Նոյեմբերի 8-ին «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը նվիրված էր մեր օրերի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկին՝ Կառլ Ջենկինսին։ Նա այսօր աշխարհում ամենապահանջված հեղինակներից մեկն է։ Ջենկինսի «Զինված մարդը. խաղաղության պատարագ» ստեղծագործությունը կատարվել է ավելի քան 2500 անգամ 50 տարբեր երկրներում՝ այն պահից սկսած, երբ թողարկվել է դրա ձայնասկավառակը։ Ջենկինսի ձայնագրություններն արժանացել են ոսկե եւ պլատինե սկավառակի 17 մրցանակի։
Երեւանյան հանդիսատեսը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ ունկնդրեց Ջենկինսի «Սիմֆոնիկ Ադիեմուս» ստեղծագործությունը։ Համերգը ղեկավարում էր ինքը՝ հեղինակը։
«Ադիեմուսը» ունկնդիրներն առաջին անգամ վայելեցին 1995 թվականին, այնուհետեւ այն դարձավ համաշխարհային երեւույթ։ Այս գործը դարձավ ռեժիսոր Հյու Հադսոնի նկարահանած «Delta Airlines»-ի գովազդային հոլովակի երաժշտությունը։ Այս ստեղծագործությունը յուրահատուկ է նրանով, որ օգտագործում է էթնիկ հարվածային գործիքներ, իսկ տեքստը հնարովի բառերի՝ ջազում գործածվող հնարքներ են։
Կառլ Ջենկինսը նկատում է, որ «Ադիեմուսը» նախապես գրված էր փոքր նվագախմբի եւ կանանց երգչախմբի համար։ Հետագայում, սակայն, սիմֆոնիկ էֆեկտ ստանալու համար նվագախմբում ավելացրել է փողային կազմ, իսկ երգչախմբում՝ տղամարդկանց։ Երեւանում հնչեց հենց այդ տարբերակը։
Այսօր երեկոյան ամփոփվելու է «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը՝ ներկայացնելով ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Չայկովսկու արվեստը։ Համերգին ելույթ կունենա աշխարհահռչակ ալտահար Յուրի Բաշմետը։
«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը։ Փառատոնին աջակցում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարությունը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է