44-ամյա Անջելինա Ջոլին խոստովանել է, որ 55-ամյա Բրեդ Փիթից բաժանումն առողջական խնդիրների պատճառ է դարձել։ Դերասանուհին առաջին անգամ պատմել է, թե որն է իր ուժը։
«Մալեֆիսենտա. խավարի տիրակալը» ֆիլմի աստղն անկեղծացել է նախկին սիրելիից բաժանման մասին։ Դերասանուհին հայտարարել է, որ 2016թ.-ին բարդ շրջան է վերապրել, ինչը կապված էր ամուսնալուծության հետ։ Աստղային մայրիկը մնացել է վեց երեխաների հետ, որոնց չէր կարող ցույց տալ իր իրական վիճակը։ Հենց նրանք էլ փրկել են դերասանուհուն, գրում է Cosmo-ն։
«Երբ երեխաներ ունեք, միշտ ձգտում եք նրանց համար օրինակ լինել։ Ես անթույլատերլի էի համարում թուլանալ ու սկսել խղճալ ինձ։ Իհարկե, իմ ամբողջ ուժը գալիս է երեխաների հետ շփումից։ Ամենն, ինչ ես անում եմ, անում եմ բացառապես հանուն նրանց»,- խոստովանել է Ջոլին։
Դերասանուհին նշել է, որ Փիթի հետ 9 տարվա հարաբերությունների ընթացքում սովորել է իրեն ընդունել որպես զույգի մաս եւ վախեցել է միայնությունից։ «Եղել օրեր, երբ ես ինձ հայելու մեջ չէի ճանաչում։ Ինձ նայում էր դժբախտ կին, որը կորցրել էր իր կարեւորը մասը։ Ես եւ Բրեդը մշտապես միասին էինք, եւ մի պահ մեր միությունը քանդվեց։ Ես ստիպված էին կրկին սովորել ապրել առանց զուգընկերոջ»,- Daily Mail-ին հայտնել է Անջելինան։
Նա խոստովանել է, որ այդ շրջանում առողջական խնդիրներ է ունեցել։ «Ամբողջ ուժով ժպտում ես եւ ձեւացնում, թե ամեն ինչ լավ է, սակայն իրականում այդպես չէ։ Ես չեմ սիրում մարդկանց ցույց տալ, թե որքան դժվար է ինձ համար։ Դրան գումարեք փաստը, որ ես այդ ժամանակ լուրջ հիվանդ էի։ Մի խոսքով, դժվար էր մասերի չբաժանվել, բայց ես շնորհակալ եմ այդ փորձին։ Ես հաստատապես ավելի ուժեղ եմ դարձել, իսկ ամեն վատ բան անցյալում է»,- ասել է դերասանուհին։
Անջելինան ապագայի նկատմամբ լավատեսաբար է տրամադրված։ «Ես չգիտեմ՝ ինչ է ինձ համար պատրաստել ճակատագիրը։ Հնարավոր է՝ մոտ ժամանակահատվածում ես հանդիպեմ ինչ-որ մեկին, հնարավոր է՝ ոչ։ Չեմ ցանկանում գուշակել։ Բայց ես բաց եմ ցանկացած նոր բանի համար»,- հայտնել է նա։
Լուսանկաները՝ Vianney Le Caer/Invision/Ap/rex/Shutterstock, Rex, Getty images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը