«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Ինչպես առավոտյան տրամադրվել սկսվող օրվան

12:12, 29 սեպտեմբերի

Առաջին րոպե: Բացեք աչքերը եւ ուրախացեք նոր օրվան: Մտածեք ձեզ համար մտերիմ ու թանկ մարդկանց մասին, նրանց երջանկություն մաղթեք: 

Երկրորդ րոպե: Լավ ձգվեք: Դա կօգնի կարգավորել սրտի բաբախյունը։ Այդ թեթեւ վարժությունը լավ այլընտրանք է ծառայում առավոտյան սուրճին: Բայց անհրաժեշտ է ճիշտ ձգվել. Նախ պետք է ձգել եւ թուլացնել ոտքերի մկանները, հետո դանդաղորեն, մեկից մինչեւ հինգը հաշվելով, թուլացնել մկանների բոլոր խմբերը, հետո ձգել դրանք:  Դա նպաստում է նաեւ էնդորֆինների` երջանկության հորմոնների արտադրությանը:  

Երրորդ րոպե: Մի քանի անգամ խորը ներշնչեք-արտաշնչեք. Օրգանիզմը հագեցրեք թթվածնով: 

Չորրորդ րոպե: Գլխի թեթեւ մերսում կատարեք. Մերսեք ծոծրակը, հոնքերի աղեղները, ականջների բլթակները: Քնից արթնանալուց հետո նման մերսումը գլխին արյան հոսք կապահովի: 

Հինգերորդ րոպե: Մահճակալից վեր չկենալով` ջանացեք մի քանի պարզ վարժություն կատարել. սեղմել եւ թուլացնել բռունցքը, դաստակներով, ուսերով պտտման մի քանի վարժություն կատարել: Կատարեք «հեծանիվ» վարժությունը եւ բացեք ոտքերի մատները եւ ազդրերը:  

Վեցերորդ րոպե: Տրորեք ափերը: Հետո վերեւից ներքեւ մերսեք ամբողջ մարմինը:  Դա կօգնի լավ արյան շրջանառություն ապահովել:  Յոթերորդ րոպե: Ատանց շտապելու վեր կացեք, նախ նստեք անկողնում, հետո ոտքերը ցած իջեցրեք եւ վեր կացեք:  Երբ դուք կտրուկ ոտքի եք կանգնում, օրգանիզմը սթրեսի եք ենթարկում:  

Ութերորդ րոպե: Մոտեցեք հայելուն, ժպտացեք ձեր արտացոլանքին, սիրով, ոչ թե քննադատությամբ ուսումնասիրեք ձեզ: Դա կօգնի ուրախության հորմոն` սերոտոնին արտադրել: 

Իններորդ րոպե: Մեկ բաժակ ջուր խմեք, որ ստամոքսին օգնեք  «արթնանալ» նախաճաշից առաջ:

Տասներորդ րոպե: Մտածեք գործերի մասին, որոնք այսօր պետք է անեք եւ ջանացեք դրանցում միայն դրական կողմեր գտնել: Այս պարզ խորհուրդները ձեզ կօգնեն ամբողջ օրը ձեզ առույգ զգալ:

Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել