Հայկական իրականության մեջ ամանորյա սեղանից անպակաս են խոզի բուդը կամ հնդկահավը, մայրաքաղաքային աղցանը, պասուց տոլման, նրբաբլիթները: Իսկ հետաքրքիր է` ի՞նչ ճաշատեսակներ են դրվում Նոր տարվա գիշերը աշխարհի այլ երկրներում: NEWS.am STYLE-ը ներկայացնում է դրանցից մի քանիսը:
Եվ այսպես, Անգլիայում Սուրբ Ծննդին սեղանին դնում են պուդինգ, որը պատրաստված է սալից, այլուրից, հացի փշրանքներից, ձվից, չամիչից եւ քաղցր այլ բաներից: Մատուցելուց առաջ այն ցողում են ռոմով, դնում ծխացող կրակի վրա եւ այդպես մատուցում: Բացի սա, ամանորյա սեղանին դնում են հնդկահավ: Հնդկահավը հատուկ է նաեւ ամերիկացիներին: Այն եփում են ինչպես հավի միսը` համեմելով տարբեր տեսակի խավարտով:
Ֆրանսիայում նույնպես նախընտրում են Ամանորի սեղանին տապակած հնդկահավ դնել: Դրվում է նաեւ բադի, սագի միս, պանրի տեսականի եւ շամպայն:
Դանիայում ամանորին բադ կամ սագ են դնում սեղանին՝ համեմված մրգերով, սովորաբար` խնձորով: Նաեւ բրինձով պուդիգ՝ համեմված դարչինով, քացր բրնձի շիլա` դարձյալ համեմված դարչինով եւ չամիչով:
Լիտվայում Սուրբ ծննդից առաջ պասային կերակուրներ են ուտում միայն: Նրանց ամանորյա սեղանը բաղկացած է աղցաններին, ձկից եւ պասային այլ ճաշատեսակներից: Միայն Սուրբ Ծննդի հաջորդ օրը թուլյատրվում է տապակած սագ ուտել:
Ավստրիայում, Հունգարիյում, Հարավսլավիայում երբեք սեղանին չի լինում հնդկահավ, բադ, հավ. նրանք կարծում են, որ այդ օրը չարժէ թռչնամիս ուտել` երջանկությունը կթռչի-կգնա:
Գերմանացիները Ամանորին իրենց սեղաններին դնում են վառ կերակուրներ՝ խնձորով, գետանուշով, չամիչով եւ խմորեղեններ: Խնձորը չարի եւ բարու ճանաչման խորհրդանիշն է, գետնանուշը եւ դրա կեղեւը խորհրդանշում է կյանքի գաղտնիքները եւ դժվարությունները:
Բելգիայում ամանորյա սեղանին դրվում է տավարից պատրաստված երշիկ` տրյուֆելների հետ, միս, ավանդական տորթ, գինի:
Իսպանացիները, պորտուգալացիները եւ կուբացիները Նոր տարվա գիշերը անպայման պետք է խաղողի 12 հատիկ ուտեն՝ ժամացույցի 12 զարկերի հետ 12 երազանք պահելով:
Խաղող, ընդեղեն եւ դնում նաեւ Իտալիայում` որպես երկարակեցության, առողջության ու բարեկեցության նշան:
Լեհասատում Նոր տարուն ավանդույթի համաձայն 12 տեսակի ճաշատեսակ է դրվում: Եվ ոչ մի մսային բան, միայն ձուկն է պարտադիր:
Ռումինիայում, Ավստրալիայում եւ Բուլղարիայում ամանորյա սեղանին հատուկ խմորեղեն են դնում, որի մեջ կոպեկ են թաքցնում. ում ընկավ կոպեկը, նրան հաջորդ տարի հաջողությունը կժպտա:
Ճապոյիանում Նոր տարուն սեղանին դնում են բրնձից եւ լոբուց պատրաստված կերակուրներ, մարինացված եւ թարմ բանջարեղեններ:
Տիբեթում տնային տնտեսուհիները կարկանդակներ են թխում եւ բաժանում ծանոթ-անծանոթներին: Որքան շատ բաժանեն, այնքան հարուստ կլինեն հաջորդ տարի:
Աղբյուրը՝ netnotes.narod.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին