Նախկին սիրեցյալները բավականին լավ են շփվում։ Թրիստանն ազատ մուտք ունի Քարդաշյան-Ջեններ ընտանեկան տուն, ընկերություն է անում Քլոեի քույրերի հետ եւ շատ ժամանակ է անցկացնում դստեր՝ Թրուի հետ։ Իսկ «Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի-շոուի նոր թողարկման ժամանակ 35-ամյա Քլոեն եւ 29-ամյա Թրիստանը ամենայն լրջությամբ քննարկել են երկրորդ երեխա ունենալու մասին։

Խոսակցությունը տեղի է ունեցել Թրուի հին խաղալիքները դասավորելու ժամանակ: Ինչ-որ պահի բասկետբոլիստն առաջարկել է Քարդաշյանին չազատվել այս ամենից։ «Իսկ ի՞նչ կլինի, եթե մենք եւս մեկ դուստր ունենանք։ Մենք պետք է այս ամենից կրկին գնե՞նք։ Ես պարզապես ասում եմ, որ Թրուին իսկապես քույր կամ եղբայր է հարկավոր»։

Ինչպես պարզվել է Քլոե Քարդաշյանը նույնպես մտածել է երկրորդ երեխա ունենալու մասին։ Միայն, ահա, բնական ճանապարհով բեղմնավորումը նա, ըստ ամենայնի, բացառում է։ «Մենք կարող ենք մի քանի սաղմ ստանալ եւ Թրուի համար եղբայր կամ քույր ունենալ։ Հնարավոր է, որ ես ստիպված լինեմ դիմել սերմնահեղուկի բանկ կամ օգտվել քո նյութից»,— կատակով ասել է Քլոեն։
Աղբյուրը՝ Spletnik
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:30, 4 հոկտեմբերի
Անահիտի փայլուն ելույթը՝ ռուսական նախագծում, Լիլիթ Հովհաննիսյանի շքեղ համերգը՝ Երևանում, Վարդուհի Վարդանյանին նվիրված համերգին ընդառաջ․ Instagram-ը՝ այս շաբաթ17:20, 4 հոկտեմբերի
Կարմիր դրոշներ և թունավոր կիրք. Ինչ կարդալ «Dark Romance» ոճում16:19, 4 հոկտեմբերի
«Դիգեր». չափազանց խառը արձագանքներ՝ գովասանքից մինչև բացարձակ քննադատություն14:45, 4 հոկտեմբերի
Հայ կանանց գեղեցկության լավագույն ընտրությունները այս աշնանը. սեզոնի 5 հիմնական խնամքի միջոցները12:20, 4 հոկտեմբերի
Հայկական ոճ. Գլամուրային աղջիկները նախընտրում են աշունը10:30, 4 հոկտեմբերի

09:00, 4 հոկտեմբերի
Կենդանակերպի նշանների ֆինանսական թուլությունները19:33, 3 հոկտեմբերի
Կես դար Հայաստանի ազգաին ֆիլհարմոնիկի կազմում. տավղահար Ժաննա Հովհաննիսյանի պատմությունը17:34, 3 հոկտեմբերի

16:30, 3 հոկտեմբերի

16:14, 3 հոկտեմբերի
20,000 ֆունտ ստերլինգ արժողությամբ «Մադոննայի կրծկալը» կարող էր այրել երեխաներին. անսովոր քանդակները ստիպված են եղել թաքցնել արևից15:21, 3 հոկտեմբերի
«Ամեն ինչ կանեն «լայք»-ի համար». ինֆլուենսերները ֆոտոսեսիա են կազմակերպել շտապօգնության մեքենայի շուրջ, մինչ ներսում հիվանդին փրկում էին