Արդեն հայտնի ու հեռուստադիտողի կողմից սիրված կերպարները՝ նոր իրավիճակներում եւ նոր արկածներով. հոկտեմբերի 7-ից «Արմենիա TV»-ի եթերում կմեկնարի նոր սիթքոմ՝ «Ֆուլ Yere1», որի մասին NEWS.am STYLE-ն ավելի վաղ խոսել էր՝ Լիա Զախարյանի հետ մեր հարցազրույցում: Բացի Լիայից նախագծում ներառված են նաեւ Քրիստինա Եղոյանը, Գարիկ Սեփխանյանը, Գրիգոր Դանիելյանը, Գոռ Հակոբյանը, Աղաս Մանուկյանը, Մոսո Կարապետյանը եւ այլք: Կպահպանվի նաեւ «Ֆուլ Հաուս»-ի գլխավոր «մեղավորի»՝ Սերգեյի կերպարը, որին կրկին կմարմնավորի Մենչը:
Մինչ նախագծի եթերային մեկնարկը NEWS.am STYLE-ը զրուցել է Արմեն Պետրոսյանի հետ՝ պարզելու, թե ինչ զարգացումներ են սպասվում երկու հայտնի նախագծերի նոր միքսում:

«Մեզ համար սա էքսպերիմենտալ նախագիծ է, որովհետեւ հայկական հեռուստատեսության մեջ դեռ նմանատիպ փորձ չի եղել, որ միքսվեն երկու նախագծերն ու արվի նորը: Քանի որ երկուսն էլ մեր նախագծերն են եղել ու յուրաքանչյուրն իր ժամանակին եղել է բավականին հաջողված, որոշեցինք միքսել` վերցնելով «Yere1»-ի ֆորմատն ու «Ֆուլ Հաուս»-ի հերոսներին: Այս նախագիծն ամբողջովին տարբերվելու է «Ֆուլ Հաուս»-ից եւ «Yere1»-ից: Միայն պահպանվելու են կերպարները»:
Իսկ առանցքային կերպարները «Ֆուլ Հաուս»-ի սիրելի դեմքներն են՝ Ռուբենը, Զառան, Մուշեղը, Ֆելոն, Կամոն, Սերգեյը եւ Հրաչը:

«Կերպարները, քիչ, թե շատ, արդեն ծանոթ են հեռուստադիողին, բայց բոլորը հայտնվում են այնպիսի իրավիճակներում, որոնցում նրանց չեն տեսել «Ֆուլ Հաուս»-ի շրջանակում, որն էլ հնարավորություն կտա նրանց նորովի բացահայտելու: Կարծում եմ` հեռուստադիտողի համար դա հետաքրքիր կլինի: Նույնը վերաբերում է նաեւ Սերգեյի կերպարին, իրավիճակն այլ է, այնպես որ` իմ կերպարն էլ նորովի կներկայանա»:
Հարցին՝ արդյոք նոր սիթքոմին կհաջողվի՞ գրանցել «Ֆուլ Հաուսի» հաջողությունը, Մենչը պատասխանեց.
«Մենք չենք ուզում գրանցել որեւէ ծրագրի հաջողություն, պարզապես ցանկանում ենք, որ ծրագիրը հաջողություն ունենա, բայց ոչ թե համեմատական կարգով, այլ` ինքն իրենով: Նախ` այս նախագծերը համեմատելու ենթակա չեն, որովհետեւ շատ տարբեր են ֆորմատով, բացի այդ՝ կարեւոր է, որ հեռուստադիտողը ոչ թե սկսի համեմատել այս նախագծերը, այլ նստի, դիտի ու վայելի այդ 30 րոպեները:

Մինչ «Ֆուլ Հաուս»-ի երկրպագուները փորձում են կռահել՝ արդյոք սիրված սիթքոմը երբեւէ կվերադառնա՞ եթեր, կվերածվի՞ լիամետրաժ ֆիլմի կամ կշարունակի՞ ներկայացվել բեմում, հարցերի պատասխանը փորձեցինք պարզել անձամբ Մենչից.
«Լիամետրաժ ֆիլմի մասին դեռ չեմ ուզում խոսել, բայց կարող եմ վստահ ասել, որ կոնկրետ նույն ֆորմատով «Ֆուլ Հաուսը» դեռ շարունակվելու միտում չունի. այդ մասին, նույնիսկ, չենք էլ մտածել: Հիմա ամբողջ անձնակազմով կենտրոնացած ենք մեր նոր նախագիծը բարձրունքին հասցնելու վրա»:


Ի դեպ, նախագծի որոշ հատվածներ նկարահանվել են ԱՄՆ-ում, որտեղ էլ վերջին շրջանում բնակվում է Մենչը. այդ տեսարաններում էլ հեռուստադիտողը կտեսնի Մենչին, Մոսոյին եւ Շպռոտին:
«Այս պահին ԱՄՆ-ում եմ, այստեղից եմ հետեւում նկարահանումներին, իսկ ԱՄՆ-ի նկարահանումները զբաղեցնում են ծրագրի մեկ չորրորդ մասը»:





Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:13, 22 նոյեմբերի
Տարեկան 300 հազար դոլար արժողությամբ երազանք՝ Ֆորմուլա 1․ ինչպես են հարուստ ծնողները փոքր երեխաներին պատրաստում ավտոսպորտի ապագա աստղեր դառնալուն15:20, 22 նոյեմբերի
Մաշկի իմունիտետը․ ինչպես ազատվել ճաքերից ու կարմրությունից և ցուրտ եղանակին վերականգնել դեմքի փայլը14:35, 22 նոյեմբերի
Հայկական ոճ․ 70-ականների ռոմանտիկայից մինչև քրեական աշխարհի կնոջ էսթետիկա․ ընտրում ենք այս աշնան նորաձև կողմը13:56, 22 նոյեմբերի
Տաշքենդում կայացած Our Generation մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն զբաղեցրել է 2-րդ տեղը12:12, 22 նոյեմբերի
Ո՞վ կդառնա ԱՄՆ հաջորդ առաջին տիկինը․ հանրապետական քաղաքական գործիչների կանայք և ընտրյալներն արդեն պայքարում են Մելանյա Թրամփի տեղը զբաղեցնելու համար10:30, 22 նոյեմբերի

09:00, 22 նոյեմբերի
Wine Scope․ Ո՞ր գինին եք դուք այս հանգստյան օրերին ըստ կենդանակերպի նշանի19:23, 21 նոյեմբերի
Երկրպագուն 2000 կիլոմետր ճանապարհ է անցել՝ հնդիկ բլոգերի հետ ամուսնանալու համար. աղջկա հայրն ու հարևանները ծեծելով սպանել են նրան19:10, 21 նոյեմբերի
Մահացել է լեգենդար ոսկերիչ Պաոլո Բուլգարին, ով ընտանեկան բիզնեսը վերածել էր համաշխարհային շքեղության18:17, 21 նոյեմբերի
Ջենիֆեր Լոպեսը կարմիր գորգ է դուրս եկել թափանցիկ զգեստով և 100 կարատանոց ադամանդով17:29, 21 նոյեմբերի
Բացահայտվել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի՝ Մեծ Բրիտանիա հանկարծակի վերադարձի անսպասելի պատճառը16:19, 21 նոյեմբերի
Մելանիա Թրամփը քննադատել է ամուսնու շրջապատին. առաջին տիկնոջ խոսքով՝ Դոնալդին շրջապատել են միայն քծնողների