1.Կրիսպին Գլովերի փոխարեն, որը «Հետ դեպի ապագա 2» ֆիլմում կերտել է Ջորջ ՄակՖլայի՝ դերը, Մարտիի հոր կերպարում հանդես է եկել Ջեֆրի Վայսմանը, որին գրիմավորել էին Գլովերի տեսքով։
2.Կլոդիա Ուելսը, որը հանդես է եկել Ջենիֆերի կերպարում նախընտրել է 1987թ․-ին ավարտել կարիերան։ «Հետ դեպի ապագա 2» ֆիլմում Էլիզաբեթ Շուն կերտել է Ջենիֆերի կերպարը։ Նրա մասնակցությամբ «Հետ դեպի ապագա»-յի վերջին տեսարանը հատուկ կրկին նկարահանել են։
3․«Հետ դեպի ապագա» ֆիլմի նկարահանումներից հետո Մայքլ Ֆոքսը մոռացել է չմշկելը։
4.Կինոատրոնում գովազդվում էր «Ծնոտներ 19» ֆիլմը, որի ռեժիսորը՝ Մաքս Սպիլբերգն էր։ Սթիվեն Սպիլբերգը, որը նկարահանել էր «Ծնոտներ» ֆիլմն ունի որդի՝ Մաքսը։
5․Հեռուստատեսային հարցազրույցի ժամանակ Ռոբերտ Զեմեկիսն ասել է, որ «թռչող տախտակներն արդեն վաղուց ստեղծված են, միայն սկեյթբորդներ արտադրող ընկերությունները չեն ցանկանում դրանք արտադրել, սակայն նկարահանող խմբին հաջողվեց գտնել մի քանի այդպիսի տախտակ»։ Ռեժիսորը կատակել է, սակայն հաղորդման հեռարձակումից հետո «Mattel» ընկերությունը ողողվել է մարդկանց զանգերով, որոնք հետաքրքրվել են, թե արդյոք տախտակները կլինեն վաճառքում։
6․Կրիսպին Գլովերը դատի է տվել Սթիվեն Սպիլբերգին, առ այն, որ ֆիլմում օգտագործվել են իր մասնակցությամբ կադրեր, որոնց համար նա համաձայնություն չէր տվել։ Դատարանը Գլովերի օգտին վճիռ է կայացրել, իսկ դրանից հետո դերասանների մասնակցությամբ վիդեո եւ ֆոտո նյութերն օգտագործելու մասով նոր օրենք է ընդունվել։
7.Ֆիլմը Էլայջի Վուդի համար դեբյուտային է եղել։
8․Ֆիլմը թողարկումը հետաձգվել է 3 տարով, մինչեւ Ռոբերտ Զեմեկիսն ավարտել է «Кто подставил Кролика Роджера» ֆիլմի վրա տարվող աշխատանքը։
9.Առաջին ֆիլմի նկարահանումների համար սկզբում կառուցվել են 1955 թ․-ի Հիլլ Բելլի դեկորացիաներ, այնուհետեւ ֆիլմի կեսը նկարահանելուց հետո դրանք վերափոխել են 1985թ․-ի Հիլլ Բելլի՝ նկարահանելով ֆիլմի եւ սկիզբը, եւ վերջը։ «Հետ դեպի ապագա 2» ֆիլմի դեկորացիաները կրկին փոփոխել են, որպեսզի դրանք համապատասխանեն 1955թ․-ին։ Դեկորացիաների նման վերափախումն ավելի թանկ է արժեցել, քան, եթե նրանք զրոյից անեին այդ ամենը։
10․Նկարահանումների ժամանակ Մայքլ Ջ․ Ֆոքսն իրականում ինքնուրույն է նվագում կիթռ։ Դա մոնտաժ եւ կրկնորդ չէ։ Երաժշտությունը դասավորված էր ակորդներով եւ դերասանը սովորել է դրանցից յուրաքանչյուրը, որպեսզի ելույթը 100% հավաստի լինի։ Տեսարանը նկարահանվել է 2 շաբաթ։
11.1995թ․-ին Դոկ Բրաունը զրուցում է 1955թ․-ի Դոկ Բրաունի հետ, որը չգիտի՝ ում հետ է խոսում։ Տվյալ զրույցի ժամանակ 1985թ․-ի Դոկը կրում է շագանակագույն վերարկու եւ գլխարկ։ «Հետ դեպի ապագա» ֆիլմը դիտելիս կարելի է նկատել մի մարդու, որը նմանատիպ հանդերձանքով մարդու՝ ժամացույցներով աշտարակի տեսարանից փոքր-ինչ առաջ։
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:13, 8 մայիսի
Ռուսաստանում բանակցություններ են ընթանում այնտեղ Քանյե Ուեսթի համերգը կազմակերպելու շուրջ16:32, 8 մայիսի
Հիսուս Քրիստոսի մանկության մասին սարսափ ֆիլմ կնկարահանվի15:11, 8 մայիսի
Քլոե Քարդաշյանը պատմել է այն խնդիրների մասին, որոնց բախվել է որդու՝ Թաթումի ծնվելուց հետո15:00, 8 մայիսի
«Եվրատեսիլ 2009»-ի հաղթող Ալեքսանդր Ռիբակը Հայաստանի երգը նշել է, որպես իր ֆավորիտ` իր երաժշտական աջակցությունը հայտնելով «Լադանիվա»-ին14:18, 8 մայիսի
Աննա Վինտուրն արգելել է այս երեք մթերքը մատուցել Met Gala-ին14:00, 8 մայիսի
Հայկական էպոսի հերոսը՝ էլ ավելի գունեղ ու ժամանակակից լուծումներով. կայացավ «Սասունցի Դավիթ» կոմիքսի շնորհանդեսը (ֆոտո)13:21, 8 մայիսի
Ինչպես մայիսի 9-ին քվեարկել «Լադանիվա» խմբի օգտին13:17, 8 մայիսի
«Ուենսդեյ» սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են12:34, 8 մայիսի
Ջեսիկա Բիլը Met Gala-ից առաջ 9 կգ աղով լոգանք է ընդունել11:23, 8 մայիսի
Քիմ Քարդաշյանը բացահայտել է Met Gala-ում իր սենսացիոն տեսքի գաղտնիքները10:46, 8 մայիսի
Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով10:17, 8 մայիսի
Meta Gala 2024-ի after-party-ն. «մերկ» հանդերձանքներ եւ վայրի պարեր