Անգլիացիներին առաջարկել են նշել ամենահիշվող համբույրը։ Հետազոտություն անցկացվել է History Channel-ի ալիքի պատվերով։ Պատմության մեջ ամենահիշվող համբույրների վարկանշային աղյուսակը գլխավորել է ամենադժբախտ զույգը, որի մասին հիշում է աշխարհը․ արքայադոսւտր Դիանա եւ արքայազն Չարլզ։
Թագուհու ավագ որդին եւ նախկին դայակը ամուսնացել են Սուրբ Պավլի եկեղեցում, որին ներկա էր 3500 մարդ։ Ներկա է եղել նաեւ վարչապետ Մարգարետ Թեթչերը։ Հատկանշական է, որ հրավիրվածների շարքում եղել է նաեւ Կամիլա Պարկեր-Բոուլզը, որը Չարլզի գաղտնի սիրուհին է եղել։
Մոտավորապես 600հազար ամգլիացիներ հավաքվել էին փողոցներում, որպեսզի տեսնեն զույգին եւ դեռ 750 միլիոն մարդ էլ հեռուստաէկրանների առջեւ ուղիղ եթերով են հետեւել իրադարձությանը։
Հեռուստաընկերության ղեկավարը նշել է․ «Չարլզի եւ Դիանայի լուսանկարը կուլտային է, սակայն այն կարող էր նաեւ գոյություն չունենալ։ Ամուսինները համբուրվեցին, քանզի մոռացել էին դա անել արարողության վերջում»։
Կողքից այդ ամուսնությունը հեքիաթային էր թվում։ Իսկ ավել իուշ պարզվեց, որ նրանց հարաբերությունները հարսանիքից հետո սկսել են քանդվել պալատի պատերի ներսում։ Նրանք ամուսնալուծվել են 1996թ․-ին, իսկ ընդամենը մեկ տարի անց Փարիզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացել է Դիանան։
Պատմության մեջ երկրորդ ամենահիշվող համբույրը բրիտանացիներն անվանել են արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի համբույրը՝ Բուքինգեմյան պալատի պատշգամբում՝ Չարլզի եւ Դիանայի հարսանիքից մոտավորապես 30 տարի անց։ Քեմբրիջի դուքսի եւ դքսուհու օգտին տվել են 24% ձայն։
Երրորդ հորիզոնականում Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին են։ Զույգն իրենց երդումները տվել է 600 մարդու առջեւ, նրանք նախընտրել են ավելի համեստ արարողություն՝ 2018թ․-ի մայիսին, Վինձորի պալատի Սուրբ Գեորգի մատուռում։
Վարկանշային աղյուսակում հայտնվել է նաեւ 1955թ․-ի հայտնի մուլտֆիլմի զույգը։ Բրիտանացիները տպավորիչ են համարել նաեւ լեգենդար լուսանկարը, որում նավաստին Նյու Յորքի Թայմ Սքուերում համբուրում է երիտասարդ կնոջ այլդ կերպ նրանք տոնել են Երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակը, հայտնում է Daily Mail-ը։
Լուսանկարները՝ Legion-media, Getty Images, REX
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը