«Գահերի խաղի» շոուրաներներ Դեիիդ Բենիոֆը եւ Դ. Բ. Ուայսը Warner Bros. ստուդիայի համար կզբաղվեն «Լավկրաֆթ» գրաֆիկական վեպի էկրանավորմամբ։ Այս մասին հայտնում է Deadline-ը։
Դա կլինի թրիլեր, որի գործողությունները ծավալվելու են 1920-ական թվականներին։ Սյուժեի հիմքում ընկած է այն գաղափարը, որ գրողի երեւակայությունն իրական է եղել, իսկ նրա նկարագրած հրեշներն իսկապես գոյություն ունեն։
Այս մասին պատմում է «Լավկրաֆթ» գրաֆիկական վեպը, որը հիմք կհանդիսանա ապագա ֆիլմի համար։ Հեղինակներ Հանս Ռոդիոնոֆը եւ Քիթ Հիֆենը հետեւում են Լավկրաֆթի կենսագրությանը՝ տարօրինակ մանկությունից (ապագա գրողի մայրը նրան աղջիկ երեխայի հագուստ էր հագցնում) մինչեւ ցավոտ ամուսնալուծությունը։ «Լավկրաֆթը սկսում է հավատալ, որ նա «Նեկրոնոմիկոնի» պահապանն է, որն անիծված գրքից է եւ հանդիսանում է փակ դուռ: Արդյոք նա իրականում խելագար էր։ Թե նա հերոս էր», - ասվում է գրաֆիկական վեպի ծանոթագրության մեջ։
Նախագծի սցենարիստները Ֆիլ Հեյն ու Մեթ Մանֆրեդին են, որոնք աշխատել են «Էոն Ֆլաքս», «Համատեղ ուղեւորություն» ֆիլմերի, ինչպես նաեւ «Վրեժխնդրության ժամանակն է» եւ «Հրավեր» ֆիլմերի վրա, որոնց ռեժիսորը Կարին Կուսամանն է:
Օգոստոսին հայտնի դարձավ, որ Բենիոֆը եւ Ուայսը պայմանագիր են կնքել Netflix-ի հետ, որտեղ նրանք գրելու են սցենարներ, զբաղվելու են սերիալների եւ ընկերության ֆիլմերի արտադրությամբ եւ ռեժիսուրայով: Netflix-ի հետ աշխատելու համար նրանք հրաժարվել են աշխատել «Աստղային պատերազմների» մասին ֆիլմերի վրա, որոնցից առաջինի թողարկումը նախատեսված էր 2022 թվականին:
Լուսանկարը՝ CHRIS PIZZELLO/INVISION/AP
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը