Մի քանի ժամ անց Լոս Անջելեսի Dolby թատրոնում կկայանա ամենապրեստիժային «Օսկար» կինոմրցանակաբաշխության 92-րդ արարողությունը: Բաղձալի ոսկե արձանիկների համար պայքարը թեժ կլինի:
Արդեն պատմել ենք հիասքանչ կանանց մասին, որոնք կպայքարեն «Կանացի լավագույն դերի» համար, ինչպես նաեւ ջենթլմենների մասին, որոնք կպայքարեն «Տղամարդու լավագույն դերի» համար, եւ ստեղծագործական գործընթացը ղեկավարողների մասին, որոնք առաջադրված են «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:
Այսօր կխոսենք ֆիլմերի մասին:
«Լավագույն ֆիլմ» անվանակարգում կպայքարի 9 ֆիլմ՝
«Ford-ն ընդդեմ Ferrari-ի»
«Ամուսնական պատմություն»

«Իռլանդացին»

«Փոքր կանայք»

«Մակաբույծներ»

«Ջոկեր»

«1917»

«Ջոջո ճագարը»

«Մեկ անգամ… Հոլիվուդում»

Նշենք, որ անկասկած մրցանակի են արժանի բոլոր ֆիլմերը. որոշներն իրենց փայլուն ռեժիսուրայով, որոշներն էլ դերասանական խաղով… Սակայն մեր հաղթողը պետք է իր մեջ ներառի անվիճելի հաղթողի բոլոր որակները:
Սակայն նախ եկեք առանձնացնենք ակնհայտ աութսայդերներին
Ջեյմս Մենհոլդի՝ իրական իրադարձությունների հիման վրա նկարահանված «Ford-ն ընդդեմ Ferrari»-ի ֆիլմը ցույց է տվել վառ ռեժիսուրան, Մեթ Դեյմոնի եւ Քրիստիան Բեյլի հոյակապ քիմիան, ինչպես նաեւ մոնտաժողի ցնցող աշխատանքը: Սակայն իր բոլոր դրական կողմերով հանդերձ ֆիլմը՝ ի տարբերություն մյուս նոմինանտների, կարծես իր քաշային կատեգորիայում չէ:
Եվս մեկ աութսայդեր է Թայք Վայտիտիի «Ջոջո ճագարը» ֆիլմը՝ լավ կոմեդիա սյուրռեալիզմի նոտաներով եւ մի պտղունց դրամայով: Ֆիլմի մեծ պլյուսը երկրորդ պլանի դերասանների՝ Սքարլետ Յոհանսոնի եւ Սեմ Ռեքուելի խաղն է, որոնք գեղեցկացնում են կադրը: Սակայն ինքնին միջավայրն ու ֆիլմի հայեցակարգը հաղթանակի որեւէ շանս չեն տաիս:
Գրետա Գերվիգի «Փոքր կանայք» ֆիլմը աութսայդերների ցուցակում վերջինն է: Պլյուսներից նշենք Սիրշա Ռոնանի եւ Էմմա Ուոթսոնի դերասանական խաղը: Այս դերասանուհիներն ապացուցում են, որ ի վիճակի են խաղալու բարդ դերեր եւ կարող են մրցակցել իրենցից ավելի փորձառու գործընկերների հետ: Սակայն ընդհանուր առմամբ ֆիլմը ոչնչով չի փայլում: Այնպես որ, այս ֆիլմի համար Օսկար վստահաբար չենք սպասում:
Հաջորդ կատեգորիան՝ ավելի ճիտշ «ոչ», քան «այո»
Նոա Բաումբակի «Ամուսնական պատմությունը» տարվա լավագույն դրաման է եւ հանճարեղ մելոդրամա լավ կոմեդիայի նոտաներով: Ադամ Դրայվերի եւ Սքարլետ Յոհանսոնի դերասանական խաղն ու էկրանին փոխհարաբերությունները անթերի են: Սցենարը գրավում է… Կա միայն երեք պատճառ, որ ֆիլմը չի արժանանա Օսկարի՝ խելահեղ մրցակցությունը, լակոնիկ պատմությունը եւ այն փաստը, որ ֆիլմը չի անդրադառնում հասարակական նշանակության որեւէ թեմայի (լգբտ, ֆեմինիզմ, me too եւ այլն):
Մարտին Սկորսեզեի «Իռլանդացին» «կրիմինալ դրամա» ժանրում հզոր ֆիլմ է լեգենդար դերասանական կազմով եւ լավ սցենարով: Սակայն Մարտինը դուրս չի գալիս հարմարավետության գոտուց. նա կրիմինալ դրամաների «արքան» է, չնայած դրան՝ «Իռլանդացին» նրա ամենաուժեղ ֆիլմը չէ:
Ֆիլմը շատ երկար քրոնոմետրաժ ունի, որը բացահայտորեն հարված է հասցնում ֆիլմի դինամիկային եւ հանդիսատեսի ընկալմանը: Եվ վերջին ու սուբյեկտիվ պատճառը, ըստ որի ֆիլմը չի արժանանա Օսկարի, այն է, որ կինոակադեմիան լուրջ չի վերաբերվում Netflix-ի ֆիլմերին:
Ռեժիսոր Պոն Ջուն-հոյի «Պարազիտները» ամենաքննարկվող ֆիլմերից մեկն է դարձել:
Ռիժիսուրան, դերասանական խաղը, սցենարն ու տարբեր ժանրերով մանիպուլյացիան իրենց գործն արել են՝ ֆիլմը նոմինանտ դարձնելով մի քանի կատեգորիաներում:
Քանի որ մենք վստահ ենք, որ «Պարազիտները» ֆիլմը կարժանանա «Լավագույն միջազգային ֆիլմը» անվանակարգում մրցանակին, չենք կարծում, թե եւս մեկ մրցանակ կստանա «Լավագույն ֆիլմի» համար: Որպես տեղեկություն նշենք, որ «Օսկարի» ողջ պատմության ընթացքում արտասահմանյան որեւէ ֆիլմ չի հաղթել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:
Եվ, վերջապես, ֆավորիտները
Քվենտին Տարանտինոյի «Մեկ անգամ… Հոլիվուդում» ֆիլմը եզակի ֆիլմ է: Ռեժիսուրայի, սցենարի կամ Փիթ-Լեո հիասքանչ դուետի մասին խոսելն անիմաստ է, այստեղ ամեն ինչ անթերի է:
Ֆիլմն առիթ է մտածելու, որ Տարանտինոն ֆիլմը նկարահանել է իր համար, ֆիլմում երեւում են պահեր, որոնք երիտասարդ տարիներին ոգեշնչել են ռեժիսորին: Բացի այդ, այդ աշխատանքը կարծես սիրո խոստովանություն լինի հին Հոլիվուդին, եւ հենց դա կարող է դառնալ այն պատճառը, որը կհալեցնի կինոակադեմիայի սառցե սիրտն ու կօգնի վերցնել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում մրցանակը:
Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմն անցած տարվա սենսացիան դարձավ: Կինոկոմիքսի մոտիվներով, փայլուն ռեժիսուրայով սոցիալ-հոգեբանական դրամա Դարեն Արոնոֆսկիի «Ռեքվիեմ երազանքի համար» ֆիլմի մակարդակով, եւ ամենակարեւորը՝ Հոակին Ֆենիքսի աննկարագրելի դերասանական խաղով: Պատահական չէ, որ ֆիլմը նոմինացված է 11 մրցանակի, եւ այն, անկասկած, «Տղամարդու լավագույն դերի» համար մրցանակ կստանա, ինչպես նաեւ, հավանաբար, կստանա մրցանակ «Լավագույն ադապտացված սցենարի» համար: Ինչպես արդեն նշել ենք, կինոակադեմիան բավականին պահպանողական է եւ քանի որ չի սիրում սթրիմինգային ծառայություններ, դա տարածվում է նաեւ կինոկոմիքսների վրա:
