«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Վերջին տեսարանը նկարելիս, երբ վառեցինք Էլենիս օրագիրը, անկեղծորեն սկսեցի լաց լինել». Իննա Խոջամիրյան

14:31, 29 օգոստոսի

Էլենին ու նրա օրագրին հրաժեշտ տալուց հետո Իննա Խոջամիրյանը նույնը չի պատրաստվում անել երկրպագուների հետ :) Հեռուստադիտողին դերասանուհին շուտով կներկայանա նոր կերպարով եւ նոր անվամբ: Մանե՝ այսպես է «Երկուսով» հեռուստասերիալում Իննայի հերոսուհու անունը, որի հետ կհասցնեք ծանոթանալ շատ շուտով: Փոխվել է նաեւ դերասանուհու խաղընկերը՝ նոր ֆիլմում սիրահար զույգի դերում կլինեն Իննայի եւ Բեն Ավետիսյանի կերպարները: Այս շրջանում դերասանուհին զբաղված է նաեւ թատրոնի աշխատանքներով:

Ինչպե՞ս արցունքներով հրաժեշտ տվեց Էլենին ու արդյոք հեշտությա՞մբ «ընդունեց» նոր հերոսուհուն: Կարդացեք Իննայի հետ NEWS.am STYLE-ի նոր հարցազրույցը:

Իննա, հանդիպեցի այն տեսանյութին, որտեղ «Էլենի օրագրի» վերջին սերիայի նկարահանումերն էինՔո հուզմունքը համոզված եմ` հուզել է Էլենի երկրպագուներից շատերին: Բայց, եթե նրանց համար Էլենը, պարզապես, սիրելի հերոսուհի է, պատկերացնում եմ` քեզ համար որքան հարազատ էր դարձել այս երկու տարիների ընթացքում: Ի՞նչ էմոցիաներ ունեիր վերջին սերիայի նկարահանումների ժամանակ:

Վերջին օրը անգիտակցական դաշտում մերժում էի այդ վերջին հասկացությունը, անավարտության զգացողություն ունեի։ Միայն վերջին տեսարանը նկարելիս, երբ վառեցինք Էլենիս օրագիրը՝ անկեղծորեն սկսեցի լաց լինել։ Ինձնից մի մասնիկ վառվեց։ Ապրեցի տեսարանը... Հիշում եմ, օրվա ավարտին նստեցի մեքենաս՝ ռադիոով ինչ որ «прощай Алиса, ты взрослая уже» երգ միացավ, հուզվեցի (ժպտում է): Կարծես ազդակ էր, որ ես ու Էլենը բաժանվեցինք։ Իմ առաջին հերոսուհին էր, եւ փառք Աստծո՝ ստացված ու սիրված։

Երբ հաջորդ առավոտ արթնացար, ու այլեւս սերիալի նկարահանումներին չպիտի գնայիր, շա՞տ անսովոր էին տպավորություններդ:

Իմ անավարտության զգացողությանը, միգուցե, նպաստեց այն, որ «Էլենի օրագրի» վերջին օրերին արդեն մեկնարկել էր «Երկուսով» նախագիծը...Նկարահանման վերջին օրվան հաջորդող առավոտյան կրկին աշխատանքի էի, սակայն ուրիշ նախագծում։ Չեմ թաքցնի՝ մոտ մի շաբաթ հետո նոր Մանեին սկսեցի որպես առանձին անհատականություն ընկալել։

Դժվա՞ր չէ առանց դադար վերցնելու նոր կերպարին անցնելը:

Չեմ բողոքում։ Սա իմ սիրելի աշխատանքն է. միանգամից հաջորդ հերոսուհուն անցնելու փոխարեն կարող էին ընդհանրապես առանցքային կերպար չվստահել ինձ, գուցե...Դա ասում եմ «մրցակիցներիս» ընդունակություններն ու այլ հնարավորությունները ռեալ գնահատելով։ Ընդհակառակը՝ շնորհակալ եմ, որ առանց դադարի ղեկավարությունը ռիսկի գնաց նորից ինձ հերոսուհու «պաշտոնը» տալու։

Մի փոքր կպատմե՞ս Մանեի մասին. ինչպիսի՞ն է նա:

Մանեին դեռ բացահայտում եմ. առաջին սերիաներն ենք նկարում դեռևս, հստակ կերպարային բնավորության մասին դեռ վաղ է խոսել։ Չափազանց միամիտ ու նվիրվող աղջիկ է, կատակով մեկ-մեկ ասում եմ Մանես լոռեցի է. զգում եմ, լոռեցիներին հատուկ անտրամաբանական միամտություն ու անմեղություն ունի (ծիծաղում է):

