Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Նորք Մարաշի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի է ունեցել դիզայներ Սվետլանա Բեգոյանի պսակադրության արարողությունը: Դիզայների ընտրյալը Մելիք Սոֆոյանն է, ում Սվետլանան բավական երկար ժամանակ է, ինչ ճանաչել է, սակայն շփվել սկսել են միայն տևական ժամանակ առաջ:
Ըստ Սվետլանայի՝ իրենց հարաբերությունները սկսվել են ձմռանը, ապա ամեն ինչ ունեցել է իր տրամաբանական շարունակությունը՝ նշանադարություն, իսկ հիմա՝ արդեն հայկական ավանդական հարսանիք:
Սվետլանայի խոսքով՝ թե ինքը, թե ամուսինը սիրում են ավանդական լուծումներ և չեն խուսափել իրենց հարսանիքն այդ ձևով անցկացնելու տարբերակից:
Սվետլանան նշում է, որ հարսանեկան արարողության ձևավորման հարցում նաև ոչ ավանդական լուծում են ընտրել՝ հարսանիքին ավելացնելով գույն, ինչն էլ յուրահատկություն կտա ամեն ինչին:
Ըստ Սվետլանայի՝ չնայած հարսանեկան իրարանցմանը՝ ինքը վայելել է նախապատրաստական աշխատանքները, միակ խնդիրը զբաղվածության պատճառով աշխատանքային պասիվությունն էր, որն էլ դիզայների կարծիքով ամուսնությունից հետո կկարգավորի:
«Մելիքն ամեն հարցում կողքիս է և շատ է ոգևորում ինձ: Վստահ եմ, որ պասիվությունս տևական էր, ամեն ինչ կանեմ, որ կրկին վերադառնամ իմ հին՝ գերակտիվ աշխատանքային վիճակին: Սա մի փուլ է, որը վայելում եմ, քանի որ Մելիքն ինձ երբևէ հանդիպած ամենաարժանի մարդն է, ում էլ որոշեցի նվիրել իմ մեծ սերը»:
Հավելենք, որ դիզայները հարսանիքից անմիջապետ հետո ամուսնու հետո մեկնելու է մեղրամսի:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը