Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնը պահանջել է հիշել ներդրման մասին, որն ունեցել է կանանց կարիերայում, որոնք իրեն մեղադրել են ոտնձգությունների մեջ, հայտնում է Page Six-ը։
Կինեմատոգրաֆիստը բողոքել է, որ հիմա զգում է՝ կարծես բոլորը մոռացել են իր մասին, իսկ իր աշխատանքն արժեզրկել են։ «Ես ավելի շատ ֆիլմեր եմ ստեղծել, որոնց ռեժիսորները կանայք են եւ որոնցում կանայք են մասնակցում, քան որեւէ այլ մարդ։ Եվ ես խոսում եմ այն մասին, ինչ եղել է 30 տարի առաջ։ Ես չեմ խոսում ներկա ժամանակի մասին, երբ դա նորաձեւ է դարձել։ Ես եմ սկսել առաջինն անել դա»,- ընդգծել է Վայնշտեյնը։
Նա նաեւ հիշել է Գվինեթ Փելթրոուի մասին, որը հայտարարել է իր կողմից անպատշաճ պահվածքի մասին։ «2003թ.-ին Գվինեթ Փելթրոուն 10 մլն դոլար է ստացել «Տեսարան վերեւից» ֆիլմի համար։ Նա անկախ կինոյում ամենաբարձր վարձատրվող դերասանուհին է եղել։ Նա ցանկացած տղամարդուց ավելի շատ գումար էր ստանում»,- պատմել է պրոդյուսերը։ Նա հստակեցրել է, որ հենց Miramax ընկերությունն է, որի համահիմնադիրն է ինքը, աստղին այդքան շատ գումար է հատկացրել։
Վայնշտեյնն ընդգծել է, որ ընկերությունը զբաղվել է բարեգործական հարցերով, ինչպես նաեւ սուր սոցիալական թեմաներով ժապավեններ նկարահանել։ Նա հիշեցրել է, որ մի ամբողջ կայսրություն է կառուցել ու ընդգծել, որ ամեն ինչի անձամբ է հասել։
Հարվի Վայնշտեյնը Miramax եւ Weinstein կինոընկերությունների համահիմնադիրն է ու համանախագահը։ 2018թ.-ի մայիսին նա հանձնվել է ոստիկանությունն ու մեկ մլն դոլարի գրավով ազատ արձակվել։ Պրոդյուսերի կողմից բռնաբարության մասին պատմել է նվազագույնը ութ կին, ավելի քան 80-ը հայտարարել է նրա կողմից սեքսուալ ոտնձգությունների մասին։
Լուսանկարները՝ MARK LENNIHAN/AP/SHUTTERSTOCK, Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix ֆանտաստիկ որակի Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների և գովազդի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով