«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Հինգ բան, որոնք տղամարդը հոգու խորքում կցանկանար, որ դուք փոխեիք ձեր մեջ

22:41, 28 դեկտեմբերի

Դադարել անհանգստանալ սեփական մարմնի մասին

Որովայնը, հոնքերը, կրծքի չափը, ցելյուլիտը, մազերը, կոնքերի ծավալը, շրթերը․․․ Այս ցանկը կարելի է անվերջ շարունակել։ Եթե այդ ոգով շարունակեք, ապա միշտ էլ կգտնեք, թե ինչից դժգոհեք։ Այնպես որ մի էլ սկսեք։ Իհարկե , պետք է հետեւեք ինքներդ ձեզ, լավ տեսք ունենաք ու մարզվեք, բայց հիշեք, որ տղամարդը ձեզ կշեռքի թվերի համար չի սիրում։ Գուցե ձեր մարմինն այնպիսին չէ, ինչպիսին առաջ էր։ Բայց չէ՞ որ ձեր ամուսինն էլ է փոխվել։ Հիշեք, որ եթե նա որոշել է ամուսնանալ հենց ձեզ հետ, ուրեմն նա սիրում է ոչ միայն ձեր մարմինը։ Եթե ինքդ ես ուզում ինչ-որ բան փոխել քո մեջ՝ խնդրեմ։ Բայց իմացիր, որ արժանի տղամարդը միշտ կսիրի քեզ՝ անկախ ամեն ինչից։

Ընդունիր, որ նա քեզ սիրում է ու սիրելու է

Դուք արդեն միասին եք։ Դու նրան սիրում ես, այդպես չէ՞։ Աշխարհում ամենից շատ։ Այդ դեպքում ինչո՞ւ ես կասկածում նրա սիրուն։ Աշխարհի բոլոր կանանցից նա հենց քեզ է ընտրել։ Եթե ուզում ես, որպեսզի ձեր հարաբերությունները շարունակվեն՝ բավական է տառապես բարդույթներով ու անվստահությամբ, բավական է ինքդ քեզ հարցնես, թե ինչպես կարող էր նա սիրել քեզ նմանին։ Իհարկե կարող էր, դու նրա համար ամեն ինչ ես։

Բավական է կասկածես ինքդ քեզ

Վստահությունը գրավիչ է, ու քո ամուսինն ուզում է , որ դու ավելի վստահ լինես։ Նա ուզում է տեսնել, թե ինչպես ես դու հասնում քո երազանքների ու նպատակների իրագործմանը։ Քեզ աջակցելը նրա գործն է։ Ու եթե դու կասկածում ես ինքդ քո ուժերին՝ ապա նրան թվում է, թե ինքն է վատ աջակցում քեզ։ Եթե դու չես կարող քո ինքնագնահատականը բարձրացնել հանուն ինքդ քեզ, գոնե հանուն նրա արա դա։

Բավական է քեզ համեմատես այլ կանանց հետ

Այդ համեմատությունները միշտ ավարտվում են «Ես բավականաչափ լավը չեմ» արտահայտությամբ։ Քո տղամարդն ուզում է, որ այդ արատավոր շրջանը ավարտվի, քանի որ գիտի, որ դու առավել քան լավն ես։ Ոչ մի վատ բան չկա նրանում, որ ունենաս իդեալ, ում ուզում ես նմանվել։ Բայց պետք չէ նվաստացնել ու ցածրացնել սեփական արժանիքները այլ կանանց պատճառով։

Բավական է ձգտել գոհացնել բոլորին

Քեզ միեւնույն է՝ չի հաջողվի։ «Ոչ» ասելու արվեստը հրաշալի բան է։ Տղամարդը դա կարողանում է ու ուզում է, որպեսզի դու էլ սովորես։ Դու ունես ընկերներ, հարազատներ, գործընկերներ, մի շարք այլ մարդկաց հետ հարաբերություններ, որոնք քեզ համար կարեւոր են ու ուզում ես պահպանել։ Բայց փորձելով գոհացնել բոլորին՝ դու ինքդ քեզ սթրեսի կհասցնես, ինչը բնականաբար քո ամուսնուն էլ դուր չի գա։ Դու ուզում ես բոլորին գոհացնել, քանի որ սիրում ես նրանց, բայց դա ավելի շատ վնաս, քան օգուտ կտա։ Նրանք, ովքեր քեզ սիրում են առանց որեւէ պայմանների, ամենից շատ են արժանի քո ուշադրությանը, բայց նրանք նաեւ այն մարդիկ են, որոնք հասկանում են, որ դու էլ քո կյանքն ունես ու քո հնարավորությունների սահմանը։

Աղբյուրը ՝ Passion.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել