«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

2 տարվա հարաբերությունների ընթացքում Թրեւիս Սքոթը դավաճանել է Քայլի Ջեններին. լրատվամիջոցներ

20:39, 4 հոկտեմբերի

Ռեփ երգիչ Թրեւիս Սքոթ եւ հեռուստաաստղ Քայլի Ջեններ զույգի երկրպագուները արդեն մի քանի օր վշտացած են. 1,5 տարեկան դստերը մեծացնող սիրահարները բաժանվել են: Համացանցում Ջեններին սիրավեպ են վերագրում նախկին ընկերոջ՝ ռեփեր Tyga-ի հետ, իսկ Թրեւիսին՝ սեքս ռումբ Ռոժան Կարի հետ:

Подруга Тревіса Скотта

The Daily Mail պարբերականը հայտնում է, որ իսթագրամյան օգտատերերը Քայլի Ջենների եւ Թրեւիս Սքոթի հարաբերությունների սեփական իսկական հետաքննություն են անցկացրել: Զույգի երկրպագուները հայտարարում են, որ նրանց բաժանման իսկական պատճառները զգալիորեն ավելի խորն են, քան այն նկարագրում են աստղերը:

Трэвис Скотт и Кайли Дженнер с дочерью Сторми

Երկրպագուներն այսպիսի եզարահանգման են եկել՝ մանրակրկիտ ուսումնասիրելով  սոցցանցերում Թրեւիսի եւ Ռոժանի անձնական էջերը: Նրանք հայտնաբերել են մեծ թվով լուսանկարներ, որոնք արվել են նույն վայրերում: Օրինակ՝ 2018 թվականի մարտին Սքոթը ձնածածկ լեռնալանջերի լուսանկարներ էր հրապարակել, դրանից տառացիորեն մեկ օր հետո Կարն իր բաժանորդներին էր ներկայացրել լուսանկարներ, որոնք արվել էին շատ նման վայրում:

Тревіс Скотт

Աստղերի հետ նույնպիսի իրադրություն էր ստեղծվել 2019-ի ամռանը: Ռոժան Կարը եւ Թրեւիս Սքոթը պարծեցել էին լուսանկարներով միեւնույն խաղատնից՝ այնուհետեւ կրկին դադար տալով մեկ շաբաթ տեւողությամբ:

Օգտատերերի ենթադրությամբ՝ Թրեւիսի եւ Ռոժանի հարաբերությունները սկսվել են դեռեւս 2013 թվականին. այդ ժամանակ աղջկա էջին լուսանկար էր հրապարակվել, որում նա կեցվածք էր ընդունել մեծ թավշյա արջի եւ Սքոթին հիշեցնող երիտասարդի հետ:

Հետաքրքիր է նաեւ այն, որ Քայլի Ջենները մի քանի անգամ Ռոժան Կարի էջն արգելափակել է, ինչն ապացուցում են Կարի միկրոբլոգի սքրինները: Ի դեպ, Ռոժանը հերքում է ռեփերի հետ կապը։ Այսպես՝ վերջերս նա իր էջում գրառում էր հրապարակել, որում Սքոթի հետ սիրավեպի մասին խոսակցություններն անվանել էր փուչ լուրեր:

«Այդ լուրերից ոչ մեկը ճշմարիտ չէ: Սոցցանցերն իրականությունն աղավաղում են: Խնդրում եմ, դադարեք սուտ տեղեկություններ տարածել եւ մեզ հանգիստ թողեք, քանի որ դա ազդում է մեր իրական կյանքի վրա: Շնորհակալություն»,- լրագրողներին այսպես էր դիմել Սքոթի ենթադրյալ սիրուհին:

Աղբյուրը՝ Spletnik

Լուսանկարը՝ LifeStyle 24


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել