Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։
Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին կրում է սեւ երանգի հանդերձանք․ թափանցիկ թեւերով վերնաշապիկ, պիջակ։ Վարսերը գեղեցիկ հավաքված են, վառ շպարով է։ Կադրին կից հմայի Նազենին գրել է․
«Փայլը, էս կյանքում ամենադժվարը չկորցնել փայլը` աչքերի, հոգու, մտքի... Երազանքների փայլը մի կորցրեք, որքան էլ կոտրեն, որքան էլ փորձեն հավասարեցնել ձեզ հողին կամ «փչացնել»` աղտոտելով ձեր հոգին, ձեր երազանքներն ու տեսակը:
Ամանորի հրաշքին չեմ հավատում վաղուց, բայց ես հավատում եմ Մարդուն. նրա կամքին, ազատությանն ու որակին: Ես ԴԵՌ հավատում եմ մարդու բարությանն ու ազնվությանը, ես ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ .... մի կոտրվեք, ինչ էլ որ լինի, երբ էլ որ լինի, ինչպես էլ որ «մեծանասնությունը» փորձի համահարթեցնել: Անհատի ուղին միշտ է տարբեր, եթե իհարկե ուժ ու կամք ունես` ավարտին հասցնելու:
Մի կորցրեք ՓԱՅԼԸ... ) մնացածն իրոք անցողիկ է...»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին վառ կերպարում էր. նա երկար, պուտավոր զգեստ էր կրում, որը համադրել էր սեւ բարձրակրունկների հետ։ Նազենին հավաքել էր մազերը, վառ աքսեսուարներ ընտրել՝ վզնոց, ժամացույց, թեւնոց։ «Մի քիչ գարուն` ձմռան ընթացքին հակառակ»,- լուսանկարը մակագրել էր նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)11:13, 4 մայիսի
Սերենա Ուիլյամսը ծննդաբերությունից 9 ամիս անց անհավանական տեսք ունի սպիտակ լողազգեստով10:17, 4 մայիսի
Հղիության մասին լուրերի ֆոնին Քայլի Ջենները ցուցադրել է իր հարթ որովայնը09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում