«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Սովորական երրորդ դասարանցի տղայի դիմանկարն անսպասելիորեն հայտնվել է Բրեդ Փիթի մոտ

10:17, 1 փետրվարի

Ուոունեյքի գյուղից (Վիսկոնսին նահանգ, ԱՄՆ) երրորդ դասարանցի Չեյզ Մո անունով աշակերտը դպրոցում տնային աշխատանք է ստացել՝ ճանապարհորդության ուղարկել իր դիմանկարը այնպես, որ նկարն այցելի տարբեր մարդկանց եւ վերադառնա: Տղայի բախտը բերել է. նրա աշխատանքի հետ լուսանկարվել է հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը։  Բայց ահա Չեյզի դասընկերները դա չեն գնահատել, քանի որ նրանց մեծ մասը չգիտեն, թե ով է Բրեդ Փիթը։  Այս մասին գրում է ABC News-ը։

Ամեն ինչ սկսվել է գրող Մայքլ Օ. Տունելի Mailing May գրքից, որը Չեյզը դպրոցում սովորել է իր դասընկերների հետ գրականության դասերի ժամանակ: Այս հեքիաթի հերոսուհին տատիկին այցելելու համար չի կարողանում գնացքի տոմս ձեռք բերել: Փոխարենը նա կշռվում է, իր վրա պիտակ պակցնում եւ որպես ծանրոց  ուղարկվում տատիկին։

Այս պատմության նմանությամբ գրականության ուսուցչուհի Հիզեր Մեյը խնդրել է երեխաներին նկարել իրենց դիմանկարները եւ դրանք փոխանցել հարազատներից որեւէ մեկին: Նրանք, իրենց հերթին, պետք է փոխանցեն այլ մարդկանց, որպեսզի տեսնեն, թե որտեղ դրանք կարող են, ի վերջո, հասնել։ Նկարը ստացողները պետք է լուսանկարվեին դրա հետ։

Այդ մրցարշավում Չեյզն ի սկզբանե առաջատար է եղել, քանի որ նրա հայրը՝ Մայք Մոն, մարտարվեստի վարպետ եւ դերասան է, որը Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմում կատարել է Բրյուս Լիի դերը:

Գիլդիի մրցանակաբաշխության արարողության ժամանակ Մայք Մոն լուսանկարվել է Բրեդ Փիթի հետ, որտեղ հայտնի դերասանը ձեռքում պահում է Չեյզի դիմանկարը: Տղան այդ լուսանկարը փոխանցել է ուսուցչուհուն. լուսանկարն անգամ տեղադրել են դպրոցի ֆեյսբուքյան էջում:

Սակայն, ուսուցչուհու խոսքով, տպավորված են եղել միայն դպրոցի աշխատակիցները, քանի որ Չեյզի հասակակիցների մեծ մասն ուղղակի չգիտեն, թե ով է Բրեդ Փիթը։

 

Աղբյուրը՝ Esquire


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել