«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Մերի Մնջոյանն ու Էրիկ Կարապետյանը 120 միավոր են վաստակել

00:40, 26 հուլիսի

Երգչուհի եւ հայկական «Ձայն» նախագծի հաղթող Մերի Մնջոյանը երիտասարդ կատարողների «Նոր ալիք 2013» երաժշտական մրցույթի երկրորդ օրը հանդես եկավ փայլուն ելույթով: Մերին զուգերգ կատարեց հայ երգիչ Էրիկ Կարապետյանի հետ: Զույգը կատարեց կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի «Քո հետքերը» («Твои следы») երգը (օրիգինալը կատարում է Մուսլիմ Մագոմաեւը) եւ վաստակեց 120 միավոր: Հանդիսատեսը երկար ժամանակ ծափահարում էր Մերիին ու Էրիկին: Հատկանշական է, որ ժյուրիի անդամներից հայ երգիչների կատարումը 10 միավոր գնահատեց միայն Կոնստանտին Մելաձեն (առավելագույնը 11 միավորն է):

Հիշեցնենք, որ հաղթանակի համար պայքարելու են 16 մասնակիցներ Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից, Վիետնամից, Գերմանիայից, Ինդոնեզիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Կուբայից, Լատվիայից, Ռուսաստանից եւ Ուկրաինայից: Մեր երկիրը ներկայացնելու է «Ձայն» հեռուստանախագծի հաղթող Մերի Մնջոյանը:

Փառատոնը տեւելու է մինչեւ հուլիսի 28-ը: Մրցույթի արդյունքներով տրվելու է երեք գլխավոր մրցանակ՝ «Բյուրեղապակե ալիք» եւ դրամական պարգեւ, ինչպես նաեւ հանդիսատեսի համակրանքը վայելած մասնակցին՝ «Ադամանդե ալիք»: Կազմակերպիչների խոսքով, առաջին անգամ բոլոր մասնակիցները հանդես են գալու կենդանի կատարմամբ:


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search