Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Մինչ այդ ես չունեի առօրյա, իմը չէի. ասես, վարձու մարդ լինեի` խամաճիկ». Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքն ու կյանքի մոտիվացիան

15:21, 21 մարտի

Նա սիրում է վայելել իր առավոտները՝ հաճելի երաժշտությամբ ու համեղ նախաճաշով, հետեւել առողջ ապրելակերպին, լինել հնարավորինս բնական ու անկեղծ, ոճային, մոտիվացնող ու սովորեցնող: Հենց այսպիսի կերպարներում էլ նրան տեսել է լուսանկարիչ Lon-ը, որի հետ իրականացրած ֆոտոշարքը առաջինը կտեսնեք NEWS.am STYLE-ում:

Վերը նշված հատկանիշներով օժտված մեր զրուցակիցը դերասանուհի Լիա Զախարյանն է, որի հետ բազմիցս անկեղծացել ենք, եւ որն ամեն նոր հարցազրույցի շրջանակում չի դադարում զարմացնել նոր էմոցիաներով, մտքերով եւ բացահայտումներով…

Լիա, ինչպե՞ս է սկսվում առավոտդ:

Եթե կարանտինային առավոտվա մասին է խոսքը, այն սկսում եմ անկողնում նախաճաշելով: Ամեն առավոտ ստանում եմ իմ առողջ նախաճաշը, բացում եմ արկղիկը, զուգահեռ եփում սուրճն ու վերադառնում անկողին եւ վայելում այդ ամենը` լավ երաժշտության ուղեկցությամբ:

Ե՞րբ անկողնուց վեր կենալու տրամադրություն չես ունենում, ինչպե՞ս ես քեզ ստիպում դա անել:

Ուղղակի գիտակցությանս մեջ կրկնում եմ, որ եթե 2 քայլ հետ գնամ, 6 քայլով կգան եւ ինձանից առաջ կանցնեն: Այնպես որ` հետ գնալու, ուշ արթնանալու, մի բան պակաս կամ քիչ անելու իրավունք չունեմ: Միշտ պետք է առավոտ շուտ կազմ-պատրաստ լինեմ, որ ամեն ինչ հասցնեմ ու արժանանամ այն ամենին, ինչին ձգտում եմ:

Կհիշե՞ս` որն է եղել քո կյանքի ամենասիրուն առավոտը:

Կյանքիս սիրուն առավոտներից մեկն ունեցա Իտալիայում՝ Տրիեստե քաղաքում՝ ծովի ափին, որտեղ էլ լուսացրի…

Օրվա ո՞ր հատվածն ես սիրում եւ ինչո՞ւ:

Սիրում եմ կեսօրը՝ նախաճաշից հետո, երբ սկսում ես ֆիզիկական ակտիվությունը եւ հոգեպես էլ ամեն ինչի պատրաստ լինում՝ լինի տան, թե դրսի աշխատանք, ընկերական հավաքույթ եւ այլն:

Օրվա մեծ մասը նախընտրում ես ինքդ քեզ հետ անցկացնել, թե՞ մարդկանց շրջապատում:

Նույնիսկ, եթե օրվա մեծ մասն անցկացնում եմ գործընկերներիս, ընկերներիս կամ ընտանիքիս հետ, դա, միեւնույն է, հատկացնում եմ ինքս ինձ: Ուր էլ, որ գնամ, ինչպես էլ անցկացնեմ օրս, դա ինքս ինձ համար եմ անում: Եթե ընկերների հետ ենք, նշանակում է՝ նրանց հետ է հաճելի, երբ աշխատանքի վայրում ենք, նշանակում է՝ դա ենք կարեւորել: Ինչ էլ անեմ, ում հետ էլ լինեմ, այդ օրը նվիրում եմ հենց ինձ:

Անցել ես առողջ ապրելակերպի. դա շա՞տ է փոխել ներքինդ, զացողություններդ, քեզ ու առօրյադ:

Առողջ ապրելակերպը ինձ տվել է առողջ միտք, առողջ մտածելակերպ, առողջ հոգեբանություն եւ առողջ ապրելաոճ: Ամենակարեւոր ձեռքբերումը, որը ես ունեցա այն է, որ զգում եմ՝ երեկոյան ժամը 22:00-ից արդեն «անջատվում եմ»: 23:00-ին արդեն թույլ եմ, իսկ կեսգիշերին` արդեն քնած: Առավոտյան արթնանում եմ ժամը 09:30-ին, իսկ ինձ մոտ նման ռեժիմ մինչ այդ չէր եղել: Սովորաբար քնում էի ժամը 04:00-ին, որովհետեւ հազիվ 01:00-ին պառկում էի, սկսում գիրք կարդալ մինչեւ 03:30, եւ մինչ կքնեի, արդեն ժամն առավոտյան 4-ն էր դառնում:

Իսկ երբ առավոտյան վաղ եմ արթնանում, էներգիայով լի եմ լինում ու մարմինս պատրաստ է լինում ակտիվ գործունեության, մինչդեռ, երբ ուշ եմ քնում, առավոտյան հոգնած եմ լինում եւ ալարկոտ, ծանր եմ շարժվում: Բացի այդ, առողջ սնունդը նպաստել է նաեւ մաշկիս բարելավմանը, օգտագործում եմ շատ վիտամիններ, ջուր, ինչի շնորհիվ մաշկս թարմացել է, ձգվել: Ինձ նայում եմ ու մանկական «փափկություն» ու հմայք եմ տեսնում հայելու մեջ:

Ինչո՞ւ որոշեցիր անցնել առողջ ապրելակերպի. դա քեզ ֆիզիկապե՞ս էր պետք, թե՞ հոգեպես:

Եվ ֆիզիկական, եւ հոգեւոր տեսակտից ինձ դա պետք էր: Ես ուզում եմ ունենալ առողջ մարմին, որպեսզի այն պատրաստ լինի ցանկացած միջավայրի եւ իրավիճակի, ուշ հանձնվի տարիքին, ուզում եմ ունենալ բարվոք մաշկ, եւ որ այդ կենսակերպն անդրադառնա նաեւ իմ գործունեության վրա, իմ ինքնակրթման, ընտանիքում ինձ դրսեւորելու, քնիս ու արթնանալուս վրա, նաեւ՝ մտքերիս, ինքնազգացողությանս եւ հոգեւոր կողմի վրա: Երբ առողջ եմ մտածում, նաեւ սառն եմ դատում: Երբ ընտրում ես առողջ սնունդը, նաեւ ընտրում ես առողջ դատողությունը, մտքերդ ճիշտ արտահայտելը, ճիշտ մարդկանց հետ շփվելը, ժամանակդ ճիշտ բաշխելը... Ամեն ինչ քեզ համար դառնում է ընտրովի, կշռադատված եւ մտածված...

Ինչի՞ց ես այս ընթացքում ստիպված եղել հրաժարվել: Արդյոք դա քեզ հե՞շտ է տրվել:

Ոչ մի բանից ստիպված չեմ հրաժարվել` ոչ մի ուտեստից կամ ըմպելիքից, ոչ էլ` ապրելաոճից: Իմ դրական կողմերից մեկն այն է, որ ես ոչ մի սնունդից, խմիչքից կամ գործողությունից կախում չունեմ, եւ դրանով ես ուժեղ եմ ու անպարտելի: Դրա համար ինձ նաեւ հաճելի է այս պահքային շրջանը, որը սիրով պահում եմ: Չեմ սրտնեղում այն բանի համար, որ տնեցիք մի բան կերան, ես չկերա, ընկերներս ինչ-որ տեղ գնացին, ես` ոչ... Ինձ նման բաները ոչ ձգում են, ոչ էլ` թուլացնում: Ես ոչ մի խնդիր չունեմ ու ոչինչ ինձ մոտ ստիպողաբար չի լինում, նույնիսկ, հաճելի է:

Քեզ համար ավելի հեշտ է ֆիզիկակա՞ն ինչ-որ բաներից հրաժարվելը, թե՞ հոգեւոր:

Երկուսն էլ հեշտ է տրվում: Հիմա անգամ քիչ եմ օգտվում տեխնիկայից` կլինի համակարգիչ, թե հեռուստացույց կամ բջջային: Հեռախոսին կպնում եմ հատուկ ժամերի, որպեսզի պատասխանեմ նամակներիս, քանի որ հիմա բարեգործական challenge եմ սկսել, ինչի համար ուշադիր եմ նամակներիս, որպեսզի կարողանամ այս ծրագիրը բարեհաջող իրականացնել: Իսկ նյութեր, տեսանյութեր նայելուց կախում չունեմ: Ես հանգիստ եմ վերցրել տեխնիկայից, մարդկանցից, ինձ համար կրկնվող հաճույքներից: Հիմա անում եմ այն, ինչն ինձ հաճելի է` քիչ եմ շփվում, քիչ եմ խոսում, շատ լսում, քիչ եմ դիտում, շատ ընթերցում, նորմալ քնում եմ, զբոսնում մաքուր օդին, հատուկենտ մարդկանց հետ առնչվում, որոնք ինձ հաճելի են, որոնք չեն հարցնում` ինչո՞ւ այսպես, ինչո՞ւ այնպես... էն մարդկանց հետ, որոնք ինձ ընդունում են այնպիսին, ինչպիսին ես ինձ դրսեւորում եմ:

