Քանյե Ուեսթը հայտնվել է WSJ ամսագրի շապիկին եւ անկեղծ հարցազրույց տվել՝ բացատրելով, թե ինչու է աջակցում Թրամփի քաղաքականությանը, որին մշտապես քննադատում է հայտնիների մեծ մասը:
«Ես սեւ տղա եմ MAGA (Make America Great Again. – պահպանված է հեղինակի խմբ.) կարմիր գլխարկով։ Միայն պատկերացրեք։ Նույնկերպ ինձ զգում էի մինչեւ հայտնի դառնալը, երբ ես ռեստորան էի մտնում մարդիկ նայում էին այնպես, ասես ես պատրաստվում էի ինչ-որ բան գողանալ։ «Ահա քո տեղը, Քանյեն, պետք չէ հագուստ թողարկել։ Ահա քո տեղը, դու սեւամորթ ես, ուրեմն դու դեմոկրատ ես»։ Բոլորը մարդկանց իրենց տեղն են դնում։ Որքան շատ գումար ունեք, այնքան բարձրանում ես: Իսկ հետո նայում ես վերեւից եւ ի՞նչ ես տեսնում։ Վախ»։
Ընդ որում, Քանյեն կարծում է, որ իր ամբիցիոզության մասին լուրերը խիստ չափազանցված են։
«Ինձ դուր չի գալիս «հավակնոտ» բառը։ Ես պարզապես Քանյե Ուեսթն եմ։ Դա իմ ունակություններից ցած է։ Ես պարզապես անում եմ։ Նայեք իմ աչքերին՝ նրանց մեջ ոչ մի կաթիլ վախ չկա»։
Ռեփերը նաեւ պատմել է, թե ինչ է տեղի ունեցել նրա հետ չորս տարի առաջ, երբ նա չեղյալ է հայտարարել համերգային շրջագայությունը եւ նյարդային ցնցումների պատճառով հայտնվել է հւվանդանոցում։
«Ես անցել եմ «Դեդպուլի» փուլը։ Գիտե՞ք այս ֆիլմը։ Ես ունեի իրական նյարդային ցնցում, քանի որ փորձում էի հավաքել բոլոր կտորները»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ22:18, 2 մայիսի
Armflix Էքսկլյուզիվ ֆիլմեր և սերիալներ՝ առանց սահմանափակումների, առանց գովազդի և ֆանտաստիկ որակի21:34, 2 մայիսի
1968 թվականի Grand Seiko ժամացույցն աճուրդում վաճառվել է ավելի քան 90,000 դոլարով20:18, 2 մայիսի
Միայնակ ամերիկացին, որը հուսահատ սեր է փնտրում, շաբաթական 400 դոլար արժողությամբ գովազդային վահանակ է տեղադրել19:43, 2 մայիսի
Կադրեր՝ «Լադանիվա»-ի եվրատեսիլյան երկրորդ փորձից (ֆոտո/վիդեո)19:21, 2 մայիսի
Միլիարդատեր Ջորջ Սորոսի որդու եւ ընկերուհու՝ Հումա Աբեդինի՝ որպես զույգ հանրային դեբյուտը կկայանա Met Gala-ի շրջանակում16:21, 2 մայիսի
Airbnb-ը թույլ կտա ժամանակ անցկացնել թռչող տնակում կամ հանգստանալ Փրինսի Purple Rain առանձնատանը