«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Ջիգանը հեռացել է կնոջից, սափրել գլուխն ու հոնքերը (մանրամասներ)

11:38, 9 մարտի

Դեռ փետրվարի վերջին 31-ամյա Օքսանա Սամոյլովայի եւ ռեփեր Ջիգանի կյանքն իդեալական էր թվում։ Ընտանիքում, որում արդեն իսկ երեք աղջիկ է մեծանում, լույս աշխարհ է եկել երկար սպասված տղան, որին տվել են Դավիթ անունը։ Հոգատար ամուսինը Օքսանային ծաղիկներ էր նվիրում եւ դասավորում կյանքն Ամերիկայում, ուր զույգը պատրաստվում էր մնալ որոշ ժամանակ։ Սակայն Սամոյլովան անսպասելիորեն հայտարարել է, որ շատ է կարոտում Ռուսաստանը։ Երկրպագուներն անհանգստանում են, որ մոդելը տնից հեռու իրեն հարմար չի զգում, մասնավորապես ամուսնու ոչ ադեկվատ պահվածքի պատճառով։ Օքսանա Սամոյլովան հայտարարել է տուն վերադառնալու մասին Ջիգանի հարբած քայլերից հետո։

Մի քանի օր առաջ արտիստը ոչ սթափ վիճակում Instagram-ում ուղիղ եթեր է սկսել, որի ընթացքում հայհոյել է ու խմել։ Նա նաեւ մի քանի տեսանյութ է հրապարակել, որոնցում նկատելի է, որ ռեփերը սափրել է մորուքն ու հոնքերը։ «Ես հոգեկան հիվանդ եմ, ինձ լավ են բուժում, լավ են կերակրում։ Տեսանում եք՝ ես «հոգեբուժարանում եմ»»,- անսպասելիորեն հայտարարելմ է ռեփերը։ Ի դեպ, տեսանյութերից մեկում լսվում է՝ ինչպես է նա երեխային ուղարկում գարեջրի հետեւից, ընդ որում  անպարկեշտ արտահայտություններով։

Երկրպագուները նաեւ նշել են, որ Ջիգանը ոչ թե գտնվում է տանը՝ երեխաների հետ, այլ Մայամիի այլ շրջանում. արտիստը կանգ է առել Palm Beach Shores Rehab-ում։ Այդ պատճառով նրանք եզրահանգում են արել, որ ամուսինները որոշել են առանձին ապրել։

Երկրպագուներն ահանգստանում են, որ այս ամենից հետո Օքսանայի մոտ դեպրեսիա է սկսվել։ Այս մասին վկայում են աստղի ոչ միանշանակ հրապարակումները։ Այսօր Սամոյլովան հանրությանը խոստովանել է, որ ցանկություն չունի որեւէ բան անելու։ «Ես պարզապես չեմ ցանկանում արթնանալ այս աշխարհում»,- գրել է բազմազավակ մայրը։

Առայժմ հայտնի չէ՝ որտեղ է այս պահին գտնվում Ջիգանը։ Սակայն նա չի դադարում փորձել հաշտվել կնոջ հետ։ Երաժիշտը սոցիալական ցանցերում Օքսանային հուզիչ շնորհավորել է մարտի 8-ի առիթով։ «Ես սիրում եք քեզ, թանկագինս եւ հավերժ կսիրեմ։ Դու փրկել ես իմ կյանքը։ Նա, ով մի կյանք կփրկի, կփրկի ամբողջ աշխարհը»,- կնոջը դիմել է Ջիգանը։

Ըստ վարկածներից մեկը, որը հրապարակել է Telegram-յան «Только никому» ալիքը, ԱՄՆ իշխանությունները ցանկանում են Ջիգանից վերցնել դստերը։ Ըստ լրատվամիջոցների հաղորդումների՝ ամերիկյան պաշտոնյաներն ընտանիքում իրավիճակի վրա ուշադրություն են դարձրել, երբ աղջկան նկատել են փողոցում աղբը փորփրելիս։

Աղբյուրը՝ Starhit, EG


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search