«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Ես ցանկանում եմ քեզ ամուսնության առաջարկ անել, Մարգարիտա». Տիգրան Քեոսայան

10:23, 24 դեկտեմբերի

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն Instagram-յան էջում կիսվել է «Ռոսիա» ընկերության «Մարդու ճակատագիրը» («Судьба человека») հաղորդման անոնսով, որի ընթացքում դարձել է հաղորդավար Բորիս Բորչեւնիկովի հերթական հյուրը։ Հաղորդման «թիզերից» պարզ է դառնում, որ հայտնի լրագրողը խոսում է մանկության, երիտասարդության, ակտիվ կետերում աշխատանքի, այն մասին, թե ինչպես է ծանոթացել Տիգրան Քեոսայանի հետ եւ պաշտոնական ամուսնական կարգավիճակին իր վերաբերմունքի մասին...

Շոուն եթերում կլինի արդեն մի քանի ժամ անց, սակայն անոնսում հնչում են ռեժիսոր Տիգրան Քեոսայանի՝ Սիմոնյանի երեք երեխաների հոր խոսքերը. «Ես ցանկանում եմ քեզ ամուսնության առաջարկ անել, Մարգարիտա»։ Պարզ չէ՝ դա ասվում է կատակով, թե լրջորեն, բայց RT-ի գլխավոր խմբագիրն ի պատասխան շփոթված ժպտում է։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

Բացի այդ՝ Մարգարիտա Սիմոնյանը կիսվել է երջանիկ Տիգրան Քեոսայանի ու փոքրիկ Մարոյի լուսանկարով։ Իհարկե, երեխայի դեմքը փակված է արեւի տեսքով սմալիկով. լրագրողը երբեք ցույց չի տալիս երեխաների դեմքերը։ «Հայրիկ, դու ինձ բռնիր, իսկ ես լուսանկարվեմ»,- գրել է Սիմոնյանը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

Ի դեպ, վերջերս RT-ի գլխավոր խմբագիրը Instagram-ում զվարճալի պատմություն էր ներկայացրել Մարոյի ծնունդի մասին։ «Ծննդատանը բժիշկները երկար ծիծաղում էին, երբ Տիգրանն առաջին անգամ նայեց Մարոյին ու հարցրեց նրանց. «Ո՞ւմ է նա նման այդքան սեւուկ»»,- լուսանկարը մակագրել էր լրագրողը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search