Դու շատ ակտիվ ես ֆոտոշարքերի հարցում, էջումդ միշտ թարմ լուսանկարներ կան, պետք է խոստովանել` մեկը մյուսից գայթակղիչ ու տարբեր: Ասում են` աղջիկները հաճախ լուսանկարներով փորձում են ինքնաարտահայտվել, ցույց տալ` ինչպիսին են իրենք, թե ինչ է կորցնում դիմացինը` իրենց բաց թողնելով... Քո դեպքում ինչպե՞ս կմեկնաբանես:

Instagram-ն ու Facebook-ն ինձ համար անձնական էջ կամ հարթակ չեն, անձնականս դրսեւորելու ու իմ անձն ինքնահաստատելու տեղ չեն: Դրանք գործնական հարթակներ են: Եթե ես չլինեի հանրային մարդ, ինտերնետ եւ հեռուստաստեսային հարթակներում գումար չաշխատեի, երդվում եմ` սիրով կջնջեի իմ էջը, բայց ես դա չեմ անում, որովհետեւ ընտրել եմ այնպիսի մասնագիտություն, որի դեպքում դա ինձ պետք է: Ես պետք է լինեմ ակտիվ, հետաքրքիր, տեղեկություն տրամադրող, մոտիվացնող, պետք է լինեմ հաճելի, երբեմն` ինտրիգային, որովհետեւ դա է իմ աշխատանքը, ես դրանով եմ վաստակում իմ հոնորարը: Կան մարդիկ, որոնք ինչ-որ նոր բան են սովորում իմ շնորհիվ, որովհետեւ ես բացի գեղեցիկ կամ ինտրիգային լուսանկարներից, տեղեկատվական տեսանյութեր եմ ներկայացնում` ինչ-որ բաներ պատմում, ինչ-որ բանով կիսվում` ինչ եմ մտածում, ինչ եմ կարդացել... Ես միայն գեղեցիկ դիմահարդարում կամ հագուստ չեմ ցուցադրում, մարդկանց խորհուրդ եմ տալիս նաեւ` ինչ գրքեր կարդալ, ինչպես կարելի է ճանաչել մարդկանց, ինչպես ճիշտ մասնագիտություն ընտրել, մոտիվացնում եմ, որ առողջ ապրելակերպի անցնեն...

Ունես նոր ֆոտոշարք. ինչպե՞ս այն իրականացրիք:

Լուսանկարիչն իմ կողմից շատ սիրված Lon-ն է, որն ինձ համար տարբերվում է իր անձնական ձեռագրով: Եթե լեւսանկարիչը չունի իր ձեռագիրը, նա ըստ իս՝ չի կարող կոչվել արվեստի մարդ:  Lon-ն իր ընտրած ռակուրսներով, աշխատելաոճով համագործակցում է մոդելի հետ, ու ես միշտ շատ եմ սիրել իր աշխատանքներն ու սպասում էի, որ կգա այս օրը եւ ես էլ իր հետ կաշխատեմ:

Իմ բնական դիմահարդարումը, որով փորձել ենք գունային ճիշտ համադրությամբ ընդգծել իմ դիմագծերը եւ ստանալ բնական տեսք, արել է Լիդիա Զակրեվսկան: Շատ եմ սիրում նրա ձեռագիրը, որովհետեւ նա երբեք չի փորձում փոխել քեզ ու դիմագծերդ: Իրոք, պայքարում էի, որ հենց իր մոտ արվեր դիմահարդարումս ու ես հասա իմ նպատակին (ծիծաղում է):

Իսկ հագուստիս ոճով, ինչպես միշտ, զբաղվեց Սոսեն, որի հետ շատ այլ նախագծերի շրջանակում ենք աշխատել: Ինքս դիմեցի նրան, նա սիրով ինձ հետ եկավ գնումների, միասին ընտրեցինք look-երը, բացի այդ՝ ինձ հետ եկավ նկարահանման հրապարակ, փորձեց այնտեղ էլ կիսվել խորհուրդներով ու ես իր շնորհիվ, իսկապես, կարծում եմ՝ ստացա հետաքրքիր եւ տարբերվող կերպարներ:

Այս օրերին խորհուրդ է տրվում տանը մնալ: Սա քեզ համար փորձությո՞ւն է, թե՞ վաղուց պետք էր մի փոքր մեկուսանալ:

