Հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի մասին ֆիլմը՝ «Սուսերով պարը» Ճապոնիայում վարձույթում կհայտնվի հուլիսի վերջին։ Այս մասին իր Facebook-ում հայտնել է ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանը:
«Անհավանական է։ Ֆիլմը, որը մենք նկարահանել ենք Ռուսաստանի մշակույթի նախարարության, Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ DMH studio-ի աջակցությամբ, վարձույթ դուրս կգա Ճապոնիայում: Շնորհակալություն բոլորին եւ առանձին՝ Տիգրան Մանասյանին, Կարեն Ղազարյանին, Արմո Հայրապետյանին, Արմեն Հարությունյանին, Արամ Մովսիսյանին եւ Շուշանիկ Միրզախանյանին: Հաջողություն մաղթենք մեր ճապոնացի դիստրիբյուտորներին եւ թող ֆիլմը տեսնի առավելագույն թվով հանդիսատես», - գրել է Դիշդիշյանը։
Ֆիլմը պատմում է խաչատրյանական «Գայանե» բալետի եւ, մասնավորապես, «Սուսերով պարի» ստեղծման մասին։ Գործողությունը տեղի է ունենում 1942 թվականի աշնանը՝ Մոլոտովում (այժմ՝ Պերմ), որտեղ Խաչատրյանը էվակուացիայի մեջ էր գտնվում Լենինգրադի Կիրովի անվան օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի հետ (այժմ՝ Մարիինյան թատրոն)։ Հենց այստեղ է, որ «Գայանե»-ի վերջին փորձից առաջ նա հանկարծ հրաման է ստանում տնօրինությունից եւս մեկ պար ստեղծել բալետի վերջնական մասի համար։ Նա գրել է այս հատվածը բառացիորեն մի քանի ժամվա ընթացքում:
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2019թ․-ի նոյեմբերի 7-ին։
Ֆիլմի ռեժիսորն է Յուսուպ Ռազիկովը, Խաչատրյանի դերը խաղացել է ռուս դերասան Համբարձում Կաբանյանը: Այլ դերեր են խաղացել դերասաններ Սերգեյ Յուշկեւիչը, Վերոնիկա Կուզնեցովան, Իննա Ստեպանովան, Իվան Ռիժիկովը, Վադիմ Սկվիրսկին, Ալեքսեյ Նազարովը, Արման Նավասարդյանը, Ալեքսանդր Իլյին կրտսերը եւ անցյալ տարվա հունիսին մահացած Ալեքսանդր Կուզնեցովը, որը ֆիլմում խաղացել է իր վերջին դերերից մեկը: Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Ռուբեն Դիշդիշյանն է:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
18:35, 28 ապրիլի
«Շորս թափանցիկ չէ». Լիլիթ Հովհաննիսյանը մեկնաբանել է իր նոր տեսահոլովակի կերպարներից մեկը15:08, 28 ապրիլի
Սիլվեստր Ստալոնեն մեմուարներ է գրում13:30, 28 ապրիլի
Բրիթնի Սփիրսը համաձայնության է եկել հոր հետ11:44, 28 ապրիլի
Doja Cat-ը շատ համարձակ ու բաց լողազգեստով ցուցադրել է կազմվածքը10:35, 28 ապրիլի
Փերիս Հիլթոնը մերկացել է Flaunt ամսագրի շապիկի համար09:00, 28 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 28-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ18:47, 27 ապրիլի
Wine story: JancisRobinson.com-ի գլխավոր խմբագիրը՝ Հայաստանում գինու արկածի մասին (exclusive)16:23, 27 ապրիլի
Օպտիկական պատրանքը կարող է ցույց տալ՝ որքան «փակ մարդ եք» դուք15:38, 27 ապրիլի
Ռասել Քրոուն կնկարահանվի «Էկզորցիզմ» սարսափ ֆիլմի գլխավոր դերում14:12, 27 ապրիլի
Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու հայտարարությունից հետո Բիանկա Սենսորիի երկրպագուները խնդրում են նրան բաժանվել ռեփերից12:10, 27 ապրիլի
Քիմ Քարդաշյանը տխրել է Թեյլոր Սվիֆթի նոր դիս-թրեքի պատճառով, բայց չի ցանկանում «կրակի վրա յուղ լցնել»11:31, 27 ապրիլի
Վահագ Ռաշը հետեւորդներին է ներկայացրել «Լուսամփոփի պես աղջիկ» երգի նոր տարբերակը