Ռեփ երգիչ Թրեւիս Սքոթ եւ հեռուստաաստղ Քայլի Ջեններ զույգի երկրպագուները արդեն մի քանի օր վշտացած են. 1,5 տարեկան դստերը մեծացնող սիրահարները բաժանվել են: Համացանցում Ջեններին սիրավեպ են վերագրում նախկին ընկերոջ՝ ռեփեր Tyga-ի հետ, իսկ Թրեւիսին՝ սեքս ռումբ Ռոժան Կարի հետ:
The Daily Mail պարբերականը հայտնում է, որ իսթագրամյան օգտատերերը Քայլի Ջենների եւ Թրեւիս Սքոթի հարաբերությունների սեփական իսկական հետաքննություն են անցկացրել: Զույգի երկրպագուները հայտարարում են, որ նրանց բաժանման իսկական պատճառները զգալիորեն ավելի խորն են, քան այն նկարագրում են աստղերը:
Երկրպագուներն այսպիսի եզարահանգման են եկել՝ մանրակրկիտ ուսումնասիրելով սոցցանցերում Թրեւիսի եւ Ռոժանի անձնական էջերը: Նրանք հայտնաբերել են մեծ թվով լուսանկարներ, որոնք արվել են նույն վայրերում: Օրինակ՝ 2018 թվականի մարտին Սքոթը ձնածածկ լեռնալանջերի լուսանկարներ էր հրապարակել, դրանից տառացիորեն մեկ օր հետո Կարն իր բաժանորդներին էր ներկայացրել լուսանկարներ, որոնք արվել էին շատ նման վայրում:
Աստղերի հետ նույնպիսի իրադրություն էր ստեղծվել 2019-ի ամռանը: Ռոժան Կարը եւ Թրեւիս Սքոթը պարծեցել էին լուսանկարներով միեւնույն խաղատնից՝ այնուհետեւ կրկին դադար տալով մեկ շաբաթ տեւողությամբ:
Օգտատերերի ենթադրությամբ՝ Թրեւիսի եւ Ռոժանի հարաբերությունները սկսվել են դեռեւս 2013 թվականին. այդ ժամանակ աղջկա էջին լուսանկար էր հրապարակվել, որում նա կեցվածք էր ընդունել մեծ թավշյա արջի եւ Սքոթին հիշեցնող երիտասարդի հետ:
Հետաքրքիր է նաեւ այն, որ Քայլի Ջենները մի քանի անգամ Ռոժան Կարի էջն արգելափակել է, ինչն ապացուցում են Կարի միկրոբլոգի սքրինները: Ի դեպ, Ռոժանը հերքում է ռեփերի հետ կապը։ Այսպես՝ վերջերս նա իր էջում գրառում էր հրապարակել, որում Սքոթի հետ սիրավեպի մասին խոսակցություններն անվանել էր փուչ լուրեր:
«Այդ լուրերից ոչ մեկը ճշմարիտ չէ: Սոցցանցերն իրականությունն աղավաղում են: Խնդրում եմ, դադարեք սուտ տեղեկություններ տարածել եւ մեզ հանգիստ թողեք, քանի որ դա ազդում է մեր իրական կյանքի վրա: Շնորհակալություն»,- լրագրողներին այսպես էր դիմել Սքոթի ենթադրյալ սիրուհին:
Աղբյուրը՝ Spletnik
Լուսանկարը՝ LifeStyle 24
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին