզ իրենց մոտ ուղարկել»…
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը09:00, 26 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 26-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը