Արքայազն Էնդրյուին անվանում են Անգլիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու սիրելի որդին։ Սակայն մայրիկի սիրելին միապետությունը հասցրել է ճգնաժամի։ Սկանդալը, որում ներգրավված է Յորքի դուքսը, ստվեր է նետել ոչ միայն նրա աշխատանքի, այլեւ թագավորական ընտանիքի մյուս անդամների, ինչպես նաեւ հարազատ դստեր հարսանիքի վրա։
BBC-ի լրագրող էմիլի Մեյթլիսին տված հարցազրույցի հրապարակումից հետո թագուհու որդու համար մութ ժամանակներ են եկել։ Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի հետ ընկերության մասին նրա հայտարարությունը մեծ հնչեղություն է ստացել։ Ի դեպ, Յորքի դուքսի անտեղի հարցազրույցը BBC Newsnight-ին նախապես հավանության չէր արժանացել թագուհու կողմից։ Այսպիսի հայտարարությունները հերթական անգամ վշտացրել են Ձերդ գերազացնությանը։
Հետեւանքները երկար չեն ստասեցրել։ Եղիսաբեթ Երկրորդը որդուն թագավորական պարտականությունների կատարումից հեռացնելու եւ աշխատավարձից զրկելու որոշում է կայացրել։ Այդ որոշման կայացման հարցում կարեւոր դերակատարում է ունեցել արքայազն Ուիլյամը։ Հենց նա է պնդել այս աննախադեպ հեռացումը։
«Ուիլյամն ավելի ու ավելի է ներգրավվում միապետության ճակատագրի վերաբերյալ որոշումներում։ Նա իր հորեղբոր՝ արքայազն Էնդրուի մեծ երկրպագուն չէ»,- Daily Mail-ը մեջբերել է թագավորական պալատին մոտ կանգած աղբյուրի խոսքերը։
Ֆինանսիստի հետ ընկերության մասին հայտարարությունը, որը մեղադրվել է սեքսուալ բռնության, մանկապղծության եւ պոռնկությանը դրդելու մեջ, լուրջ հետեւանքների է հանգեցրել։ Չեղարկվել է արքայազն Էնդրուի հաբելյանի առիթով երեկույթը. արարողությունը պետք է տեղի ունենար հաջորդ տարվա փետրվարին։ Արքայադուստր Բեատրիսը խախտել է հարսանեկան սովորույթը հոր հետ կապված սեքս սկանդալի պատճառով։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)22:20, 11 մայիսի
Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից21:20, 11 մայիսի
Եզրափակչին ժամեր են մնացել, իսկ «Եվրատեսիլ »-ում քաոս է20:27, 11 մայիսի
«Հեյ ջան, Երեւան»․ բլոգեր Անյա Պոկրովի ուրախ տրամադրությունը՝ Երեւանի կենտրոնում (VIDEO)19:22, 11 մայիսի
Չնայած անվտանգության սպառնալիքներին եւ քաղաքական իրավիճակին, Սերժ Թանկյանը լավատես է Հայաստանի ապագայի նկատմամբ17:30, 11 մայիսի
Օփրա Ուինֆրին քննադատել է նիհարելու սեփական մեթոդները15:15, 11 մայիսի
Մեծ է հավանականությունը, որ «Շոգուն» սերիալը կունենա երկրորդ եթերաշրջան13:24, 11 մայիսի
Քիմ Քարդաշյանի կրտսեր որդին՝ Փսալմը, շատ շքեղ նվեր է ստացել՝ Tesla Cybertruck-ի մինի տարբերակը12:16, 11 մայիսի
Նիդերլանդների ներկայացուցիչը զրկվել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչին մասնակցելու հնարավորությունից՝ առեղծվածային միջադեպի պատճառով11:26, 11 մայիսի
New York Times-ը ներկայացրել է «Եվրատեսիլ 2024»-ի այն 5 ֆավորիտներին, ովքեր հաղթելու ամենամեծ շանսերն ունեն