Այն բանից հետո, երբ Մեգան Մարքլը եւ արքայազն Հարրին հրապարակայնորեն պատերազմ են հայտարարել Բրիտանական որոշ հրատարակչություններին, հանրությունն սկսել է ակտիվորեն քննարկել նրանց հայտարարությունները. ոմանք դատապարտել են նրանց, իսկ մյուսները, ընդհակառակը, իրենց աջակցությունն են հայտնել նրանց: Նրանց թվում է նաեւ Քիմ Քարդաշյանը, որը ավստրալական The Sunday Project լրատվամիջոցին տված նոր հարցազրույցում հայտարարել է, որ շատ է անհանգստանում նրանց համար եւ շատ լավ հասկանում է գաղտնիության նրանց պահանջը:
«Յուրաքանչյուրն ունի իր ճանապարհը, եւ ինձ թվում է, որ դա շատ անձնական է՝ հաշվի առնելով այն, թե ինչ է վերապրել նրանց մայրը եւ ինչպես է նա ամբողջ կյանքում տառապել պապարացիներից եւ պարբերականներից։ Ես կարծում եմ, որ նրանցից բացի ոչ ոք չի կարող հասկանալ, թե ինչ է դա։ Քանի որ ես ավելի մեծ եմ եւ երեխաներ ունեմ, կարող եմ ասել, թե ինչ եմ ուզում նրանց համար, դա պարզապես այն է, որ նրանք լիովին անվտանգության մեջ լինեն: Ես կարող եմ աջակցել նրանց անձնական կյանքի ապահով եւ անվտանգ վայրի ու դրա ժամանակի պահանջին, երբ դա նրանց անհրաժեշտ է», - ասել է հեռուստաաստղը հարցազրույցում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը գնալու են 6-շաբաթյան արձակուրդ եւ պատրաստվում են սուրբծննդյան տոներին, որոնք առաջին անգամ կդիմավորեն որդու՝ Արչիի հետ։ Սակայն նրանք տոնը կանցկացնեն ոչ թե պալատում, ինչպես հույս ուներ թագուհին, այլ Կալիֆոռնիայում Մեգանի մոր՝ Դորիա Ռեգլանդի հետ։ Երիտասարդ ծնողները նաեւ ուշադրությունից դուրս չեն թողնում բրիտանական ու ամերիկյան լրատվամիջոցներում նրանց մասին հրապարակումները եւ պարբերաբար դրանց դատի են տալիս։
Աղբյուրը՝ Hello,Spletnik
Լուսանկարները՝ Getty images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