Ջենիֆեր Էնիսթոնն իր միկրոբլոգի Stories բաժնում լուսանկարների շարք է հրապարակել, որոնցում պատկերված են հերթական աշխատանքային հերթափոխից հոգնած բուժաշխատողներ։ Մեկնաբանություններում «Ընկերները» սերիալի աստղը շնորհակալություն է հայտնել բժիշկներին ու հիվանդանոցների անձնակազմին, որոնք բարդ շրջանում օգնում են հիվանդներին. «Սեր ու երախտագիտություն եմ ուղարկում այս զարմանալի կանանց, որոնք շուրջօրյա աշխատում են։ Դուք մեր հերոսներն եք»։
Մեկ այլ հրապարակմամբ Ջենիֆեր Էնիսթոնը բոլորին կոչ է արել համաճարակի ընթացքում նվազեցնել սոցիալական շփումները եւ հնարավորության դեպքում ինքնամեկուսանալ՝ վտանգավոր կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնելու համար։
«Խելահեղ ժամանակ է եկել։ Բայց հիշեք, լավագույնը, որ կարող ենք անել, իրադարձությունների ընթացքին տեղյակ լինելն է, հանգստություն պահպանելն ու հասարակությունից ինքնամեկուսանալը՝ վարակի տարածումը դանդաղեցնելու համար։ Շատ կարեւոր է դրան լուրջ վերաբերվել եւ մտածել ոչ միայն ձեր, այլեւ մյուսների մասին։ Եթե երիտասարդ եք ու առողջ, հիշեք, որ ինքնամեկուսացումը ստեղծվել է ոչ միայն հանուն ձեր բարօրության, այլեւ այն մարդկանց անվտանգության, որոնք ռիսկի խմբում են։ Մենք պետք է միասնական լինենք»,- իր հետեւորդներին է դիմել Էնիսթոնը՝ հիշեցնելով նաեւ բարեգործական կազմակերպություններին օգնության մասին, որն այժմ կարեւոր է, ինչպես երբեեւէ։
Ջենիֆեր Էնիսթոնը եւս ինքնամեկուսացած է։ Վերջերս հայտարարվել է, որ Ջենիֆեր Էնիսթոնի մասնակցությամբ «Առավոտյան շոու» (The Morning Show) սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումները կորոնավիրուսի համաճարակի պատճառով դադարեցվում են երկու շաբաթով։ Երկուշաբթի օրվանից Բեւերլի Հիլզում, ուր ապրում է Ջենիֆերը, կարանտինի վերաբերյալ նահանգապետի հրամանով՝ սկսել են փակվել ռեստորաններ, մարզասրահներ, կիոնթատրոններ եւ հանրային այլ վայրեր։
Աղբյուրը՝ Spletnik, Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ11:59, 29 ապրիլի
Քլոե Քարդաշյանի անձնական կյանքը հետին պլան է մղվել11:06, 29 ապրիլի
Բրիթնի Սփիրս. «Ընտանիքս ինձ ցավ է պատճառել»10:40, 29 ապրիլի
Քիմ Քարդաշյանը Lo Máximo Awards 2024 մրցանակաբաշխությանը ներկայացել է «mob wife aesthetic» ոճում10:11, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչներն արդեն Մալմյոյում են09:00, 29 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 29-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը