Ուոունեյքի գյուղից (Վիսկոնսին նահանգ, ԱՄՆ) երրորդ դասարանցի Չեյզ Մո անունով աշակերտը դպրոցում տնային աշխատանք է ստացել՝ ճանապարհորդության ուղարկել իր դիմանկարը այնպես, որ նկարն այցելի տարբեր մարդկանց եւ վերադառնա: Տղայի բախտը բերել է. նրա աշխատանքի հետ լուսանկարվել է հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը։ Բայց ահա Չեյզի դասընկերները դա չեն գնահատել, քանի որ նրանց մեծ մասը չգիտեն, թե ով է Բրեդ Փիթը։ Այս մասին գրում է ABC News-ը։
Ամեն ինչ սկսվել է գրող Մայքլ Օ. Տունելի Mailing May գրքից, որը Չեյզը դպրոցում սովորել է իր դասընկերների հետ գրականության դասերի ժամանակ: Այս հեքիաթի հերոսուհին տատիկին այցելելու համար չի կարողանում գնացքի տոմս ձեռք բերել: Փոխարենը նա կշռվում է, իր վրա պիտակ պակցնում եւ որպես ծանրոց ուղարկվում տատիկին։
Այս պատմության նմանությամբ գրականության ուսուցչուհի Հիզեր Մեյը խնդրել է երեխաներին նկարել իրենց դիմանկարները եւ դրանք փոխանցել հարազատներից որեւէ մեկին: Նրանք, իրենց հերթին, պետք է փոխանցեն այլ մարդկանց, որպեսզի տեսնեն, թե որտեղ դրանք կարող են, ի վերջո, հասնել։ Նկարը ստացողները պետք է լուսանկարվեին դրա հետ։
Այդ մրցարշավում Չեյզն ի սկզբանե առաջատար է եղել, քանի որ նրա հայրը՝ Մայք Մոն, մարտարվեստի վարպետ եւ դերասան է, որը Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ Հոլիվուդում» ֆիլմում կատարել է Բրյուս Լիի դերը:
Գիլդիի մրցանակաբաշխության արարողության ժամանակ Մայք Մոն լուսանկարվել է Բրեդ Փիթի հետ, որտեղ հայտնի դերասանը ձեռքում պահում է Չեյզի դիմանկարը: Տղան այդ լուսանկարը փոխանցել է ուսուցչուհուն. լուսանկարն անգամ տեղադրել են դպրոցի ֆեյսբուքյան էջում:
Սակայն, ուսուցչուհու խոսքով, տպավորված են եղել միայն դպրոցի աշխատակիցները, քանի որ Չեյզի հասակակիցների մեծ մասն ուղղակի չգիտեն, թե ով է Բրեդ Փիթը։
Աղբյուրը՝ Esquire
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար