«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Հայտնի տղամարդիկ գովազդի համար մերկանում են

22:02, 12 օգոստոսի

Շոու-բիզնեսի կոմերցիոն աշխարհում մեծ տարածում ունեն կիսամերկ աստղերի գովազդային լուսանկարները եւ հայտնիների ամսագրային մերկ ֆոտոսեսիաները: Գովազդի համար մերկ լուսանկարվելը հաջողության հասնելու ճանապարհին կարեւոր քայլ է դարձել: Այն միլիոնավոր դոլարներ է բերում ինչպես աստղերին, այնպես էլ գովազդային արշավների հեղինակներին:

Կինոյի, երաժշտության եւ հեռուստատեսության աստղերի մասնակցությամբ բաց տեսարանների մեծ մասը նվիրված է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, եւ այդ, բնականաբար, ուրախացնում է գեղեցկուհիների երկրպագու տղամարդկանց հսկայական բանակին: Բայց ի՞նչ անեն կանայք ու աղջիկները, եթե ցանկանում են հիանալ հոլիվուդյան տղաների մկանուտ մարմիններով:

Թեժ շաբաթվա ավարտին NEWS.am STYLE-ն ընտրել է հայտնի տղամարդկանց լուսանկարներ, ովքեր գովազդի համար մերկացել են:

1. Maroon 5-ի մեներգիչ Ադամ Լեւայնը Cosmopolitan ամսագրի 2011 թվականի փետրվարյան թողարկման համար ամբողջությամբ մերկացել է: Այդ քայլով երգիչն աջակցեց Everyman հիմնադրամին, որը շագանակագեղձի քաղցկեղի դեմ պայքար է քարոզում: Այդ լուսանկարը երգչին մեծ ճանաչում բերեց:

 

2. Միլիոնավոր կանանց եւ աղջիկների սիրելի, լեգենդար ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը երբեք դեմ չէ կիսամերկ լուսանկարվել նորաձեւության ամսագրերի եւ գովազդային արշավների համար: Բեքհեմի վերջին համագործակցությունը H&M ապրանքանիշի հետ էր: Կիսամերկ Դեւիդի լուսանկարով գովազդային պաստառները հայտնվեցին աշխարհի գրեթե բոլոր անկյուններում:

 

3. 2010 թվականից, Դեւիդ Բեքհեմի՝ աղմուկ հանած գովազդային արշավից հետո, Emporio Armani ապրանքանիշի դեմքն ու մարմինը դարձավ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն: Պորտուգալացի հայտնի ֆուտբոլիստն Armani-ի ներքնազգեստը գովազդում էր մինչեւ 2012 թվականը: Արշավը երկու կողմին էլ աննկարագրելի եկամուտ բերեց:

 

4. Լոնդոնյան Օլիմպիական խաղերից գրեթե անմիջապես հետո ֆրանսիական ճանաչված Louis Vuitton ապրանքանիշը գովազդային պայմանագիր կնքեց օլիմպիական լեգենդար չեմպիոն Մայքլ Ֆելփսի հետ: Մարզիկի մասնակցությամբ առաջին պաստառի թողարկումից հետո օլիմպիական 18-ակի չեմպիոնը հայտնվեց վերջին բոլոր մեդալներից զրկվելու վտանգի առջեւ՝ Միջազգային Օլիմպիական կոմիտեի կանոնադրությանը չհետեւելու համար: Սակայն աղմուկը հանդարտվեց եւ լողավարտիքով լոգանք ընդունող Ֆելփսի լուսանկարը շարունակում է հիացնել գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:

 

5. Դոմենիկո Դոլչեն եւ Ստեֆանո Գաբանան բրիտանացի Դեւիդ Գանդիին իրենց մուսան են դարձրել: Արդեն մի քանի տարի Գանդիի դեմքն ու մարմինն այս ապրանքանիշի հոմանիշն է դարձել: Ամեն ինչ սկսվել է Dolce & Gabbana-ի «Light Blue» բույրի գովազդային արշավից: Այդ օրից D&G ապրանքանիշը գնում է Դեւիդի հնարավոր բոլոր պայմանագրերը, որպեսզի նա կարողանա մնալ D&G-ի դեմքը: Դիզայներները մոդելին անվանում են Միքելանջելոյի Դավիթի կենդանի մարմնացում:

Կարինե Աբրահամյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search