Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանն Instagram-ի իր լուսանկարների շարքը պարբերաբար համալրում է նորերով ՝ ներկայացնելով իր նոր կերպարները։ Հմայիչ դերասանուհին մշտապես փայլում է իր ոճային կերպարներով։

Դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։ Շողերը կրում է սեւ երանգի հագուստ։ Նա վառ կարմիր շրթներկով է, վարսերը հավաքված են։ Դերասանուհին հրապարակմանը կից հարց է ուղղել հետեւորդներին՝ գրելով․ «Ուշադրությու՜ն!!!Ով առաջինը գուշակեց արդյո՞ք իմ քիթը վիրահատած է թե ոչ, նա ստանում է իմ կողմից նվեր մրցանակ։ Նախապես ասեմ, որ ինձ շատ լավ ճանաչող մարդիկ՝ (հարազատներ, ընկերներ, բարեկամներ) քոմենթ չթողնեք))) Դե սկսեցինք»։ Հարցին պատասխանել է նաեւ Շողերի ամուսինը՝ հումորիստ, դերասան, հանդիսավար, երաժիշտ Գրիշա Աղախանյանը։ Նա գրել է․ «Առաջին հայացքից, ոնց որ վիրահատած լինի, բայց ձեր քիթը վիրահատած չի»։ Ինչին կինը հումորով պատասխանել է ամուսնուն՝ ասելով, թե որտեղից գիտի նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ վերնաշապիկ էր կրում։ Նա պարզ սանրվածք էր ընտրել եւ արտահայտիչ շպար. կարմիր շրթներկով ընդգծված էին շուրթերը։ Դերասանուհու կերպարը դուր էր եկել հետեւորդներին, նրանք հաճոյախոսություններ էին գրել. «Գեղեցիկ», «տաղանդավոր դերասանուհի»։
Գլխավոր լուսանկարը՝ a.m.a._photography-ի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:33, 23 հոկտեմբերի
Փարավոնները չեն լրացրել պահանջվող փաստաթղթերը. Շոտլանդիայի թանգարանը հեռացրել է մումիաները համաձայնության բացակայության պատճառով15:44, 23 հոկտեմբերի
Միլիարդատերերը գնում են 100 մլն դոլարանոց առանձնատներ միայն դրանք քանդելու համար. Ֆլորիդայի գերշքեղության մոլուցքը աճում է14:32, 23 հոկտեմբերի
«Սա իմ աշխատանքը չէ». NBA-ի աստղ ԼաՄելո Բոլը խոստովանել է, որ չի փոխում որդու տակդիրները14:15, 23 հոկտեմբերի
Ջեյմս Բոնդի դերակատարին գրեթե ընտրել են. 4 դերասան անցել են քասթինգի եզրափակիչ փուլ, և «Վիշապի տունը» ֆիլմի աստղը կարող է մարմնավորել չարագործին13:16, 23 հոկտեմբերի
Դերասան Թայգեր Շրոֆի դեմ մահափորձը կրկին վախ է բերել Բոլիվուդ. գանգստերները կրկին սպառնում են աստղերին12:29, 23 հոկտեմբերի
Իր դերակատարումը ծաղրի արժանանալուց հետո Քիմ Քարդաշյանն ինքն է առաջարկել այն հեռացնել ֆիլմից12:07, 23 հոկտեմբերի
Վիկտորիա Բեքհեմը հրաժարվել է իր ֆիրմային մանիկյուրից հանուն նոր տրենդի. կարմիր եղունգները թանկ և նրբագեղ տեսք ունեն11:38, 23 հոկտեմբերի
Hermès-ը ուժեղացնում է խանութների անվտանգությունը Ֆրանսիայում տեղի ունեցած անկարգություններից հետո11:18, 23 հոկտեմբերի
Փիթբուլը բացահայտել է Ջենիֆեր Լոպեսի հետ իր վիրուսային լուսանկարի գաղտնիքը10:51, 23 հոկտեմբերի
«Դու կործանում ես իմ կյանքը». Քիմ Քարդաշյանը չորս շաբաթ չի խոսել քրոջ՝ Քորթնիի հետ գաղտնի հարսանիքի պատճառով10:23, 23 հոկտեմբերի
Մեգան Մարքլի հայրը կասկածվում է մանկական պոռնոգրաֆիա պահելու մեջ. նրա դեմ հայտարարություն է տվել հարազատ որդին09:00, 23 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