«Орел и Решка» շոուի նախկին հաղորդավարուհի, բլոգեր Ռեգինա Տոդորենոկոն օրերս կտրուկ արտահայտվել էր ընտանեկան բռնության թեմայով։ Ռուս աստղերը metoo շարժման նմանությամբ սկսել են պատմել վերապրած բռնության մասին, իսկ Ռեգինան կորցրել է «Տարվա կին» կարգավիճակը «Glamour» ամսագրի վարկածով։

Սկանդալը նրա վրա նաեւ ֆինանսական ազդեցություն է ունեցել. Տոդորենկոն կորցրել է PepsiCo ընկերության հետ «J7» հյութի գովազդի մասին պայմանագիրը, իսկ այսօր Pampers ապրանքանիշը, որը պատկանում է Procter & Gamble ընկերությանը, հայտարարել է հեռուստահաղորդավարուհու հետ համագործակցության դադարեցման մասին բռնության մասին նրա խոսքերից հետո։ Այս մասին ասված է Pampers-ի Instagram-յան էջում։
«P&G ընկերությունը, ինչպես եւ դրա բոլոր ապրանքանիշերը, այդ թվում Pampers-ը, կտրականապես հանդես են գալիս բռնության բոլոր դրսեւորումների դեմ։ Այդ պատճառով մենք նույն կերպ անհանգստացած ենք ինչպես Ռեգինա Տոդորենկոյի խոսքերով, այնպես էլ նրա դեմ ուղղված ագրեսիայով հանրային կերպով ներողություն խնդրելուց հետո»,- ասված է հրապարակման մեջ։

Ընկերությունը հավելել է, որ մտադիր են հաղորդավարուհու մասնակցությամբ գովազդային արշավին ուղղված միջողների մի մասն ուղղել ի աջակցություն ընտանիքների, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել։
Օրեր առաջ Ռեգինա Տոդորենկոն հայտարարել է, որ կանանց դուր է գալիս զոհ լինել։ «Մնալով այդպիսի տղամարդու հետ՝ դուք նրան պարզապես հավելյալ դրդում եք։ Կինը պետք է ամբողջությամբ ցույց տա, որ զոհ չի լինելու։ Այդ դեպքում նրան կհաջողվի խուսափել բռնությունից»,- հայտարարել է «Орел и Решка»-ի աստղը։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 27 հոկտեմբերի
Բեմբիի դիմահարդարման թրենդը՝ հայ հայտնիների մատուցմամբ (VIDEO)22:30, 27 հոկտեմբերի
Ժամանակը` տիեզերքի օրենքներով. Van Cleef & Arpels-ը ներկայացնում է շարժվող արևով և լուսնով ժամացույց21:30, 27 հոկտեմբերի
Ջեյ-Զին՝ Super Bowl LXI-ի ընդմիջման շոուի գլխավոր կատարող20:30, 27 հոկտեմբերի
Ի հակառակ Նոլանի, Իլոն Մասկը թողարկել է իր «պատմականորեն ճշգրիտ» արհեստական բանականությանբ ստեղծված «Ոդիսականը», սակայն քննադատության է արժանացել19:05, 27 հոկտեմբերի
Նիդեռլանդները կրկին հրաժարվում է «Եվրատեսիլից»՝ Իսրայելի մասնակցության պատճառով16:30, 27 հոկտեմբերի
Գարիկ Մարտիրոսյանի կինը ընտանեկան լուսանկար է հրապարակել որդու 17-ամյակի առթիվ15:05, 27 հոկտեմբերի
Լամին Յամալի և Ինես Գարսիայի ներդաշնակ կերպարները՝ «Ոսկե գնդակ 2026»-ի կարմիր գորգին14:31, 27 հոկտեմբերի
Ջո Մանգանիելոն ստացել է Գլենդել քաղաքի բանալին և իր գրառումը նվիրել է իր հայկական ժառանգությանը13:19, 27 հոկտեմբերի
Նախկին «Միսս Շվեյցարիա»-ն Դոնալդ Թրամփին մեղադրել է բռնաբարության մեջ12:31, 27 հոկտեմբերի
59-ամյա Նիկոլ Քիդմանը՝ Vogue Australia-ի համարձակ ֆոտոշարքում11:47, 27 հոկտեմբերի
90 տարեկանում մահացել է «Աստղային ճանապարհ» սերիալի աստղ Վալտեր Քյոնիգը, որը մարմնավորել էր Պավել Չեխովի դերը11:20, 27 հոկտեմբերի
Նատալի Փորթմանը առաջին անգամ խոսել է երրորդ երեխայի մասին