Եթեր է թողարկվել «Քարդաշյանների ընտանիք» իրապատում-շոուի նոր սերիան։ Հերթական թողարկումը նվիրված է նախորդ տարի աշնանը Քիմի եւ Քորթնիի Հայաստան կատարած այցին։ Այցի ընթացքում աստղային քույրերը մկրտել են երեխաներին, մկրտվել են նաեւ իրենք, հանդիպել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին եւ նրա կնոջը, ինչպես նաեւ այցելել Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր։

«Հուշահամալիր եւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ այցելելն ամենահիշվողներից էր։ Դա իսկական բացահայտում էր։ Ես այնքան շատ բան իմացա հայ ազգի պատմության մասին»,- իր տպավորությունների մասին խոսել է Քիմը։

Հեռուստաաստղի՝ երեկվա եւ այսօրվա Twitter-ի բոլոր գրառումներն ու վերահրապարակումները նվիրված են իրապատում-շոուի նոր՝ «հայկական» թողարկմանը։ Twitter-ում հետեւորդներից մեկի հարցին՝ արդյոք Ռոբերտ Քարդաշյանի երեք դուստրերը ծրագրո՞ւմ են են կրկին երեխաների հետ Հայաստան այցելել, Քիմը պատասխանել է, որ «դա երազանք է»։ Իսկ Քանյե Ուեսթի երկրպագուները կարող են ուրախանալ. երբ հետեւորդներից մեկը նրա կնոջը հարցրել է Քիմի պատմական հայրենիք այցի մասին, Քիմը եւս մեկ համերգ է խստացել Կարապի լճում։ «Եվ նա կրկին կերգեր լճի մոտ,- գրել է Քիմը՝ հավելելով. – Դա լավագույն ժամանակ էր»։
Հոկտեմբերին Էջմիածնում մկրտվել են Քիմ Քարդաշյանը երեխաների ու քրոջ՝ Քորթնիի հետ։ նքահայր է դարձել Հայ առաքելական եկեղեցու 27-ամյա սպասավոր Նաիրի Սրապիոնյանը։ Նա NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է, որ Քիմին տրվել է Հեղինե, Քորթնիին՝ Գայանե անունը։ Սրապիոնյանը նաեւ հայտնել էր, որ Քարդաշյանների հետ ծանոթացել է նախքան մկրտությունը։
2015թ.-ի ապրիլին Քիմ Քարդաշյանը քրոջ՝ Քլոեի եւ ամուսնու՝ Քանյե Ուեսթի հետ ժամանել է Երեւան։ Ռեփեձրը երեկոյան անսպասելիորեն հայտնել է Կարապի լճում համերգի մասին։ Ելույթի ընթացքում նա անսպասելիորեն նետվել է լիճը։ «Շնորհակալ եմ նրանց, ովքեր գիշերը եկել էին Քանիեի ելույթը տեսնելու: Այս ճանապարհորդության ընթացքում ես հասկացա, թե որքան տաղանդավոր հայ երաժիշտներ մենք ունենք: Ինչ անհավանական գիշեր էր: Կկարոտեմ այն»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:14, 2 հոկտեմբերի

19:34, 2 հոկտեմբերի
Ռիմա Պիպոյանը՝ Գդանսկի միջազգային պարի փառատոնի ժյուրիի կազմում․ հայկական ժամանակակից պարը՝ միջազգային բեմում19:26, 2 հոկտեմբերի
«Հակաքրիստոսը գալիս է Երևան». Հայերը պահանջում են չեղարկել Մորգենշտեռնի համերգը17:00, 2 հոկտեմբերի
Պարոնյանի թատրոնը սեպտեմբերի 29-ին ազդարարեց 85-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը16:31, 2 հոկտեմբերի
Dom Pérignon-ը համագործակցում է Դեմիեն Հիրսթի հետ՝ պաշտամունքային շամպայնը արվեստի գործի վերածելու համար16:04, 2 հոկտեմբերի
Վարդուհի Վարդանյանի թոռնուհին ելույթ կունենա նրան նվիրված համերգին․ ինչպե՞ս են անցնում համերգային փորձերը (VIDEO)15:40, 2 հոկտեմբերի

15:13, 2 հոկտեմբերի
«Կինեմատոգրաֆիկ, կոսմոպոլիտ, հիասքանչ». Vogue France-ը պատմում է Հայաստանում տեղի ունեցած հարսանիքի մասին14:34, 2 հոկտեմբերի
«Ես կսպանեի նրան». փեսան խորանի մոտ հարսնացուին դիմել է նրա քրոջ անունով՝ ապշեցնելով հյուրերին14:16, 2 հոկտեմբերի
Քրիստինա Ագիլերան վերստեղծել է Lady Marmalade իր պաշտամունքային կերպարը13:18, 2 հոկտեմբերի
Միլիոնավոր հետևորդներ ունեցող TikTok-ի աստղը խոստովանել է, որ կյանքում երբեք գիրք չի կարդացել12:32, 2 հոկտեմբերի
ԴՆԹ թեստը անհավանական ընտանեկան գաղտնիք է բացահայտել. տղամարդը պարզել է, որ իր կենսաբանական հայրը Գրեմմի հնգակի մրցանակակիր է