NEWS.am STYLE-ը շարունակում է ներկայացնել տարբեր հանրաճանաչ ֆիլմերի մասին հետաքրքիր փաստերը: Այսօր 11 հետաքրքիր փաստ կներկայացնենք Քրիստոֆեր Նոլանի «Բեթմեն․ սկիզբը» (2005 թվական) կինոնկարի մասին: Եվ այսպես…
1․Մինչեւ այն պահը, երբ «չղջիկ-մարդու» դերի համար ընտրվեց Քրիստիան Բեյլը, այս թափուր տեղի համար պլանավորում էին առաջարկել շատ հայտնի դերասանների: Թեկնածուների թվում էին Գայ Փիրսը, Էշթոն Կուտչերը, Դեւիդ Բորեանազը, Ջոն Կյուսակը, Դեւիդ Դուխովնին եւ այլք։
2․Պրոդյուսերները հրավիրել են Դեւիդ Ֆինչերին, սակայն վերջինս անմիջապես մերժել է ՝ որոշումը պատճառաբանելով, որ այդ թեմայով արդեն նկարահանել են այն ամենը, ինչ հնարավոր է եւ նրան պարզապես հետաքրքիր չէ աշխատել երկրորդ կարգի նյութի հետ:

3․Ջեյմս Գորդոնի դերը հավասար հաջողությամբ կարող էին խաղալ Կուրտ Ռասելը եւ Դենիս Քուեյդը, իսկ Լոուրենս Ֆիշբեռնը կարող էր հանդես գալ Լուսիուս Ֆոքսի դերում: Ալֆրեդի դերի համար Քրիս Նոլանը փորձել է հրավիրել հենց Էնթոնի Հոփքինսին, սակայն մերժում է ստացել, իսկ Ռաս Ալ Գուլի անունով գլխավոր չարագործի դերը փորձել է Վիգգո Մորտենսենը ։
4․Նկարահանման հրապարակում Քրիստիան Բեյլին ամրացված է եղել երկու մարդ, որոնք օգնել են նրան հագնել Բեթմենի մեծ կոստյումը։
5․Սցենարիստ Դեւիդ Ս. Գոյերը «Բեթմենի» սյուժեի վրա աշխատանքի հետ միաժամանակ աշխատել է նաեւ Բլեյդի երրորդ մասի վրա: Ի դեպ, Դեւիդն ինքը շատ էր ցանկանում, որ Բեթմեն դառնար Ջեյք Ջիլենհոլը, սակայն արդեն նկարի վրա աշխատելու ընթացքում խոստովանել է, որ Քրիստիան Բեյլի ընտրությունը նույնպես շատ հաջող էր։
6․Այս անգամ գլխավոր հերոսի՝ Բեթմոբիլի փոխադրումը հիմնված չէր մեքենաների առկա մոդելների վրա։ Այն ստեղծվել է գրեթե զրոյից։ Ստեղծողների խոսքով՝ ինժեներական մտքի այս գլուխգործոցը կարող է զարգացնել մինչեւ 90 կմ/ժ արագություն՝ ընդամենը 6 վայրկյանում:

7․Չիկագոյի փողոցներում նկարահանումների ժամանակ մեքենաներից մեկը թռել է բեթմոբիլի վրա։ Վարորդը հարբած էր եւ կարողացավ միայն ձեռքերով այն թեքել․ «Ինձ թվաց, որ Սեւ Ասպետը երկնքից իջավ իր տրանսպորտային միջոցով, իսկ գուցե դրանք այլմոլորակայիններ էին»:
8․Նկարահանումների ժամանակ այն դռան վրա, որտեղ բնակվում էր Քրիստիան Բեյլը, չի եղել դերասանի անունն ու ազգանունը, փոխարենը պատկերված է եղել «Բրյուս Ուեյն» ցուցանակը:
9․Քրիստիան Բեյլը ոչ ամերիկյան ծագում ունեցող առաջին դերասանն է (ազգությամբ ՝ ուելսցի), որը գլխավոր Բեթմենի մասին սագայի էկրանավորման ժամանակ հանդես է եկել հերոսի կերպարում:
10․Այս ֆիլմի թողարկումից 10 տարի առաջ Քրիստիան Բեյլը «Բեթմենն ընդմիշտ» (1995) ֆիլմում իր ուժերն է փորձել Ռոբինի դերում:
11․«Միապետը» թատրոնում Ուեյն զույգը դիտում է «Մեֆիստոտել» օպերան, որը 1800-ականներին բեմադրել է Արիգո Բոյկոն։
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 9 սեպտեմբերի
Բրիտանացի կինը վերադարձրել է Գինեսի համաշխարհային ռեկորդի տիտղոսը՝ 30 վայրկյանում բուրիտո ուտելով22:31, 9 սեպտեմբերի
Նևադայի հայտնի հասարակաց տները վաճառքի են հանվել 33.9 միլիոն դոլարով21:29, 9 սեպտեմբերի
Ամբանիի շլացուցիչ շքեղությունը. Ռադհիկա Մերչանթը գրավում է հանրությանը կես միլիոն դոլար արժողությամբ Patek Philippe ժամացույցով20:22, 9 սեպտեմբերի
Կեղծավոր միլիոնատերերն ընդդեմ միլիարդատերերի. Հոլիվուդի նոր միտումը19:38, 9 սեպտեմբերի
iPhone-ը՝ 1937 թվականից. Գրեթե 90 տարեկան նկարը վայրի դավադրության առասպել է ծնել17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը