ԽՈՅԵՐ
Դուք այնքան եք հոգնել, որ անձնական կյանքով զբաղվելու ժամանակ անգամ չունեք։ Եթե ձեր սիրելին համաձայնվի երեկոն անցկացնել ձեզ հետ՝ զրուցելով եւ ձեզ համար սուրճ եփելով, ուրեմն նա իրոք գանձ է։ Բաց մի թողեք նման մարդուն ձեր կյանքից։
ՑԼԵՐ
Այսօր շատ ուժեղ եւ կամային պետք է լինեք, որպեսզի կարողանաք կառուցել ձեր անձնական երջանկությունը։ Ձեզ հեշտ փորձություն չի սպասվում, սակայն վերջնական արդյունքը կլինի հօգուտ ձեզ։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Շատ քիչ է մնացել այն օրվան, երբ կկատարվեն ձեր եւ ձեր սիրելիի բոլոր երազանքները։ Այս օրը կանցկացնեք սպասումներով լի։ Սակայն խորհուրդ չի տրվում շատ մեծ ակնկալիքներ ունենալ, որովհետեւ երազանքները միանգամից չեն կատարվում։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Ձեր կյանքում շատ կարեւոր փուլ է սպասվում։ Ձեր սիրելիի օգնությունը շատ կարեւոր կլինի ձեզ համար, սակայն աշխատեք չչարաշահել նրա պատրաստակամությունը։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կխանդի ձեզ ձեր աշխատանքի հանդեպ։ Աշխատեք նրան բացատրել, որ դուք իրեն շատ եք սիրում, բայց եւ ձեր զբաղվածությունն էլ ունի կարեւոր նշանակություն։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր կհասկանաք, որ հարաբերություններ ստեղծելն այնքան էլ հեշտ բան չէ։ Եթե, այնուամենայնիվ, կարողանաք հաղթահարել ծագած անհամաձայնությունները, այսուհետ հիշեք, որ հարաբերություններում լինում են թե ուրախ, թե դժվար օրեր։
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր սիրելին կդժվարանա ձեզ մի շատ կարեւոր բան խոստովանել։ Փորձեք ոգեշնչել նրան, որպեսզի նա ավելի հեշտությամբ կարողանա որոշում կայացնել։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր սիրելին ձեր կարիքը կունենա՝ թե հոգեպես, թե ֆիզիկապես։ Եղեք նրա կողքին ձեր խորհուրդներով եւ դրական վերաբերմունքով։ Նա դրանից շատ կոգեւորվի։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին դժվարությամբ ձեզ կհասկանա։ Անհարմար պահերից խուսափելու համար նա կփորձի ժպտալ եւ դրական պատասխան տալ ձեզ։ Աշխատեք այնպես անել, որ նա հասկանա ձեր միտքը, որպեսզի խուսափեք թյուրիմացությունից։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Աստղերը խորհուրդ են տալիս, որ այսօր շուտ վերջացնեք կարեւոր գործերն ու երեկոն նվիրեք ձեր սիրելի անձնավորությանը։ Մի պատասխանեք գործնական ոչ մի զանգի։ Փորձեք, գոնե, այսօր լինեք փոքր-ինչ ազատ։
ՋՐՀՈՍՆԵՐ
Որքան էլ, որ մեծ քաղաքում ապրեք, երբեմն չեք կարող խուսափել պատահական հանդիպումներից։ Աստղերը խորհուրդ են տալիս այսօր սիրելիի հետ զբոսնելու չգնալ, քանի որ միգուցե անսպասելի հանդիպում ունենաք նախկին սիրեցյալի հետ։
ՁԿՆԵՐ
Աշխատեք այսօր ձեր սիրելիին չպատմել ձեր խնդիրների մասին։ Նա այնքան կանհանգստանա ձեզ համար, որ կսկսի ծայրահեղ քայլերի դիմել։ Մի՞թե դա ձեզ պետք է։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)