Սեմ Մենդեսի «1917»-ը ակնհայտ առաջնորդ եւ ֆավորիտ է: Ֆիլմը իդեալական է բոլոր առումներով. ֆիլմն ուժեղ է թե՛ ռեժիսուրայով, թե՛ սցենարով, թե՛ հոյակապ դերասանական կազմով, թե՛ շեդեվրալ օպերատորական աշխատանքով, թե՛ մոնտաժով ու երաժշտական եւ վիզուալ բաղադրիչներով:
«1917»-ը հերոսի էպիկական-դրամատիկ պատմությունն է, իսկ կինոակադեմիան շատ է սիրում էպոխալ պաննո. հիշեք Ռիդլի Սքոթի «Գլադիատորը» կամ Փիթեր Ջեքսոնի «Մատանիների տիրակալը»: Հիշեցնենք նաեւ, որ ֆիլմ արդեն հավաքել է կինոմրցանակներ ամենուրեք…
Իսկ ընդհանրապես կանխատեսումները կանխատեսումներով, իսկ «Օսկարը», ինչպես գիտենք, անկանխատեսելի է: Վաղն առավոտյան NEWS.am STYLE-ը կներկայացնի Ձեզ հաղթողների թարմ դասավորությունը: Եվ հենց այդ ժամանակ կտեսնենք՝ համընկնում էին կանխատեսումները, թե՝ ոչ…
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:38, 9 սեպտեմբերի
Գվինեթ Փելթրոուն պատմել է, թե ինչպես է ստեղծել իր վիրուսային «հեշտոցի բույրով» մոմը12:17, 9 սեպտեմբերի
Նիկոլաս Քեյջի շքեղ 10.5 միլիոն դոլարանոց առանձնատունը գրեթե փլուզվել էր հսկայական փոսի պատճառով11:51, 9 սեպտեմբերի
Թրամփի շքեղ նվերները երիտասարդ օգնականներին. յուրաքանչյուրը ստացել է 45,000 դոլար11:36, 9 սեպտեմբերի
Իլոն Մասկը երեխաներ էր ուզում «քաղաքացիական պատերազմից առաջ», իսկ լռության համար առաջարկում էր 40 մլն դոլար. նախկին ընկերուհու ցնցող խոստովանությունները11:18, 9 սեպտեմբերի
«ֆուլ Հաուս» ֆիլմը կունենա 2-րդ մաս10:43, 9 սեպտեմբերի
Խորը կտրվածքներ, թափանցիկ զգեստներ և մինիմալիստական գործվածք. Քիմ Քարդաշյանը ցուցադրել է բաց զգեստների արխիվը10:20, 9 սեպտեմբերի
Զվարճալի իրավիճակներ, քաղաքական հումոր ու «Մուշեղի մահը»․ «Ֆուլ Հաուսը» վերադարձավ ներկայացման տեսքով (VIDEO)09:00, 9 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 8 սեպտեմբերի
Մեկ ամբողջ տարի շքեղ նավի վրա. 56,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ կռուիզը, որը կընդգրկի ամբողջ աշխարհը՝ Ալյասկայից մինչև Զանզիբար22:23, 8 սեպտեմբերի
Այգու քմահաճ արիստոկրատը. ճապոնական թխկու խնամքի հիմնական կանոնները՝ անթերի կարմիր գույնի համար21:27, 8 սեպտեմբերի
Միլիարդատերերի շրջանում դարավոր ծառեր գնելը նոր միտում է դարձել20:30, 8 սեպտեմբերի
Խանդ՝ պիքսելների հանդեպ․ սոցիալական ցանցերում վեճեր են սկսվել GTA 6-ի «ռոմանտիկ» առանձնահատկությունների շուրջ