«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ռեժիսորները՝ կինոյում վարքագծի կանոնների մասին

16:22, 13 հուլիսի

Ռուսական ռեժիսոր Եվգենիա Մոնտանյա Իբենյեսի «Марш! Марш! Левой!» եւ լիտվացի ռեժիսոր Լինկաս Միկուտայի «Дзукийский бык» ֆիլմերը ներկայացված են «Ոսկե ծիրան» երեւանյան 10-րդ միջազգային կինոփառատոնի վավերագրական կինոյի մրցութային ծրագրում: Հուլիսի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ռեժիսորները ներկայացրեցին ֆիլմերի մանրամասները, ինչպես նաեւ խոսեցին վավերագրական կինոյի բարոյական կողմի մասին իրենց պատկերացումները:

«Марш! Марш! Левой!» ժապավենը պատմում է ռուսական հայտնի ընդդիմադիր Սերգեյ Ուդալցովի եւ նրա «Левый фронт» («Ձախ ճակատ») շարժման մասին:

Ռեժիսորի խոսքով, Ուդալցովը ձմռանը հայտնվել է ամառային բաճկոնով եւ իր վրա «շատ տարօրինակ կերպարի» տպավորություն թողել: «Նկարահանումները շատ դժվար էին, քանի որ Սերգեյն այդպես էլ ինձ համար փակ կերպար մնաց»,- ընդգծեց Իբենյեսը՝ նշելով, որ ֆիլմում ավելի շատ ուշադրություն է դարձնել սովահար հերոսուհիներին:

Ըստ ռեժիսորի, ինքը դուրս է թողել նկարահանված նյութերի շուրջ 90%-ը՝ նպատակ ունենալով միայն չվարկաբեկել հերոսներին:

Լիտվացի ռեժիսորն էլ պատմեց, որ իր առաջին՝ «Дзукийский бык» վավերագրական ֆիլմում ներկայացված է մարդկանց «անհետացող» վերջին սերնդի մասին, ովքեր մինչեւ հիմա ապրում են գյուղում:

Լինկաս Միկուտան նշեց, որ հասցրել է լինել նաեւ հայկական գյուղում, որը, ինչպես Լիտվայում, երիտասարդ սերունդը լքում է:

Խոսելով վավերագրական կինոյի էթիկական կողմի մասին, նա ընդգծեց, որ անհրաժեշտ է պահպանել վարքագծի կանոնները, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր վավերագրող: Միկուտան մեջբերեց իր գործընկերներից մեկի՝ ռեժիսոր Վիկտոր Կոսակովսկիի խոսքերը, ով կարծում է, որ «հերոսներին պետք է մոտենալ ո՛չ շատ մոտ, ո՛չ էլ շատ հեռվից»:

Նա հավելեց, որ առաջիկայում պատրաստվում է կյանքի կոչել վավերագրական 3 նախագիծ, որոնցից մեկը շարունակելու է լիտվական գյուղի մասին պատմությունը:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search