Խեցգետին թագուհի
Կենդանակերպի այս նշանի տակ ծնված կանայք իրենց զուգընկերների հանդեպ ուժեղ հույզեր են զգում: Հետեւաբար, անմնացորդ սեր են առաջարկում եւ հանուն սիրելի մարդու պատրաստ են բացարձակապես ամեն ինչի: Եթե որոշել եք ամուսնանալ նման կնոջ հետ, դա ճիշտ ընտրություն է, չէ որ նա ամեն ինչ կանի հանուն ձեր երջանկության: Մյուս կողմից, նման կանայք երբեմն չափազանց դրամատիկ են, ապրումներ են ունենում այնպիսի բաների համար, որոնք իրականում այնքան էլ կարեւոր չեն: Ընդհանուր առմամբ, խեցգետին կանայք հրաշալի խոհարարներ են, այնպես որ, դուք ամեն օր համեղ բաներ կվայելեք: Նրանք լավն են նաեւ մոր դերում: Այդ կանայք իրենց զուգընկերների մեջ բարություն եւ ազնվություն են փնտրում:
Խոյ կայսրուհի
Խոյ կանայք տղամարդկանց ստիպում են ծնկի գալ իրենց առջեւ, որովհետեւ բացառիկ ուժեղ բնավորություն ունեն եւ անդրդվելի են: Բացի այդ, նրանք միշտ հասնում են իրենց նպատակներին, այնպես որ, եթե դուք պատրաստ եք ձեր կյանքը կապել ուժեղ ոգի ունեցող կնոջ հետ, Խոյերը հենց ձեզ համար են: Նման կանայք ձեզանից ամեն հարցում աջակցություն են ակնկալում: Դրա շնորհիվ դուք կկարողանաք սոցիալական բարձր կարգավիճակ վայելել, որովհետեւ բոլորը ձեզ հարգանքով կվերաբերվեն: Խոյերը իրենց տղամարդկանց ավելի ուժեղ, պատասխանատու եւ արժանի են դարձնում: Խոյի նշանի տակ ծնված կանայք հրաշալիորեն գիտակցում են, թե ինչ արժե սպասել հասարակությունից, իսկ ինչ` ոչ: Նրանք իրատես են: Բայց նրանց ուշադրությանն արժանանալն այնքան էլ հեշտ չէ, իսկ եթե ձեզ հաջողվել է դա, ուրեմն նման կինը միեւնույն է` երկար կմտածի ձեր մասին, իսկ հետո կանի այն ամենը, ինչ իր ուժերում է, որպեսզի ձեզ ավելի լավը դարձնի: Նրանք խիստ մայրեր են, որոնք իսկական առաջնորդների եւ հաղթողների են դաստիարակում: Զուգընկերոջից ակնկալում են ուժեղ բնավորություն եւ կյանքում կողմնորոշվածություն:
Կառավարիչ առյուծ
Այդ կանայք իսկական ռազմիկներ են, նրանք ուժեղ են եւ խիստ: Հենց այդ պատճառով նրանց պետք է մեկը, որը նույնքան ուժեղ լինի ոգով: Նրանք երբեք սովորական տղամարդկանց չեն գրավում, ինչպես նաեւ այնքան էլ չեն ջանում գայթակղել նրանց: Նրանց բնական հմայքն ամեն ինչ անում է նրանց փոխարեն: Կին-առյուծները այնպիսի զուգընկերների են փնտրում, որոնք իրենց մտերիմների համար ամեն ինչ կանեն: Դուք չեք գտնի այնպիսի կնոջ, որը ձեզ ավելի շատ սիրի, քան Առյուծի նշանի տակ ծնված կինը: Նրա սերն անշահախնդիր է եւ մաքուր: Նա միշտ պայքարում է ամուսնու եւ երեխաների համար ամենալավի համար, միշտ պատրաստ է պաշտպանել իր մտերիմներին:
Աղբյուրը` thebigriddle.com
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