«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

«Իմ նախնիներն են, որոնց սովամահ են արել, բռնաբարել ու սպանել». Քիմ Քարդաշյանը կրկին անդրադարձել է 1915թ․-ի Հայոց ցեղասպանության թեմային

12:16, 26 ապրիլի

«Ես գիտեմ, որ Հայոց ցեղասպանության տարելիցը նախօրեին էր, բայց ես հենց նոր տեսա այդ կադրերը», - գրել է Քիմ Քարդաշյանն Instagram-ի իր էջի Stories բաժնում:

«Սա աշխարհի քարտեզն է», - գրել է նա մեկ այլ նկարի ներքո:

«Իսկ սա փոքրիկ Հայաստան է», - այսպես է մակագրել նա եւս մեկ լուսանկար, որտեղ աշխարհի քարտեզի վրա կարմիրով գծագրված է մեր փոքրիկ երկիրը։ 

«1915 թվականի ապրիլի 24-ին սկսվեց ցեղասպանությունը», - պատմում է Քիմը։ - Սկզբում սպանվեցին ամենահաջողակ հայերը։  Այնուհետեւ օսմանյան թուրքերը եկան կանանց եւ երեխաների հետեւից»․․․

Սարսափելի վավերագրական լուսանկար՝ կտրած գլուխներով եւ Քիմ Քարդաշյանը գրում է. «Սրանք իմ նախնիներն են, որոնց սովամահ են արել, բռնաբարել ու սպանել։  1917 թվականին արդեն սպանված է եղել 1,5 մլն հայ»։

Աստղը հիշեցրել է նաեւ Ադոլֆ Հիտլերի խոսքերը, որոնք նա ասել է 1939 թվականին՝ հենց Հոլոքոստից առաջ։  «Ով է, ի վերջո, այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»։

Եզրափակելով Քարդաշյանը կիսվել է հայկական եռագույնով եւ այս խոսքերով․ «Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանությունը, որպեսզի այլեւս ոչ մի ռասա, էթնիկ կամ կրոնական խումբ նման բան չապրի»:

 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search