Տանը մնալն ինձ համար փորձություն չէ, նվեր է, հնարավորություն է, որ ես լինեմ ինքս ինձ հետ, վերադառնամ իմ առօրյային, հասկանամ` ով է Լիան, ինչպիսին է նա առօրյայում: Մինչ այդ ես չունեի առօրյա, ես իմը չէի...Առավոտյան արթնանում էի, գիտեի` էս ինչ տեղը պիտի գնամ, էս ինչ աշխատանքն անեմ, մատուցեմ, ծառայությունը տամ, պատվով դուրս գամ: Ես, ասես, վարձու մարդ լինեի` խամաճիկ: Բայց հիմա ես եմ իմ առօրյայի, իմ ժամերի տերը: Երկրորդ` սա հնարավորություն էր վերադառնալ մեր սենյակները, որտեղ կան շատ բաներ` կապված մեր բնավորության, մեր անցած օրերի հետ, որոնք մենք անուշադրության ենք մատնել: Երբեմն տեսնում եմ նվերներ, որոնք այնքան թանկ մարդկանցից են, նկարներ, իրադարձություններ ու մարդիկ, որոնք շատ թանկ են իմ կյանքում, բայց որոնց հետ վաղուց չեմ շփվել, չեմ կարողացել ներկա գտնվել իրենց առիթներին` ելնելով գործիս բնույթից, ինչի համար շատ ցավում եմ: Վերջապես տնեցիների հետ մի սեղանի շուրջ սուրճ ենք խմում, ճաշում, ընտանեկան հարցեր քննարկում, լավ նորություններով կիսվում, միմյանց հետ ֆիլմ ենք դիտում, ծիծաղում, տեսնում, թե ինչպես է տատիկս հնդկական ֆիլմից հուզվում կամ լաց լինում:

Տեսնում եմ, թե ինչպես են մեր տան փոքրին դաս սովորեցնում, ընկերներիս ու բարեկամներիս հետ եմ շփվում, վերջապես նորմալ քնում եմ, տան գործերով զբաղվում, գիրք ավելի շատ եմ կարդում, ֆիլմեր դիտում, հարեւաններիս հետ «բամբասում»: Հաճելի է, որ մարդիկ վերադարձել են իրենց ընտանիքները` բալիկների, ծնողների մոտ, սիրելիների մոտ, կիսում են նույն առօրյան ու կենցաղը: Հավաքվել են հենց այն նպատակով, ինչի համար, որ ստեղծվել է ընտանիքի գաղափարը: Օջախ վերադառնալով նաեւ օգուտ ենք տալիս բնությանը, կենդանիներին, որոնք ազատ վերադարձել են այն վայրեր, որտեղ պետք է ծավալեին իրենց գործունեությունը: Մենք, նույնիսկ, վերցրել էինք կենդանիների տարածքը, գրավել դրանք...

Տանը մնալը հետաքրքիր դարձնելու քո տարբերակը:

Տարբերակներից մեկն ինձ համար բարեգործական challenge-ն է, որը հիմա անում եմ: Ընկերներիս էլ կոչ եմ արել, որ նախ` անցնեն դարակները վերադասավորելուն, առանձնացնեն այն հագուստը, աքսեսուարները, դիմահարդարման պարագաներն ու խաղալիքները, որոնք մոտ մեկ տարի չեն օգտագործել ե դրանք բարվոք վիճակում են, որպեսզի նվիրատվություն անենք կարիքավոր ընտանիքներին: Մենք դա արդեն արել ենք, հավաքվել են մեծ քանակությամբ իրեր: Ինձ միացել են շատ դիզայներներ, դիմահարդարներ, խանութ ունեցող օգտատերեր, նաեւ շատ ու շատ ընկերներ: Միասին առանձնացրել ենք կանանց, տղամարդկանց, երեխաների համար նախատեսված հագուստ ու այլ պարագաներ, կապվել ենք կարիքավոր ընտանիքների հետ, որոնց էլ կփոխանցենք այդ նվիրատվությունը:

Ինչ վերաբերում է այլ տարբերակների` ինչպես արդեն նշեցի` տնեցիների հետ ժամանակ անցկացնելն է: Ընթերցում եմ գրքեր, որոնք գնել էի Ավստրիայից ու Իտալիայից: Դե, արդեն ունեմ նաեւ դասավորված սենյակ, որտեղ արդեն այն իրերն են, որոնք ինձ, իսկապես, պետք են:

Սյունե Առաքելյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել