Հայտնի հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը, որին վերջերս նկատել էին Մոսկվայի հայտնի պլաստիկ վիրաբուժության կլինիկայում կայացած ընդունելության ժամանակ, բացահայտ պատմել է գեղեցկության ներարկումների, դեմքի եւ մարմնի հետ այլ մանիպուլյացիաների մասին: Ամեն ինչում բնականության համար պայքարող աստղը գրառում է հրապարակել Instagram-ում, որտեղ հավաստիացրել է, որ իր մոտ ամեն ինչ բնական է:
Նա բոլորին խորհուրդ է տալիս զբաղվել սպորտով եւ պարբերաբար այցելել կոսմետոլոգին, որպեսզի խուսափեն արմատական միջամտություններից: Նա ասում է, որ անում է հակատարիքային բուժում եւ մերսում։
«Յուրաքանչյուրն ունի իր ընտրությունը։ Ոչ ոքի չեմ քննադատում, բայց իմ ճաշակով ավելի լավ է հիանալի կոսմետոլոգի եւ սպորտի համար գումար ծախսել, քան անվերջանալի ֆիլլերների, որոնք այնուհետեւ կախվում են (((Դե, այո, անձամբ ես դեմ եմ դաջվածքներին։ Նրանք անխուսափելիորեն հնանում են», - գրում է Սոբչակը։
Գրառմանը կից մեկնաբանությունների հատվածում թեժ բանավեճ է սկսվել։ «Իսկ ինչպես են այդ ֆիլլերները, բոտոքսն ու սիլիկոնները, որոնք նախկինում եղել են։ Ներծծվեցի՞ն, ինչպես է նրանց մասին հիշողությունը»,- հարցնում են մեկնաբանություններում։
Ի պատասխան Սոբչակը խոստովանել է, որ հիմա էլ ներարկումներ է անում․ «Բոտոքս ես հիմա էլ եմ անում»։ Ըստ էության, արտաքին տվյալների համաձայն, ինչպես ասում են, հայտնի կնոջ մոտ ամեն ինչ ցայտուն երեւում է, եւ՛ շրթունքների հատվածի ֆիլլերները, եւ շրթունքների հիալուրոնը, եւ՛ նույնիսկ այտոսկրերը, ակնհայտորեն, մի քիչ բարձր են... Դեմքի օվալի մասին էլ լռենք․ նրա վրա լավ աշխատել են։
Աղբյուրը՝ fakty.ua, Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է11:10, 1 մայիսի
Էլիզաբեթ Հերլին ցուցադրել է իր՝ «տարիքին մարտահրավեր նետող» կազմվածքը10:13, 1 մայիսի
Քիմ Քարդաշյանը ներկայացել է նոր արտասովոր կերպարով09:00, 1 մայիսի
ՄԱՅԻՍԻ 1-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:10, 30 ապրիլի
Style beauty: Glass skin – մաշկի խնամքի հանրաճանաչ միտում, որով տարված է կանանց մեծամասնությունը22:22, 30 ապրիլի
Ալ Կապոնեի ատրճանակն աճուրդի է հանվել 500 000 դոլար մեկնարկային գնով21:10, 30 ապրիլի
Ներկայացվել է դիսնեյան «Մուֆասա Առյուծ արքա» մուլտֆիլմի պրիկվելի թրեյլերը