Հանուն նոր կերպարի` արտաքին փոփոխություն լինելո՞ւ է:

Ռեժիսորի հետ Մանեի արտաքին փոփոխությունները շատ-շատ ենք քննարկել։ Մտահղացում ունեի բաց գույնի աչքերով, պեպեններով աղջնակ ստանալ, այլ տարբերակներ ևս քննարկեցինք, բայց հաշվի առնելով այդ ամենի տեխնիկական ասպեկտները, որը սերիալային ռեժիմում չափազանց կբարդացներ մեր աշխատանքը եւ, գուցե, վրիպումների առիթ դառնար՝ ստիպված էինք խուսափել կտրուկ փոփոխություններից։ Ոճային որոշ փոփոխություններ կան...Մնացած փոփոխությունների շեշտը հույս ունեմ խաղի վրա դնել։

Եթե ճիշտ եմ հիշում, Բենի հետ աշխատելու փորձ մինչեւ «Էլենի օրագիրն» էլ ես ունեցել, բայց առաջին անգամն է, որ սերիալի գլխավոր հերոսներին միասին եք մարմնավորում: Ինչպե՞ս եք միասին աշխատում:

Աշխատանքային ալլեանս հեշտ ենք ձևավորել, բայց դեռ չենք հասցրել գիշեր-ցերեկ միասին աշխատել: Ամեն ինչ դեռ առջեւում է, ըստ նախատրամադրվածության՝ ամեն բան հեշտ ու համերաշխ կլինի։

Այս պահին զբաղված ես նաեւ թատրոնի աշխատանքով: Եթե չեմ սխալվում, Գյումրու բեմում ես հանդես գալու: Կպատմե՞ս ներկայացման ու քո կերպարի մասին:

Այո, սեպտեմբերի 25-ին, ծննդյանս օրը ներկայացմանս պրեմիերան կկայանա։ Բեմադրվում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» պիեսը։ Թատրոնում այն առաջին անգամ չէ, որ խաղում են, ռեպերտուարային ներկայացում է, սակայն ես եւ գործընկերս (Արսեն Միքայելյանը. հեղ.) խաղալու ենք այն առաջին անգամ եւ նորովի։ Միստիկ դրամա է 1 գործողությամբ։ 2 գործող հերոսներ կան, որոնք հանդիպում են երազում. մեկ նախադասությամբ՝ ողջ ներկայացումը աղջկա երազն է։ Շատ եմ սիրել գործը (ժպտում է):

Սերիալի նկարահանումների հետ հե՞շտ ես համատեղում թատրոնի աշխատանքը:

Սրտնեղում եմ, որ քիչ ենք կարողանում հանդիպել։ Սերիալային զբաղվածությունս շաբաթը ստաբիլ 5 օր է, այն իմ առաջնային գործն է, եւ իմ պարագայում պարտավոր եմ թատրոնի փորձերը հարմարեցնել հեռուստատեսությանը, այլ ոչ հակառակը։ Փորձում եմ գոնե շաբաթ-կիրակիները տրամադրել ներկայացմանը. այդ 2 օրերին մի շաբաթվա տեղ աշխատում ենք բալանսի գալու համար:

Եթե մի օր հանդես գաս ռեժիսորի դերում, ինքդ քեզ համար ինչպիսի՞ հերոսուհու կստեղծես:

Առայժմ փորձում եմ ամեն կերպ որպես դերասանուհի կայանալ, որպես ռեժիսոր ինձ պատկերացնելը էլ ավելի կբարդացնի կյանքս (ծիծաղում է): Իսկ եթե լուրջ՝ մտքովս ժամանակին անցնում էր՝ ինչ բացառիկ պատմություն կստացվեր, եթե հերոսուհին խուլ ու համր լիներ։ Մենք յուրահատուկ լսարան ունենք, որին ես թեկուզ եւ անձնական դրդապատճառնորով, բայց և շատուշատ կարեւորում եմ։

Իննա, առհասարակ, երբ որեւէ կերպար ես մարմնավորում, առաջնահերթ ո՞ւմ խորհուրդն ու կարծիքն ես հաշվի առնում: Մանեի դերի մասին արդեն լսե՞լ ես քեզ համար կարեւոր մարդկանց կարծիքները:

Բոլորի կարծիքն ինձ համար կարեւոր է անխտիր։ Եթե կողքից օբյեկտիվ կարծիքներ, նկատառումներ չունենամ, կլճանամ շատ շուտ։

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Իննա Խոջամիրյանի Facebook-ի եւ Instagram-ի էջերից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search