ԽՈՅԵՐ
Այսօր դուք կհասկանաք, թե որքան անտեղի էին ձեր մտավախությունները: Իրականում ամեն ինչ շատ լավ է, այնպես որ՝ պետք չէ իզուր ջանքեր թափել գոյություն չունեցող խնդրի լուծման համար:
ՑԼԵՐ
Այսօր դուք ձեզ ձեր սիրելիից ավելի հասուն կզգաք, եթե անգամ նա իրականում ավելի հասուն է տարիքով: Աստղերը հուշում են, որ հենց ձեր շնորհիվ նրա կյանքում այսօր պայծառություն կհայտնվի:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր պետք չէ լսել ինչ-որ մեկի խորհուրդները, անգամ աստղերի… Վստահեք միայն ձեր բանականությանը: Ձեր սիրելին էլ կգնահատի ձեր՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու փաստը:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր ոչ մի ֆիզիկական աշխատանք չեք ցանկանա կատարել: Պարզապես կցանկանաք պառկել ու ողջ օրը երազել սպիտակ ձիով ասպետի մասին:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելին չի կարողանա համոզել, որ ինքը ճիշտ է: Դուք շարունակ ձեր տեսակետը կպնդեք: Ավելի լավ է՝ սիրելիին բացատրեք, թե ինչու եք կարծում, որ դուք ճիշտ եք, իսկ նա՝ սխալ:
ԿՈՒՅՍԵՐ
Ձեզ ավելի թեթեւ եւ ուրախ զգացեք: Սերն, ի վերջո, երջանիկ լինելու առիթ է: Ձեր սիրելիին էլ վարակեք ձեր թեթեւությամբ եւ ճախրեք միասին:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր սիրելիին կվարակեք ձեր էներգիայով եւ ձեր շնորհիվ նա կփոխվի՝ դառնալով ավելի լավը: Սակայն, միգուցե, շուտով նա զղջա, որ լսել է ձեզ եւ փոխվել: Հիշեք, որ ոչինչ պետք չէ չարաշահել:
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր սիրելիի կողմից սառնություն կզգաք, սակայն կդժվարանաք հարցնել, թե խնդիրն ինչումն է: Ամեն դպքում՝ եթե ցանկանում եք հարթել իրավիճակը, ապա պետք է լրջորեն խոսեք նրա հետ:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր դուք կհասկանաք, որ ձեր շրջապատում միայն դուք եք վայելում կատարյալ ռոմանտիկ հարաբերություններ: Այսքանից հետո մնում է միայն զանգահարել սիրելիին եւ խոստովանել, որ շատ եք սիրում նրան:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Եթե ձեր սիրելին այսօր չի ընկալում ձեր ասածը, մի շտապեք նեղանալ նրանից: Հնարավոր է՝ նա շատ գերհոգնած է եւ ցանկանում է մենակ մնալ՝ սեփական մտքերի հետ:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր պետք չէ վիրավորվել սիրելիի տարօրինակ արարքներից: Նա ցանկանում էր անակնկալ մատուցել ձեզ եւ նրա պահվածքի միակ արդարացումն այն է, որ նա իր արաքով ցանկացել է երջանկացնել ձեզ:
ՁԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելիի համար հեշտ չի լինի խոսել իր զգացմունքների մասին: Բայց նա ստիպված կլինի դա անել, այնպես որ՝ ձեզ մնում է միայն աջակցել նրան:
Աղբյուրը՝ Junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին12:50, 12 մայիսի
«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ12:10, 12 մայիսի
X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր09:00, 12 մայիսի
ՄԱՅԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)22:20, 11 մայիսի
Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից21:20, 11 մայիսի
Եզրափակչին ժամեր են մնացել, իսկ «Եվրատեսիլ »-ում քաոս է