Ռուս պրանկերներ Վովան եւ Լեքսուսը (Վլադիմիր Կուզնեցովը եւ Ալեքսեյ Ստոլյարովը) զանգահարել են հոլիվուդյան դերասան Խոակին Ֆենիքսին՝ ներկայանալով շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Թունբերգի անունից: Շրջակա միջավայրի 17-ամյա պաշտպանի եւ նրա հոր՝ Սվանտե Թունբերգի անունից «Ջոկերի» աստղին նրանք առաջարկել են մասնակցել «Աստղերը կփրկեն Երկիրը» արշավին: Ֆենիքսի հետ հեռախոսազրույցի ձայնագրությունների հիման վրա բլոգերները մուլտֆիլմ են պատրաստել եւ հրապարակել իրենց YouTube-ալիքում:
«Ես պլանավորում եմ գործարկել «Աստղերը կփրկեն Երկիրը» նոր ընկերությունը, որը լինելու է իմ եւ հայտնի մարդկանց համագործակցության արդյունքում։ Այժմ գյուղատնտեսության մեջ քիչ են խոսում կենդանիների իրավունքների մասին: Այդ հարցը մեզ համար կենսական նշանակություն ունի», - «Գրետա»-ն ասել է դերասանին։
Ավելի ուշ Կուզնեցովը պարզաբանել է, որ Թունբերգի դերը խաղացել է իրենց ծանոթը, իսկ էկոակտիվիստուհու հոր ձայնով խոսել է Ստոլյարովը, հաղորդում է «РИА «Новости»-ին:
Խոսակցությանը մասնակցել է նաեւ Ֆենիքսի հարսնացուն՝ դերասանուհի Ռունի Մարան, որին նա ներգրավել է կարեւոր խնդրի քննարկմանը: Ուշադիր լսելով պրանկերներին՝ նրանք խոստացել են մասնակցել արշավին եւ ցանկացած հնարավորության դեպքում օգնեն ակտիվիստներին։
Երբ «հայր» Թունբերգը փորձել է կրկնել Ջոքերի ծիծաղը, պրանկեր աղջիկը նրան վատ դերասան է անվանել, ինչից հետո կապի մյուս կողմում կրակոցներ են հնչել: Միայն այդ ժամանակ են Ֆենիքսն ու Մարան հասկացել, որ դա պրանկ է, որն անվանել են «հոյակապ»։
«Աստված իմ, սա պրանկ է։ Մեզ խաբեցին... դա հիանալի էր։ Ապրեք, տղերք», - փոքրիկ դադարից հետո գուշակել է դերասանը։ Նա շնորհակալություն է հայտնել պրանկերներին՝ նշելով, որ այժմ հնարավոր է կակազի։
Ի դեպ, 2018թ․-ի մայիսին նույն պրանկերները զանգահարել են Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա արտգործնախարար Բորիս Ջոնսոնին (այժմ նա արդեն վարչապետ է) եւ ամբողջ կես ժամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից զրուցել են նրա հետ։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը