«Ամեն տեսակի արատներ»
Քոլեջի պրոֆեսորը որոշում է ամբողջ թափով ապրել այն բանից հետո, երբ նրան ծանր ախտորոշում է կատարվում: Այսուհետեւ բոլոր արգելքները հանված են, իսկ գաղտնի ցանկությունները կարող են վերջապես իրականացվել:
Պրեմիերան՝ նոյեմբերի 7-ին:
«Չառլիի Հրեշտակները»
Տեսնենք՝ ռեմեյքն արդյոք հաջողվե՞լ է:
Խորհրդավոր Չառլիի գլխավորած Թաունսենդ մասնավոր դետեկտիվ գործակալությունը ամբողջ աշխարհում գրասենյակներ է բացում, եւ հիմա երկրագնդի տարբեր անկյուններում սուպերպրոֆեսիոնալ Հրեշտակների խմբերը՝ Բոսլիի ղեկավարությամբ, ապահովում են իրենց հաճախորդների անդորրն ու անվտանգությունը:
Էկրաններին կցուցադրվի նոյեմբերի 14-ին:
«Ford-ն ընդդեմ Ferrari-ի»
Քրիսթիան Բեյլը եւ Մեթ Դեյմոնը մեծ արագություն են խոստանում:
Ֆիլմը պատմում է ամերիկացի ավտոնախագծող Քերոլ Շելբիի եւ բրիտանացի խիզախ մրցարշավորդ Քեն Մայլզի փոխհարաբերությունների մասին: Նրանք միասին մարտահրավեր նետեցին կորպորացիաներին ու սեփական դեւերին, որպեսզի ստեղծեն բացարձակապես նոր սպորտքար, որը կարողացավ Ferrari-ի հետ մրցակցել 1960-ականների կեսին Ֆրանսիայում անցկացված աշխարհի առաջնությանը:
Կինոթատրոններում դիտեք նոյեմբերի 14-ին:
«Միդուեյ»
Ռեժիսորի բազկաթոռին է նստել Ռոլանդ Էմմերիխը, իսկ դա նշանակում է, որ մեզ համար վիպերգությունը երաշխավորված է:
Սա պատմություն է Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած ամենամեծածավալ ու ռազմավարական մեծ կարեւորության ծովային ճակատամարտերից մեկի մասին: 1942 թվականի հունիսին ամերիկյան նավատորմը՝ ծովակալ Չեսթեր Նիմիցի հրամանատարությամբ ճապոնացիներին հաղթել է Միդուեյ աթոլի մոտ տեղի ունեցած ճակատամարտում, որը Խաղաղօվկիանոսյան պատերազմում առանցքային պահ էր:
Պրեմիերան՝ նոյեմբերի 14-ին:
«Սառը սիրտը 2»
Կարոտե՞լ եք Let it go երգին:
Աննան, Էլզան, Քրիսթոֆը, նրա հավատարիմ եղջերու Սվենը եւ երբեք չհոգնող ձնեմարդ Օլաֆը պետք է հեռանան Էրենդել հարմարավետ թագավորությունից եւ դեպի հյուսիս ավելի հեռու ուղեւորվեն, ճանապարհորդություն, որը հասցնելու է հնագույն լեգենդների ակունքներին եւ օգնելու է բացահայտել իրենց հայրենիքի անցյալին առնչվող գաղտնիքները:
Էկրաններին կցուցադրվի նոյեմբերի 28-ին:
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը15:10, 2 մայիսի
Քիմ Քարդաշյանը պատրաստվում է նոր ֆոտոշարքի14:38, 2 մայիսի
Քրիս Ջեններն իր կերպարանքով ամանորյա զարդ է ներկայացրել, որն արժե 82 դոլար13:53, 2 մայիսի
Լիզա Մորյակը՝ Սարիկ Անդրեասյանի հետ ամուսնության մասին. «Սեքսը ամուր հարաբերությունների հիմքն է»13:20, 2 մայիսի
Քենդալ Ջենները կիսվել է գեղեցկության իր գաղտնիքներով12:56, 2 մայիսի
«The View»-ն քննարկում է այն լուրերը, ըստ որոնց ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատավարության ժամանակ «գազեր է բաց թողնում»12:17, 2 մայիսի
Դեմի Մուրը երկրպագուներին հիացրել է իր չծերացող կազմվածքով