«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Գրեմմի 2020». Բիլի Այլիշը հաղթանակ է տարել միանգամից չորս անվանակարգում

10:00, 27 հունվարի

Լոս Անջելեսում ավատվել է տարվա գլխավոր երաժշտական մրցանակաբաշխության հանձնման 62-րդ արարողությունը՝ «Գրեմմի 2020»-ը։ Վառ շոուն շարունակվել է երեք ժամ։ Մրցանակի համար պայքարը բավական լուրջ էր։

Staples Center սպորտային-համերգային դահլիճում հավաքվել է ամերիկյան շոու-բիզնեսի ամբողջ ծաղկաբույլը, երաժշտական բոլոր ուղղությունների ներկայացուցիչներ։ Միայն թե տոնը զգալիորեն մռայլվել էր լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտի մահվան լուրի պատճառով, որը զոհվել է ուղղաթիռի կործանման հետեւանքով մրցանակաբաշխության մեկնարկից բառացիորեն մի քանի ժամ առաջ։ Հանրությունը հարգել է նաեւ հայտնի ռեփեր, ակտիվիստ Nipsey Hussle-ի հիշատակը, որին նախորդ տարվա ապրիլին սպանել էին հագուստի իր խանութի մոտակայքում։

Վերադառնանք մրցանակաբաշխությանը։ Շոուն սկսվել է խարիզմատիկ Lizzo-ի ելույթով, որը հանդես եկավ «Truth Hurts» երգով եւ որի համար մրցանակ ստացավ «Լավագույն փոփ սոլո կատարում» անվանակարգում։

18-ամյա մեգահայտնի երգչուհի Բիլի Այլիշը «Գրեմմի» մրցանակի է արժանացել «Տարվա լավագույն փոփ ալբոմ» անվանակարգում դեբյուտային «When We All Fall Asleep, Where Do We Go?» սկավառակի համար։ Այս անվանակարգում «Գրեմմի» էին հավակնում նաեւ Արիանա Գրանդեն «Thank u, next», Թեյլոր Սվիֆթը «Lover», Բեյոնսեն «The Lion King: The Gift», ինչպես նաեւ Էդ Շիրանը «No.6 Collaborations Project» ալբոմներով։

Ամերիկացի ռեփեր Lil Nas X-ի (իսկական անունը Մոնտերո Լամար Հիլ) եւ քանթրի կատարող Ռեյ Բիլի Սայրուսի՝ «Old Town Road» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակն արժանացել է մրցանակի լավագույն երաժշտական վիդեո անվանակարգում։

Լավագույն ռեփ ալբոմ է ճանաչվել Tyler The Creator-ի կոմպոզիցիաների հավաքածուն՝ «IGOR»։

Հիասքանչ, մեգահայտնի երգչուհի եւ բասիստ Էսպերանսա Սփոլդինգը ստացել է «Լավագույն վոկալային ջազ ալբոմ» մրցանակը, որին արժանացել է «12 Little Spells» սկավառակի համար։ Ի դեպ, Սփոլդինգը 2017թ.-ից Հարդարվի համալսարանում զբաղեցնում է երաժշտական կատարողական վարպետության պրոֆեսորի պաշտոնը։

«A Lot» կոմպոզիցիան, որը կատարել են երաժիշտներ 21 Savage-ը եւ J. Cole-ը, մրցանակ է ստացել «Լավագույն ռեփ երգ» անվանակարգում։ Տեխասից Հերի Քլարկ կրտսերը «Grammy»-ի է արժանցել «Լավագույն ռոք երգ» անվանակարգում «This Land» կոմպոզիցիայի համար։

«Լավագույն ռեփ կատարում» անվանակարգում հաղթող է դարձել DJ Khaled-ը «Higher» կոմպոզիցիայի համար. այն համատեղ աշխատանք է Ջոն Լեջենդի եւ հանգուցյալ ռեփեր ու ակտիվիստ Nipsey Hussle-ի հետ։ Երգը թողարկվել է նախքան նրա մահը՝ 2019թ.-ի մարտին, եւ թողարկման ամբողջ հասույթը կուղղվի Hussle-ի ընտանիքին օգնություն տրամադրելուն։

Տարվա երգ անվանակարգում 8 աշխատանք է նեկայացված եղել, սակայն հաղթել է «Bad Guy» կոմպոզիցիան կրկին Բիլի Այլիշի կատարմամբ։ Նա մրցանակ է ստացել նաեւ «Տարվա լավագույն նոր արտիստ» անվանակարգում եւ հաղթել գլխավոր մրցանակը՝ «Տարվա լավագույն ձայնագրություն»։ Արդյունքում, ծովի նման խորը աչքեր ունեցող աղջիկը միանգամից չորս արձանիկ է ստացել ու ճանաչվել երեկոյի ֆավորիտը։ Բացի այդ՝ «Տարվա երգ» անվանակարգում մրցանակ են հանձնել նաեւ երգի հեղինակին, այդ պատճառով բացի Այլիշից՝ «Գրեմմի» է ստացել նաեւ նրա եղբայրը՝ Ֆինեաս Օ՛Քոննելը։

Աղբյուրը եւ լուսանկարները՝ Grammy.com, Twitter, Getty Images


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search