Հուլիսին Լոլիտա Միլյավսկայան հայտարարել է, որ բաժանվում է ամուսնուց՝ մարզիչ Դմիտրի Իվանովից։ Արտիստը չի հայտնել բաժանման պատճառների մասին, սակայն վստահեցնում էր, որ խնդիրն այն չէ, որ ամուսինն այլ հարաբերություններ ունի, իբրեւ Դմիտրրին ոչ ոք չի խլել։
Սակայն լրագրողներին հաջողվել է պարզել, որ 44-ամյա Իվանովը հանդիպում է իր հայրենակցի՝ Բելոռուսից Օլգա Կուլիեւայի հետ։ Վերջերս մարզիկը նոր սիրելիի հետ Լատվիայում մասնակցել է ընկերոջ հարսանիքին, նրանք պարզապես փայլել են երջանկությունից։ Դիմայի եւ Օլյայի ծանոթները պնդում են, որ մարզիկը նրա հետ հարաբերություններ է սկսել, երբ դեռ ապրել է Լոլիտայի հետ, գրում է Starhit-ը։
Կուլիեւան մոտ 40 տարեկան է, նա դուստր ունի, որն արդեն 14 տարեկան է։ Օլգան աշխատում է որպես կոսմետոլոգ, այդ պատճառով խնամված ու երիտասարդ տեսք ունի։ Նա սիրում է պոեզիա, հաճախ է սոցիալական ցանցերում բանաստեղծություններ հրապարակում։ Ենթադրաբար, Դմիտրին ապրում է Կուլիեւայի հաշվին, քանի որ նա լավ է վաստակում։ Օլգան չի հրապարակում իրենց կապը, Instagram-յան էջը փակ է։ Դմիտրին եւս լուսանկարներ չի հրապարակում ընտրյալի հետ։
Օլգայի էջում նշվում է, որ նա վիտամինային թերապիայի ստուդիայի հիմնադիրն է, որում կարելի է էներգիա ստանալ, ազատվել սթրեսից եւ առողջացնել օրգանիզմը։ Նա ուսում է ստացել ԱՄՆ-ում եւ նույնիսկ հասցրել այնտեղ աշխատել բժշկական ընկերությունում։ Հենց այնտեղ է Կուլիեւան իմացել այն մասին, որ վիտամինային շատ ներարկումներ օգնում են առողջանալ եւ հրաշալի տեսք ունենալ։ Օլգայի ստուդիան գտնվում է Մոսկվայի կենտրոնում։
Ավելի ուշ Լոլիտան արձագանքել է Դմիտրիի նոր ընտրյալի մասին տեղեկություններին։ «Ի՞նչ կարող եմ ասել։ Հրաշալի է։ Ձեզ հրաշալի սազում են իմ գնած իրերը, եւ փայլում են ժամացույցները, որոնք ես եմ նվիրել Նյու Յորքում... Հավանաբար տեղում են նաեւ հարսանեկան վզնոցը եւ անդրավարտիքը, որոնք ես եմ գնել։ Աղջիկը համակրելի է, ոչինչ չես ասի, հավանաբար նաեւ հարուստ է։ Շնորհավորում եմ նոր «զոհին»։ Անկեղծորեն, ինձ համար դա անակնկալ չէ, ես հասուն, խելացի կին եմ»,- նկատել է աստղը։
Լուսանկարները՝ Լարիսա Կուդրյացեւա՝ EG, Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:23, 8 մայիսի
Քիմ Քարդաշյանը բացահայտել է Met Gala-ում իր սենսացիոն տեսքի գաղտնիքները10:46, 8 մայիսի
Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով10:17, 8 մայիսի
Meta Gala 2024-ի after-party-ն. «մերկ» հանդերձանքներ եւ վայրի պարեր09:00, 8 մայիսի
ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ01:29, 8 մայիսի
Հայտնի են «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզափակիչը հաղթահարած 10 երկրները23:18, 7 մայիսի
Կանացի վենդետա. Կինը տղամարդուն համոզել է, որ նա հիվանդ է, երբ վերջինս նրան ուղարկել է իր առնանդամի լուսանկարը23:02, 7 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը (ՈւՂԻՂ)22:18, 7 մայիսի
Կարավաջոյի նկարը, որը գրեթե վաճառվել էր 1600 դոլարով, կցուցադրվի Prado-ի թանգարանում20:56, 7 մայիսի
«Միսս ԱՄՆ»-ն թագադրումից յոթ ամիս անց հրաժարվել է տիտղոսից՝ պատճառաբանելով հոգեկան առողջության հետ կապված խնդիրները20:18, 7 մայիսի
Բրուքլինի թանգարանում հայտնվել են հազվագյուտ լուսանկարներ The Beatles-ի՝ 1963–64 թվականների ամերիկյան շրջագայությունից19:23, 7 մայիսի
Հնդիկ միլիարդատեր Սուդհա Ռեդդին Met Gala-ին ներկայացել է ավելի քան 200 կարատ կշռող ադամանդներով16:16, 7 մայիսի
Met Gala 2024. Ինչո՞վ են փայլել հայտնիները