Դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանը նոր լուսանկար է հրապարակել։

Իր Instagram-ում տեղադրված կադրում հաղորդավարուհին կրում է սեւ զգեստ, վարսերը գեղեցիկ հարդարված են, վառ շպարով է․ ընդգծված աչքեր, մեղմ շուրթեր։ Գայանեի կերպարն ամբողջացրել են մեծ աքսեսուարը՝ ականջօղը։ Նրա ձեռքերում վարդերի փունջ է։ Հրապարակմանը կից Գայանեն գրառում չի կատարել, սակայն նրա հետեւորդները բավականին ակտիվ են գտնվել եւ բազմաթիվ հաճոյախոսություններ ուղղել նրան՝ գրելով․ «Հրաշք», «Անկրկնելի ես», «Շքեղ», «Վառ, նուրբ ու հասարակ», «յուրահատուկ գեղեցկություն»։
Ավելի վաղ Գայանե Ասլամազյանն առաջին անգամ անդրադարձել էր ամուսնալուծության մասին լուրերին։ «Երեւի թե մի փոքր ուշ եմ խոսում այս ամենի մասին, բայց կարծում եմ, որ արդեն ժամանակն է»,- Facebook-յան էջում հրապարակված տեսանյութում նշել է դերասանուհին։ Նրա խոսքով՝ սա ոչ թե բացահայտում է, այլ շնորհակալության խոսք։
.jpg)
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ նախկին ամուսնուն, ում հետ ես ապրել եմ երկու տարի։ Եվ թեեւ մենք ունեցել ենք բավականին դժվարին ժամանակներ, ամեն դեպքում մենք ունեցել ենք նաեւ շատ գեղեցիկ օրեր, եւ ես նրան շնորհակալ եմ այդ օրերի համար»,- ասել է դերասանուհին՝ շնորհակալություն հայտնելով նաեւ նախկին ամուսնու, իր բարեկամներին ու հարազատներին, ընկերներին, նույնիսկ նրանց, «ովքեր չարախնդում են, ուրախանում ուրիշների դժբախտությամբ»։
«Այո՛, ես ամուսնալուծվել եմ։ Բոլորիդ այդ հարցը շատ է հուզում։ Ես ամուսնալուծվել եմ վաղուց՝ մոտավորապես 1 տարի, ավելի ստույգ՝ 10 ամսից ավելի։ Այդ մասին չէր խոսվում, չէր ասվում, որովհետեւ ես չէի ուզում, որ անիմաստ խոսակցություններ տարածվեին։ Ես հոգեպես պատրաստ չէի այն ալիքին, որը հիմա է բարձրացրել (չգիտեմ՝ ինչու է հիմա բարձրացել, բայց ամեն դեպքում)։ Եվ այս ամիսների ընթացքում այդ ամենի մասին չէր խոսվում։ Այո՛, իմ ամուսինը գտնվում է կալանավայրում, եւ նա գտնվում է կալանավայրում մոտավորապես երկու շաբաթ։ Ոչ ավել։ Երկուսս էլ այս պահին պատասխան ենք տալիս մեր արարքների եւ որոշումների համար»,- ասել է դերասանուհին։
Եզրափակելով Գայանե Ասլամազյանն ասել է, որ ուժեղ է, ունի նպատակներ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 25 հոկտեմբերի
Հայաստանի հաղթանակը «Մանկական Եվրատեսիլում», Էլեն Սաֆարյանի ու Դիանա Մխիթարյանի հարսանիքները, Քիմ Քարդաշյանի 46-ամյակը. Instagram18:30, 25 հոկտեմբերի
Wine Story. ի՞նչ խմել, երբ ուզում ես տխուր լինել, սիրել և լսել ջազ16:35, 25 հոկտեմբերի

15:57, 25 հոկտեմբերի
Հրապարակվել է «Մոնթե» ֆիլմի պաշտոնական պաստառը. պրեմիերան՝ նոյեմբերի 25-ին15:25, 25 հոկտեմբերի
Վախեցրեք անցորդներին գեղեցիկ ձևով. Դիմահարդարման 5 գաղափար 2026 թվականի Հելոուինի համար14:31, 25 հոկտեմբերի
Աղբ և խավար. Ինչ կարդալ Հելոուինին12:30, 25 հոկտեմբերի
Հայկական ոճ. Երբեք մի՛ հագնվեք ձանձրալի10:30, 25 հոկտեմբերի

09:00, 25 հոկտեմբերի
Հորոսկոպ. ձեր կատարյալ զգեստը Հելոուինի համար01:22, 25 հոկտեմբերի

00:16, 25 հոկտեմբերի

23:00, 24 հոկտեմբերի
