Շոու բիզնեսի աստղերը ստիպված են բեմին վառ եւ յուրօրինակ տեսք ունենալ: Բայց չափի զգացողությունը կորցնելու մասին ոչ ոք ոչինչ չի ասել: Լեդի Գագան վաղուց առանձնանում է տարօրինակ ոճով: Ոմանց այն հիացնում է, ոմանք ստիպված են լինում փոխել հեռուստացույցի ալիքը: Երիտասարդ երգչուհու «ամենա-ամենա» խելագար կերպարներն առանձնացնելը բավական դժվար է, քանի որ Գագան հազվադեպ է հայտնվում որեւէ հագուստով, որն ընդունված է «նորմալ» համարել:
NEWS.am STYLE-ն ընտրել է Լեդի Գագայի ամենից հիշվող 10 կոստյումները, որոնք, հավանաբար, ընդմիշտ կմնան փոփ երաժշտության պատմության մեջ:
Սկսենք, իհարկե, աստղի մսային զգեստից, որով նա հայտնվեց 2010 թվականի MTV Video Music Awards-ի 27-րդ արարողությանը: Սա կատակ չէ. նրա զգեստն իրականում հավաքված էր հում մսի կտորներից:
Ի դեպ, հագուստի համար չնախատեսված նյութից զգեստ ստեղծելու գաղափարն այնքան էր դուր եկել երգչուհուն, որ դրան հետեւեցին մազերից, ինչպես նաեւ Hello Kitty-ի եւ The Muppet Show մանկական հաղորդման հայտնի հերոս Գորտի փափուկ խաղալիքներից պատրաստված զգեստները:
Նույն 2010 թվականին Լեդի Գագան բրիտանական Brit Awards-ում ելույթ ունեցավ փերիի ճերմակ խելահեղ զգեստով: Երգչուհու կերպարում, թերեւս, ամենակարեւորը սանրվածքն էր, որը 3 կգ էր կշռում:
Կենդանիների հանդեպ Գագայի սերն ու հավատարմությունը չսահմանափեկվեցին խաղալիքներով հագուստով: 2011 թվականի սկզբին երգչուհին բրիտանական հեռուստատեսության լեգենդ Ջոնաթան Ռոսսի հայտնի շոուին ներկայացավ այծի հետ: Նա խոստովանեց, որ միշտ ցանկացել է հաղորդավարին որեւէ «ընտանի կենդանի» նվիրել:
The Fame ալբոմի խելահեղ հաջողությունից հետո կարմիր գորգերին Գագայի հայտնվելը դառնում էր իսկական ինստալյացիա: 2011 թվականին նա «Գրեմմի»-ի մրցանակաբաշխությանը ներկայացավ հսկայական ձվի մեջ, որը պատգարակով մի քանի տղամարդ էր տանում: Ձվից աստղը դուրս եկավ միայն բեմին: Մի քանի ամիս անց բրիտանական Chatty Man շոուի ժամանակ երգչուհին նշեց, որ իրեն չափազանց հաճելի էր ձվի ներսում անգործ նստելը:
Նույն 2011 թվականին Նյու Յորքում CFDA Fashion Awards-ի արարողությանը Գագան հայտնվեց տարօրինակ զգեստով. թափանցիկ վերնազգեստ, սեւ իրանակալ եւ կիսաշրջազգեստ՝ երկար քղանցքով: Այն հեռացնելուց հետո երգչուհին գրեթե մերկ մնաց՝ բազմաթիվ լուսանկարիչների ցուցադրելով կուրծքը: Ի դեպ, հենց այդ արարողության ժամանակ Գագան մրցանակ ստացավ սեփական կոստյումների դիզայնի համար:
Գագայի մեկ այլ տարօրինակությունը թեյախմության հանդեպ կրքոտ սերն է: 2012 թվականի ընթացքում երգչուհին ամենուր ներկայանում էր թեյի համար հնաոճ հավաքածուով: Ի դեպ, Լեդի Գագան նույնիսկ աճուրդի էր հանել իր թեյի գավաթներից մեկը: Դրա վաճառքից ստացված 35.000 դոլարը երգչուհին փոխանցեց Ճապոնիայում երկրաշարժից տուժածների օգնության հիմնադրամին:
Եվ վերջին ցնցումը, որ ապրեցին Լեդի Գագայի երկրպագուները. երկարատեւ վերականգնողական կուրսից հետո երգչուհին ներկայացավ առանց դիմահարդարման: Այդպիսին նրան դեռեւս ոչ ոք չէր տեսել: Շատերը կասկածում էին, որ այդ իսկապես Գագան է: Սակայն առաջինին հետեւցին նաեւ երգչուհու այլ լուսանկարներ, որոնք նույնպես ցնցեցին ոչ գրավիչ արտաքինով:
Կարինե Աբրահամյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու14:05, 19 մայիսի
Աննա Մանուչարյանի սլացիկ կազմվածքը՝ մինի տոպով ու կարճ կիսատաբատով12:08, 19 մայիսի
Սելենա Գոմեսը եւ Զոի Սալդանան Կաննում մասնակցել են «Էմիլիա Պերես» մյուզիքլի դիտմանը10:25, 19 մայիսի
Բենի Բլանկոն պատմել է Սելենա Գոմեսից երեխաներ ունենալու ծրագրերի մասին09:00, 19 մայիսի
ՄԱՅԻՍԻ 19-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:23, 18 մայիսի
Իվետա Մուկուչյանը գայթակղիչ կերպարով հանդես է եկել հայտարարությամբ (VIDEO)16:23, 18 մայիսի
«Խաչմերուկներ» միջազգային փառատոնը հատեց եզրագիծը15:56, 18 մայիսի
«Ոստիկանները որոշեցին, որ մենք մերկ ենք եւ հեռացրին այնտեղից». Սարիկ Անդրեասյանն ու նրա կինը Իտալիայում հայտնվել են անհարմար իրավիճակում14:11, 18 մայիսի
«Փարաջանովը եւ նորաձեւությունը». Երեւանում բացվել է անվանի կինոռեժիսորի ստեղծագործություններից ոգեշնչված ցուցահանդես12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